Ծիրանի ջեմ պատրաստելու բաղադրատոմս

Բաղադրությունը`
ջուր,
կիտրոնի աղ,
ծիրան,
շաքարավազ
Պատրաստման եղանակները

Սուր դանակով ծիրանները կիսում են և հանում կորիզները: Որպեսզի ծիրանի կտորները չսևանան, դրանք անմիջապես ընկղմում են ջրի մեջ. 1 լ ջրին ավելացնում են 1 թգ. լիմոնաթթու կամ կիտրոնի աղ:
Ծիրանի ջեմ կարելի է պատրաստել 2 եղանակով: 
Այդ նպատակով լվացած և կես մասերի բաժանած ծիրանի ամբողջ քանակության կեսը և շաքարի վերցրած բաժնի 1/4 մասը եփում են 10-15 րոպե, ավելացնելով մի քիչ ջուր, մինչև պտուղները փափկեն, այնուհետև լցնում մնացած շաքարն ու ծիրանը և նորից մի քիչ եփում, մինչև որ պարունակությունը սկսում է դոնդողվել: Բուրմունքը լավացնելու համար ջեմի մեջ գցում են մաքրած մի քանի կորիզ: Կորիզները պետք է անպայման լինեն քաղցր: