Սարգիս Պիծակ. Հայ հանճարեղ մանրանկարիչ
Հայ հանճարեղ մանրանկարիչ Սարգիս Պիծակը ապրել, ստեղծագործել է XIV դարում, Կիլիկյան Հայաստանի պատմության ամենահակասական, ամենաբարդ և ամենաողբերգական ժամանակաշրջանում։ Կիլիկյան հայոց թագավորությունր, ինչպես ճիշտ և դրամատիկորեն ներկայացնում էր ժամանակակից վենետիկցի Սանուտոն, XIV դ. սկզբին արդեն «Ժանիքներով ծվատում են չորս գազաններ, մի կողմից առյուծր, այսինքն՝ թաթարներր, որոնց հայոց թագավորր մեծ տուրք է տալիս, մյուս կողմից՝ ընձառյուծր, այսինքն սուլթանր (եգիպտական), որր ամեն օր ավերում է երկիրր և կոտորում քրիստոնյաներին, երրորդ կողմից՝ գայլր, այսինքն թուրքերր (Իկոնիայի), որոնք ավերում են տնտեսությունր և թագավորությունր, չորրորդ կողմից՝ օձր, այսինքն մեծ ծովի ավազակներր (Միջերկրական ծովն ակոսող վենետիկցիներն ու ճենովացիներր), որոնք ամեն օր կոտրատում են Հայաստանի քրիստոնյաների ոսկորներր»:
Այդ ժամանակաշրջանում է, ահա, ստեղծագործում, բազմաթիվ ձեռագրեր պատկերազարդում Սարգիս Պիծակը՝ անկախ Կիլիկիայի վերջին մեծ նկարիչր։
Սարգիս Պիծակի կենսագրության վերաբերյալ տվյալներ գրեթե չկան։ Հայտնի է, որ դեռևս 1301թ նա օգնել է իր հորր մանրանկարիչ Գրիգոր քահանային պատկերազարդելու մի ձեռագիր։ 1320 թվականին նրա արվեստն արդեն համակիլիկյան ճանաչում էր ստացել։
Պահպանվել է մի ավանդություն Սարգսի Պիծակ մականվան վերաբերյալ։ Մի անգամ նրա հոր՝ Գրիգոր քահանայի մոտ հավաքված են լինում հյուրեր։ Այն պահին, երբ փոքրիկ Սարգիսը նկարում էր, մի պիծակ է նստում հանդիպակաց լուսամուտին։ Նա իսկույն նկարում է պիծակին։ Հյուրերր նկարի վրա պիծակ տեսնելով փորձում են քշել։ Երբ Գրիգոր քահանան ծիծաղելով հայտնում է, որ դա նկար է, իր որդին է նկարել, զարմացած հյուրերը նրան կոչում են Պիծակ։
Սարգիս Պիծակր մանրանկարչական գործունեությամբ է զբաղվել Կիլիկիայի տարբեր վայրերում՝ Սիս, Սկևռա, Դրազարկ, Կոպիտառա և այլուր։ Նրա պատկերազարդած ավելի քան երեսուն ձեռագրեր ցրված են աշխարհով մեկ՝ Վենետիկ, Երուսաղեմ, Տյուբինգեն, Նյու-Յորք և այլն։ Նրանց նշանակալից մասը գտնվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան մատենադարանում։
Հայ մանրանկարչության շուրջ հազարամյա պատմության մեջ կիլիկյան մանրանկարչությանը վիճակվել էր մոտ երկու հարյուր ամյակ (սկսած XII դ. կեսերից մինչև 1375 թվականր՝ Կիլիկիայի հայկական պետության վերջնական անկման շրջանը) ունենալ իր անընդմեջ զարգացման փառահեղ ուղին, որն ավարտվում է Սարգիս Պիծակի մանրանկարչությամբ։
44 տարիների ընթացքում՝ 1319 —1353 թվականներին, Սարգիս Պիծակի կողմից պատկերազարդված մի շարք ձեռագրեր բնորոշ են իրենց պատկերային ներքին ուժով և ինքնատիպությամբ, որոշակիորեն տարբեր՝ նախորդ դարերի և՛ կիլիկյան, և՛ բուն հայաստանյան մանրանկարչության պատկերային արվեստից:
Պիծակի պատկերազարդած ձեռագրերի մեծ մասր ավետարանագրքեր են, որտեղ յուրաքանչյուր ավետարանից առաջ նկարիչը (կամ ծաղկողը, ինչպես նկարչին անվանվում էին միջնադարում) սովորաբար նկարում էր համապատասխան ավետարանչին։
Տարբեր տարիների ձեռագրերում ներկայացված այդ ավետարանիչների պատկերներում, ահա, կարելի է նկատել Սարդիս Պիծակի ստեղծագործական հասունացումր:
Ավետարանչի ֆիգուրի ուրվագիծը նկարիչը շեշտում է գույնի մուգ երանգով կամ ուղղակի մեկ վրձնահարվածի նուրբ, ճկուն ու դիպուկ գծերով։ Ընդ որում ուրվագիծր երբեք ծայրից ծայր միևնույն ուժդնությամբ չի տարված. տեղ-տեղ ուժեղանում է ու թուլանում։ Ինչ–որ տեղ այն, ասես, ծավալի պատրանք է ստեղծում։
Պիծակը բավականաչափ նրբորեն է գծագրում նաև ձեռքը ոտքը, երբեմն էլ դաստակի կամ արմունկի հոդի մի ճկուն և կենդանի միացությամբ շունչ տալիս ամբողջ պատկերին։ Պատահում , որ ոտնաթաթերի ու դաստակների հարաբերությունները անբնական են թվում, պատահում է, որ մատների, ոտքի ու ձեռքի հոդային հարաբերությունները ակնարկված են միայն ճկուն կորագծով, բայց դա առավել կենդանություն է տալիս կերպարին։ Տակավին Ներսես Լամբրոնացին (XII—XIII դդ.) իր «Ատենաբանության» մեջ նշում էր, որ հարկ չկա մարդուն պատկերել ճշգրիտ երանգներով, նրա կենդանությունը ներկայացնելու համար բավական է միայն ներկայացնել այնպիսի շարժում, որ ներգործի հոգու վրա։
Պիծակի հետագա նկարազարդումներում ավետարանիչների նկարները դառնում են ավելի ու ավելի հարթապատկերային, առարկան երր ավելի են կորցնում իրենց ձևերի որոշակիությունը: 1353 թ. «Բժշկության ավետարանի» Մարկոս ավետարանչի պատկերում արդեն հեռավոր կերպով ակնարկվում են առարկաներ (սեղան, դանակ, տուն, ակնատ, պատվանդան, գիրք և այլն), բայց դրանք իրապես երկրաչափական ուղղանկյունների, սեղանների, եռանկյունների վերացական դասավորություններ են, որոնք ֆիգուրի աջ և ձախ կողմերում չնմանվելով միմյանց, այսուհանդերձդ պահպանում են ձևա-ոճական մերձավորություն և ոչ միայն գունային, այլև գծային հավասարակշռության համակարգր։
Պիծակի մեզ հայտնի վերջին աշխատանքը հիշյալ «Բժշկության ավետարանն» է։ Դա կարծես հայ ժողովրդի անմխիթար քաղաքական կյանքի ու 1348 թ ժանտախտի արձագանքը լիներ. Պիծակն այդ ավետարանով աղերսում էր աստծուն՝ խնայել հայոց օրհաս ապրող վերջին թագավորությունը, Կիլիկիայի հայության բեկորներին։ Այստեղ, ինչպես բյուգանդական, կիլիկյան այլ ձեռագրերում պատկերազարդումների հետ միասին հաճախ տեքստը ճարտարապետական ձևավորու է տալիս էջին։ Տեքստի հետ նկարները կազմում են ուշագրավ ձևեր՝ մերթ հատվելով սկահակաձև, մերթ տեքստի մեջ առաջացնելով ուղղանկյուն «պատուհաններ», երբեմն էլ տեքստը, սեղանաձև կամ սուր անկյուն կազմած, մտնում է նկարի մեջ։ «Բժշկության ավետարանի» էջերի զգալի մասը կազմված է տեքստի և պատկերների այդպիսի գեղեցիկ փոխհարաբերութուններով։
Կան նաև էջեր, որտեղ պատկերը տեքստից անկախ, ինքնուրույն կոմպոզիցիա է կազմում: Այդպիսին է «Հրեշտակի հայտնությանը յուղաբեր կանանց» նկարը, որը իր յուրակերպ կաոուցվածքով առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում: Այն պատկերված է ուղղանկյունաձև զարդարուն շրջանակում, տեքստի միջին մասում, հնչեղ գուներանգներով, որոնց շնորհիվ էլ ընդգծվում է պատկերի սիլուետային բնույթր։
Նկարիչն ստեղծել է պատկերավորման ձևերի, գծերի ու գույների մի յուրահատուկ հավասարակշռություն, մի հրաշալի և կուռ հյուսվածք։
Իսկ «Քրիստոսը կերակրում է ժողովրդին» բազմաֆիգուր նկարում Պիծակը հասել է կոմպոզիցիոն կատարյալ ամբողջականաթյան, իր ընդհանուր մակերեսների մեջ նկարր չեղծելով որևէ անկյունագծով, կորով, թեքությամբ։ Կոմպոզիցիոն-ոճական առավել խստությունից խուսափելու համար, սակայն, պերսոնաժների կենդանի և ազատ ժեստերի միջոցով նա աշխուժություն է հաղորդում հստակ, բարդություններից ու մանվածապատություններից զերծ մակերեսներին։
Պիծակն իր նախորդ կիլիկյան վարպետների պես զարդագրության մեծ վարպետ է, թեև չունի նրանց նախշամոտիվների բազմայլանությունը։ Նրա զարդագրությունները առավել բնորոշ են իրենց հստակությամբ, գույների սահմանափակ, բայց որոշակի բնույթով, մեծ մասամբ գամված ոսկու ֆոնին։ Որոշ ձեռագրերում նա նույնիսկ չի օգտագործում գույնը՝ ուղղակի դիմելով գրաֆիկական նուրբ և պարզ նախշագրական միջոցների։
Սարգիս Պիծակն ամենից առաջ գծի նկարիչ է։ Գույնը օժանդակում է նուրբ ու ճկուն ուրվագծին։ Նա ֆիգուրները, առարկաները՝ անկախ նրանց պատկերման ճշգրտության, ոճավորման, համամասների խախտման կամ պահպանման աստիճանից տեսնում է ուրվագծերով։ Ւսկ ուրվագծերը, եզերելով ֆիգուրներն ու առար֊ կաները, կազմում են ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով կառուցված մակերեսներ, որ թեև մի պահ անշարժության տպավորություն են թողնում, իրապես աշխուժություն են ստանում պատկերված պերսոնաժների անկաշկանդ ու կենդանի շարժումների միջոցով։ Նկարչի փայլուն գծային վարպետության ուժով նկարի տարրերր խմբավորող հարթությունները միմյանց հետ հարաբերակցվում են թեմայի բովանդակությամբ, այլև նկարչաերկրաչափական հաճախ անորսալի զուգորդումների միջոցով։ Գույնը կատարում է կարևոր ֆունկցիա, շեշտում ուրվագիծը, սահմանազատում հարթությունները։ Այդ պատճառով էլ Պիծակը բավարարվում է հնչեղ ու որոշակի գույներով, օգտագործելով կիսերանգների սահմանափակ գամմա։
Վերադառնալով Մեծ Հայաստանի նախակիլիկյան մանրանկարչության համամասնություններին, մեծացնելով պերսոնաժների գլուխները, փոքրացնելով մարմինները, Պիծակը, իհարկե, չգնաց այդ արվեստի մոնումենտալ զգացողության ուղիով, չգնաց նաև նախորդ դարերի կիլիկյան արվեստագետների վայելչագեղությունների ստեղծման ուղիով։ Բայց նրա նկարներին ավելի անկեղծ ու ավելի ուժեղ շեշտ ստացան, իրենց թե՛ բովանդակությամբ, թե՛ պատկերավորման ձևերով մոտեցան ժողովրդին, դարձան համաշխարհային փառք նվաճած հայ մանրանկարչական արվեստի ամենաինքնատիպ ու մնայուն էջերից մեկը։
Հեղինակ`
Վ.
Ղազարյան
Աղբյուր` Հայ մշակույթի նշանավոր գործիչները V-XVIIIդդ., Երևան,
1976թ.
hayagitaran.info