«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամ
«Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը նպատակ ունի հայապահպանություն սերմանելու հայրենիքում և Սփյուռքում:
Պահպանելու հայկական մշակույթը, մասնավորապես գորգագործությունը:
Աջակցել Արցախյան գոյամարտում զոհված, վիրավորված, անհայտ կորած և մասնակցած ազատամարտիկներին և նրանց ընտանիքներին:
Սփյուռքում հիմնելու Հայկական կիրակնօրյա դպրոցներ:
Բոլոր այն անձինք ովքեր ցանկանում են ինչ-որ կերպ իրենց աջակցությունը ցուցաբերել մեր աշխատանքներին` կարող են զանգահարել «Տիգրան Մեծ» Բարեգործական հիմնադրամի հիմնադիր նախագահ` Սրապիոն Ավետիքի Գևորգյանին` Հեռ. +(374)-95-72-72-62
Բոլոր նրանց, ովքեր ցանկանում են հանդես գալ իրենց սեփական նախաձեռնություններով` «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամը մեծ սիրով տրամադրում է խոցելի խավին պատկանող ընտանիքների տվյալները:
tigranmets.org-ը Հիմնադրամի հաշվեհամարներին փոխանցված դրամական միջոցներով կատարված աշխատանքների մասին պարբերապար հաշվետու հաղորդագրություններ է ներկայացվելու` ֆոտոշարքերով:
«Տիգրան Մեծ» բարեգործական հիմնադրամի նախագահ` Սրապիոն Ավետիքի Գևորգյան
tigranmets.org
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպություն
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ստեղծվել է 2007թվականին: Կազմակերպության նպատակը հայ ավանդական կերակրատեսակների վերհանումն ու մասսայականացումն է: Անցած տարիներին կազմակերպությունն այդ ոլորտում լայն գործունեություն է ծավալել: Մասնավորապես, բանահավաքչություն է կազմակերպվել ՀՀ տարբեր մարզերում, կազմակերպել է մրցույթներ, սեմինարներ... «Ոսկե շերեփ», «Սկսնակ խոհարարների մրցույթ» և այլն...
Կազմակերպել է «Հացը լեռներում» ծիսական կերակրատեսակների ցուցադրություն համտես, հայ ավանդական տոներին կազմակերպել է միջոցառումներ` լուսաբանելով տվյալ տոնն ու դրա հետ կապված ծիսական խոհանոցը:
Ամեն տարի Ախթալայում անց է կացվում ավանդական դարձած Խորովածի փառատոնը, որ արդեն մեծ մասսայականություն է վայելում:
Պատրաստվում ենք ընդլայնել փառատոնների շարքը. տարբեր մարզերում անց ենք կացնելու հացի, տոլմայի, խաշի, կոլոլակի և այլ փառատոններ: Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով վարում է «Արարատյան խոհանոց» հաղորդաշարը, որը լայն լսարան ունի և մեծ արձագանքներ ենք ստանում անգամ հեռավոր արտասահմանից: Կազմակերպությունը ձեռնամուխ է եղել «Հայ ավանդական խոհանոց» հանրագիտարանի ստեղծմանը:
ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում անց ենք կացնում բանահավաքչություն, մոռացությունից վեր ենք հանում ոչ միայն ավանդական բաղադրատոմսեր, այլև խոհանոցի հետ կապված երգեր, ոտանավորներ և ծեսեր: Բանահավաքչության ժամանակ հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև Հայաստանի ազգային փոքրամասնություններին, նրանց խոհանոցին:
Կազմակերպությունը ձեռնամուխ է եղել նաև «Համահայկական խոհարարական ակադեմիայի» հիմնադրմանը:
Մեզ հետ կարող եք կապվել՝ այցելելով «Արարատ հոլ» ռեստորան՝
Քաղաք Երևան, Եզնիկ Կողբացու 30 հասցեում,
կամ զանգահարելով 091741479, 077936593 հեռախոսահամարներով:
ararathall.am
Subscribe to:
Posts
(
Atom
)