Խաղիկներ. փորձարարական կրթական ծրագիր, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2015 թ.-ի օգոստոսի 8-ին, ժ. 16.00-ին սիրով հրավիրում է «Խաղիկներ» փորձարարական կրթական ծրագրին: Հանդիպման ընթացքում կսովորենք Կոմիտասի գրառած երգեր, այնուհետև խմբերով կստեղծագործենք ժողովրդական ոճով` ըստ մեր սովորած երգերի: Միացե´ք ազատ ստեղծագործության արվեստանոցին: Մասնակցել կարող են թե´ դպրոցականները, թե´ մեծահասակները: Մուտքն ազատ է:

Komitas Museum-Institute invites to the «Խաղիկներ» (Song-verses) experimental educational program, to be held on Saturday, August 8, 2015, at 4 pm. Through this creative workshop, participates will learn songs from Komitas' collection of folksongs and will then improvise by groups according to the songs previously learnt. Join this creative workshop. Both adults and schoolchildren are invited to participate. Entrance is free.

Աղբյուրը` facebook.com

«Գույների մեղեդին» ԿանեՌ. Անհատական ցուցահանդես Նարեկացի Արվեստի Միությունում

Օգոստոսի 17-ին` ժամը 19:00-ին, Նարեկացի Արվեստի Միությունը բոլորիդ սիրով հրավիրում է ներկա լինելու Ռուբեն Կանեցյանի /ԿանեՌ/ նկարների` «Գույների մեղեդին» խորագրի ներքո ներկայացող անհատական ցուցահանդեսին: 
Ռուբենը մասնագիտությամբ շինարար է, ու նրա կողմից ստեղծած մի քանի նորարարական գյուտարարական առաջարկներ կիրառելի են դարձել շինանարության բնագավառում թեև փոքր տարիքից նկարչությունը նրա կյանքի անբաժան մասն է կազմել: Նա նկարչությամբ վերսկսեց զբաղվել 2011 թվականից, իսկ առաջին անհատական ցուցահանդեսը տեղի կունենա Նարեկացի Արվեստի Միությունում: 

Սպասում ենք բոլորիդ:

Մուտքն ազատ է:
Հեռ. +374 11 201020

Աղբյուրը`facebook.com

Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դուռը (1312 թ.)

Հայ կիրառական արվեստի այս գլուխգործոցը ներկայումս պահվում է Կանադայում, մասնավոր հավաքածուում: Ապշեցուցիչ է Մշո Սուրբ Կարապետի դռան հայտնաբերելու իրական պատմությունը, որի մասին մանրամասն նկարագրած ունի ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Փաստորեն դուռը հայտնաբերել է Ստամբուլում բնակվող գերմանացի արվեստագետ Ռիխտերը 1976-ին: 
Նա գնել է այդ դուռը իր թուրք հարեւանից, որն էլ իր հերթին, դրանից մեկ տարի առաջ գտնվելով Մուշի քրդաբնակ գյուղերից մեկում, հայտնաբերել եւ մեծ դժվարությամբ տեղափոխել է այդ դուռը Ստամբուլ: Ռիխտերը Թուրքիայում գերմանական դեսպանատանը ունեցած իր կապերի շնորհիվ կարողացել է այդ թանկարժեք դուռը հանել երկրից եւ տեղափոխել Ֆրանկֆուրտ, Գերմանիա: Ռիխտերի մահից հետո, 1996թ. դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի եւ գնվում ընդամենը 50 հազար դոլարով անհայտ մի անձի կողմից՝ հայտնի է միայն, որ նա հայ չէ:

Եւ դա այն դեպքում, երբ աճուրդը նախապես հայտարարված է եղել ու հայերը պետք է որ ամեն գնով ձեռք բերեին այդ անգին գանձը: Ահա այսպիսի անհավանական եւ տխուր պատմություն՝ «Գարուն» ամսագրից, 1997, թիվ 3: Ինչպես ասում էր Լարոշֆուկոն. «Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր այն սխալները, որոնք հայտնի են միայն մեզ»: