Խորեն Աբրահամյան

Հայ թատրոնի պատմության մեջ հայ դերասնական արվեստում Խորեն Աբրահամյանն ուրույն տեղ է գրավում իր հրաշալիորեն խաղացած հետաքրքիր դերերի կատարման սկզբունքով: Ներհուն խառնվածքի տեր դերասան էր նա, կերպարին հասնելու նախասիրած հոգեբանական տեսանկյունով: Նա Գ. Սունդուկյանի անվան թատրոնի ամենազարգացած, կարդացած ու գիտելիքներ ամբարած արվեստագետ էր՝ ինչպես ժամանակին Փափազյանն ու Վաղարշ Վաղարշյան: Ուրեմն բնավ պատահական չէր, որ չպարփակվեց դերասանական արվեստի սահմաններում: Խորենը ոչ միայն իր անձնավորման արվեստով, այլև ռեժիսորական մեծաթիվ աշխատանքներով, Սունդուկյանի անվան և Գյումրու թատրոններում ծավալուն գործունեությամբ դարձավ հայ թատրոնի նշանավոր գերծիչներից մեկը:

Իր խաղաոճով և խաղացանկով Խորեն Աբրահամյանը դասական ուղղության արտիստ էր՝ դասական ոչ միայն տվյալներով, այլև անձնավաորումներով: Նրա մարմանավորած կերպարները շեքսպիրյան որակի դերեր են՝ Կորրադո, Դոկտոր Շտոկման ու նաև Օթելո, Կոտիոլան՝ բոլորն էլ շաղախված կրքերի ուժգնությամբ, կերպարի զարգացման արտասովոր թափով, ապրումների բարդությամբ:
Խորեն Աբրահամյան դերասանի մեջ՝ ապրում էր նույնքան տաղանդավոր ռեժիսորը, ապացույցը՝ ‹‹Հացավան››, ‹‹Անավարտ մենախոսություն››, ‹‹Ջոն արքա››, ‹‹Ոճրագործիմ ընտանիքը››, ‹‹Պեպո››, ‹‹Օթելլո››, ‹‹Ռանչպարների կանչը››, ‹‹Հայերը Փարիզում›› աբրահամյանական բեմադրությունները: