Յուրի Դավթյան. դիրիժոր
Հայկական դիրիժորական դպրոցի նշանավոր ներկայացուցիչներից է Յուրի Դավթյանը, որի համբավը վաղուց դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Նա հռչակված է ոչ միայն որպես բարձրակարգ դիրիժոր, այլև լայն ճանաչում է ձեռք բերել որպես հմուտ մանկավարժ, որպես երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվտորիայի պրոֆեսոր, որի աշակերտներն աշխատում են Երևանի և աշխարհի տարբեր երկրների օպերային և երաժշտական թատրոններում:
Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային թատրոնում երկար տարիներ նա եղել է որպես գլխավոր դիրիժոր, ղեկավարել է նաև ՀՀ հեռուստառադիոպետկոմի սիմֆոնիկ նվագախումբը, իսկ այժ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր դիրիժորն է:
Յուրի Դավթյանի առաջարկով համալրված նվագախումը մաեստրոյի ղեկավարությամբ ոչ միայն մասնակցում է ընթացիկ ներկայացումներին, այլև պատրաստել է համերգային ընդարձակ ծրագիր` ‹‹Օպերետ, օպերետ›› խորագրով, որի ծրագրում տեղ են գտել դասական օպերետների նախերգանքներ, մեներգեր, զուգերգեր և պարային համարներ:
Յուրի Դավթյանը ղեկավարել է (Օպերային թատրոնում) Ա. Բաբաև ‹‹Արծվաբերդ››, Ա. Տիգրանյան ‹‹Դավիթ Բեկ››, Ա. Սպենդիարյան ‹‹Ալմաստ››, Տ. Չուխաջյան ‹‹Արշակ Բ››, Վերդի ‹‹Տրավիատա››, Գ. Եղիազարյան ‹‹Սևան›› (բալետ), Ս. Բալասանյան ‹‹Լեյլի և Մեջնուն›› (բալետ):