Դավիթ Մալյան. իր կյանքից 50 տարի նվիրեց հայ թատրոնի բարգավաճմանն ու ծաղկմանը
1922 թվականին Մալյանը ընդունվում է Թբիլիսիի ‹‹Հայաստան›› կից հայակական դրամատիկ ստուդիան, իսկ 1924-ից որպես դերասան աշխատում է Երևանի Պետական Դրամատիկական թատրոնում: Այստեղ չորս տարի մնալուց հետո նա աշխատում է Թբիլիսիի հայկական Դրամատիկական թատրոնում, այնուհետև Գյումրու և Երևանի բանվորական թատրոններում, իսկ 1932-ից վերջնականապես հաստատվում է Գ. Սունդուկյանի անվան Պետական թատրոնում: Բազմաթիվ ու բազմատեսակ են Դավիթ Մալյանի ստեղծած դերերը:
Մեծ էր նրա դերասանական-ստեղծագործական ներկապնակը: Կլավդիոսից (‹‹Համլետ››), մինչև Կակուլի ու Օթարյան, Թուսյանից ու Վեստ Սարգսից (‹‹Երկիր հայրենի››) մինչև Ժադով (‹‹Արդյունավոր պաշտոն››), Նալբանդյան ու Կրեչինսկի (‹‹Կրեչինսկու հարսանիքը››) և Օգնեև (‹‹Ֆրոնտ››):
Դավիթ Մալյանը վարպետ էր հատկապես ժամանակակից մարդու անձնավորման մեջ: Հետաքրքիր էին նրա պրոֆեսոր Ազատյանը (‹‹Այս աստղերը մերն են››), Ավալյանը (‹‹Բարձունքներում››), Կարսեցյանը (‹‹Փորձադաշտ››) և ուրիշ դերեր, որոնք դերասանը խաղացել է մեծ ներշնչանքով, ժամանակակից մարդու առաքինությունները դրսևորելու իր ավանդական սկզբունքներով:
Դասական խաղացանկից Մալյանի աչքի ընկնող դերակատարումներն էին՝ Կակուլին (‹‹Պեպո››), Միքայելը (‹‹Էլի մեկ զոհ››), Օթարյանը (‹‹Պատվի համար››), Ռոստամը (‹‹Նամուս››), Թուսյանը (‹‹Սպանված աղավնին››), Չեպուրնոյը (‹‹Արևի զավակները››), Դերասանը (‹‹Հատակում››), Կարենինը (‹‹Կենդանի դիակ››), Լոպախինը (‹‹Բալենու այգին››), Կրեչինսկին, Ժադովը, Պարատովը (‹‹Անօժիտ››), Կասիոն (‹‹Օթելլո››), Կարլ Մոորը (‹‹Ավազակներ››), Պրեզիդենտը (‹‹Սեր և խարդավանք››) և այլն:
Դավիթ Մալյանը մեր այն մեծանուն դերասններից է, ով վայելում է մեծ ժողովրդականություն:
Այդ ժողովրդականությանը մեծապես նպաստել է նաև նրա մասնակցությունը Երևանի կինոստուդիայի բազմաթիվ ֆիլմերում ստեղծած դերակատարումները