Աբովյանի տարածաշրջանի Առինջ գյուղի մոտ պահպանվել են բերդի մնացորդներ
Գծանկար
,
Գործիքներ
,
Դեկորատիվ-կիրառական արվեստ
,
Դիզայն
,
Ճարտարապետություն
.
8/20/2015 04:20:00 pm
Բերդապարսպի ստորին շարքերը մասամբ շարված են անտաշ, իսկ վերին շարքերը և մուտքի հատվածը՝ կոփածո սրբատաշ քարերով:
Բերդի ներսում կան տների և եկեղեցու ավերակներ: Բերդի տարածքում պահպանվել են նաև միևնույն՝ 1501 թվականի պատրաստված երկու զինանշան:
Բերդի մուտքի զինանշանը:
Այն փորագրված է մուտքի բարավորի երեսին: Միակտոր քանի ներքևի հատվածը գոգավոր մշակում ունի: Ներքին մասում կոր է գծվել, որով ստեղծվել է կիսաշրջան կամ կիսագնդի պատկեր: Կիսագնդի վերևում պատկերված են վիշապներ, որոնց գլուխները քարի կենտրոնական հատվածում են: Բացված երախները համաչափորեն հպված են իրար, յուրաքանչյուրի բերանում երևում են չորսական իրար սեղմված ատամներ (երկուսը՝ վերևում, երկուսը՝ ներքևում), որոնց արանքում տեսանելի է լեզուն: Կլորավուն գլուխների կենտրոնական մասում տեղադրված են նշաձև աչքերը, գլխի վրա պատկերված են երկու փոքրիկ կոտոշներ, որոնք թագի տպավորություն են ստեղծում: Գլուխների շարունակությունը կազմող հզոր մարմիններն իրար վրայով անցնելով՝ հպվում են կիսագնդին և, արդեն քարի վերին մասում երկրորդ գալարը տալով՝ սրածայր պոչով ձգվում են մինչև քարի ուղղահայաց եզրերը:
Վիշապները պատկերված են հարթաքանդակի եղանակով, իրականացված են առանց մանրամասների ընգծման, բայց խոսուն ու արտահայտիչ են, և թվում է՝ աչքերից հուր է ցայտում:
Կիսաշրջան-կիսագնդի առկայությունը պատկերային համակարգում վերջինիս զինանշանային հաստատումն է:
Զինանշանի կոնկրետ պատկանելիությունն անհայտ է: Մուտքի բարավորի աջակողմյան հենարան քարին փորագրված արձանագրությունից պարզվում է, որ վիշապներով զինանշանը 1501 թվականին ձևավորել է Մանվել քարգործը: