Սուրբ Էջմիածնի տոնի առիթով Մայր Տաճարում տեղի ունեցավ տոնական համերգ
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հունիսի 6-ին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում համերգով հանդես եկավ Մոսկվայի Սինոդալ երգչախումբը` ղեկավարությամբ ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսեյ Պուզակովի:
Համերգն սկսվեց միասնական Տերունական աղոթքով, ապա ողջույնի և բացման խոսք ասաց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
Նաթան Սրբազանը մասնավորապես ուրախությամբ նշեց, որ տոնի նախօրեին Մոսկվայի տաղանդավոր ու բազմավաստակ Սինոդալ երգչախումբն իր աղոթքի և արվեստի միջոցով, իր համերգով անձեռակերտ ընծա է նվիրաբերում Մայր Տաճարին ու Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցուն:
Համերգի ընթացքում նշանավոր երչախումբը հայերեն և ռուսերեն լեզուներով կատարեց հոգևոր երգեր:
Համերգին ներկա էին Մայր Աթոռի միաբաններ, արվեստի և մշակույթի գործիչներ, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ:
Երևանի պետական համալսարանի Սև շենքը 100 տարեկան է. ֆոտոպատմություն
Աբովյան 52 հասցեում գտնվող այս շենքը` Երևանի պետական համալսարանի հին շենք է, որն արդեն ավելի քան մեկ դարյա պատմություն ունի:
Շուրջ 100 տարի «սև շենքը» ծառայում է որպես գիտակրթական կենտրոն:
Նախկինում Աստաֆյան փողոցում գտնվող սև շենքը սկզբում ուսուցչական սեմինարիա էր: 1923 թ-ին Երևանի պետական համալսարանին հատկացվեց շենքի առաջին հարկը:
Խորհրդային տարիներին` վերակառուցման շրջանում, Աբովյան 52 հացեում գտնվող շենքին տրվեց պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ:
Շենքն ունի, իր քարերին ներդաշնակ` խստաշունչ ճարտարապետական հորինվածք և զարդաքանդակներ:
Այսօր «Սև շենքում» տեղակայված են ԵՊՀ Պատմության, Տնտեսագիտության և Աստվածաբանության ֆակուլտետները:
2006-ի Նոյեմբերի 29-ին ԵՊՀ պատմության, տնտեսագիտության և Աստվածաբանության ֆակուլտետները, նշեցին իրենց մասնաշենքի 100-ամյա տարեդարձը:
Հայկ Կիսեբլյան
Subscribe to:
Posts
(
Atom
)