Գորգագործությնան Արցախյան ավանդույթները
Գորգագործությունը արվեստի ավանդական տեսակ է` տարածված Հայաստանի բոլոր շրջաններում, բայց Ղարաբաղի գորգերն իրենց յուրահատկությունների և ճանաչվածության պատճառով ուրույն բաժին են ներկայացնում: Մինչ անինիլինային սինթետիկ ներկերի տարածումը 1870-ականներին` ղարաբաղյան գորգերի հարուստ գույները ստանում էին միայն բնական նյութերից, մեծամասամբ՝ շրջանին հատուկ բույսերից և հանքանյութերից: Ինդիգոն (լեղակ) ներմուծվել է արևելքից, իսկ որդաներկը` Արարատյան դաշտավայրից: Որոշ գյուղեր և բնակավայրեր երբեք էլ չեն ընդունել սինթետիկ ներկերը` հավատարիմ մնալով իրենց ավանդական բնական մեթոդներին:
Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի համալսարանի հայագիտական ծրագրի տնօրեն դոկտոր Տիգրան Կույումջյանի հավաստմամբ, տարբեր հնագույն աղբյուրներ վկայում են Հայաստանում վարպետորեն պատրաստված գորգերի և այլ կտորների մասին: Հնագույն հայկական գորգերի մեջ մի յուրօրինակ նմուշ հանդիսացող Գոհար գորգը, որը Տիգրան Կույումջյանն անվանել է «ամենամեծ և նրբինը», գործվել է Ղարաբաղում և ունի ստորագրություն, որում մատնանշում է գործողին՝ «Գոհար», և պատրաստման տարեթիվը` 1700 թ.: «Մեկ այլ հայտնի գորգ, որը գործվել է 1731 թ-ին՝ Արցախում, Աղվանքի Ներսես կաթողիկոսի համար, պահվում է Երուսաղեմի Սբ. Ջեյմս վանքում», վկայում է Տիգրան Կույումջյանի իր «Գորգագործությունը Հայաստանում – հետազոտություն» խորագրով հոդվածում:
Ղարաբաղում, ինչպես և Հայաստանի այլ շրջաններում, կարպետներն ու գորգերը ի սկզբանե չեն պատրաստվել վաճառքի համար: Դրանք համարվում էին կենցաղային իրեր և ընտանեկան մասունքներ, բայց ոչ` ապրանք: Գորգը տանից դուրս հանելը համարվում էր վատ նախանշան: Մասունք համարվող գորգերը պաշտպանական նշանակություն ունեին և հաճախ խորհրդանշում էին բերրիություն:

XIX դարի սկզբին Կովկասը միացվեց Ռուսական կայսրությանը, և աստիճանաբար մելիքների իշխանությունը իրենց պատմական սահմանների հետ մեկտեղ սկսեց թուլանալ: Բայց նրանց ավանդական մեդալիոնները, իշխանական տների անկումից հետո, երկար մնացին գորգագործության արվեստում: Չնայած զինանշաններն ու մեդալիոնները Ղարաբաղի պատմական իշխանների մասունքներն են, գորգերի վրա օգտագործված խորհրդանշանները արտացոլում են այդ հինավուրց հողի բնակիչների առօրյա կյանքը և կենցաղը: Նմանատիպ գորգերի կենտրոնական զարդանախշ է հանդես գալիս թագադրված ցուլը, որի դերը Ղարաբաղի ժողովրդի կյանքում չի սահմանափակվել զուտ գյուղատնտեսական գործառույթներով: Հին ժամանակներում ցլին մեծարում էին: Նույնիսկ մահանալուց հետո նրա գանգը դրվում էր տան տեսանելի վայրում` որպես թալիսման: Շատ գորգերի վրա առկա են նաև ցուլի կաշվի և ոչխարի բրդի, ինչպես նաև հեթանոսական սրբազան խորհրդանշանների պատկերներ: Մեծաթիվ են նաև այն ղարաբաղյան գորգերը, որոնք ունեն արծվի բազմազան պատկերներով խոհրդանիշեր. արծիվը համարվում էր իշխանության, ուժի և անհունության ձգտման խորհրդանիշը:
Արդեն մեկ դարից ավել է ինչ հայ գորգագործները շարունակում են կլասիկ «Ղարաբաղ» տեսակի գորգերի գործման ավանդույթը: «Ղարաբաղի» դիզայնը ներառում է եվրոպական ծաղկների մոտիվները և ներշնչված է օրիգինալ Ղարաբաղ գորգերի ոճից, որոնք գործվել են հայերի կողմից 19-րդ դարում: Ոճի ժամանակակից արտադրություն իրականացնողների շարքում առաջատարներից է «Մեգերյան Կարպետ» ընկերությունը: