Ռուզաննա Վարադանյան
Ռուզաննա Վարադանյանը (1898-1957) ծնվել է Շամախիում, մեծածել է Դերբենտ քաղաքում: 1915-ին ավարտել է տեղի ռուսական իգական գիմանզիան և դարձել ռուսաց լեզվի և գրականության դասատու:
Ռուզաննայի թատերական առաջին խորունկ տպավորությունները կապված են Սիրսնույշի և Աբելյանի հետ:
Իր եղբոր՝ ռեժիսոր-դերասան Վավիկ Վարդանյանի ջանքերով, Ստրավրոպոլում կազմակերպված թատերախմբում վեց տարի մասնակցելուց հետո, 1927-ին Ռուզաննա Վարդանյանը հրավիրվեց Երևանի Առաջին պետական թատրոն՝ արժանանալով մեծ ուշադրության:
Անփորձ դերասանուհու համար դյուրին չէր տեղ գրավել արդեն փառք վայելող Հասմիկի, Արուս Ոսկանյանի կամ Սյուզան Գատագալի կողքին:
Սակայն բնածին տաղանդն ու փայլուն արտաքինը նպաստեցին Ռուզաննային իսկույն իր տեղն ու դիրքն ապահովելու դերասանախմբում:
Սկսնակ դերասանուհին անմիջապես նկատվեց ռեժիսորների կողմից և ունեցավ մի շարք դերերի առաջարկ: Մայր թատրոնում նա մեկը մյուսի հետևից հյուսեց իր դերերը՝ Տատյանա (‹‹Բեկում››, Շուրա (‹‹Եգոր Բուլըչով և ուրիշները››), Լիդա Կովալ (‹‹Պլատոն Կրոչետ››), այնուհետև Իրինա Գրինյովա (‹‹Մոսկովյան բնավորություն››), Մարգարիտ (‹‹Պատվի համար››), Լուիզա (‹‹Սեր և խարդավանք››), Անանի (‹‹Էլի մեկ զոհ››), Սառա (‹‹Սպանված աղավնի››), Թերեզ (‹‹Ժայռ››), Դոննա Աննա (‹‹Քարե հյուր››), Կոմսուհի (‹‹Ֆիգարոյի ամուսնությունը››), Լիզա (‹‹Կենդանի դիակ››) և այլն:
Ռուզաննա Վարդանյանի հերոսուհիները չափազանց կիրթ էին ու հասկացող: Մաքուր առոգանություն, հաճելի ձայն ունեցող տաղանդավոր դերասնուհին ուներ նաև արտասանությամբ հանդես գալու ոչ միայն սեր, այլև հմտություն ու բարձր կուլկտուրա: Հայ բանաստեղծության գոհարները Ռուզաննայի արտասանությամբ հնչում էին հստակ ու գեղեցիկ: Նա իր մահկանացուն կնքեց արտասանելիս, 1957-ի դեկտեմբերի 9-ին, այն օրը, երբ Սունդուկյանի անվան թատրոնում նշվում էր Սիրանյանի ծննդյան 100-ամյակը:
Ավետիք Իսահակյանի ‹‹Բինգյոլ››-ի տողերն արտասանելիս, նա կորցրել է հավասարակշռությունը, հանդիսատեսների ապշահար հայացքի առաջ ետ է գնացել դեպի կուլիսներ ու այլևս չի վերադարձլ: Նա նույնիսկ չի հասցրել արտասանել բանաստեղծության վերջին տողերը. Ես պանդուխտ եմ էս տեղերին ծանոթ չեմ, Քույրիկ, ասա, ո՞րն է ճամփան Բինգյոլի: