Բաբկեն Ներսիսյան. կենսագրություն

Բաբկեն Ներսիսյանի  առավել ասմունքային բեմահարթակում: Այն ամենը, ինչ կարողացավ ներդնել նշանավոր դերասանը հայ թատերական արվեստի առաջընթաց ճանապարհին, ծանրակշիռ ավանդ եղավ:
Վերասլաց բանաստեղծական փայլով հագեցած էր Բաբկեն Ներսիսյանի բեմական խոսքը, որն ուներ ներքին երաժշտականություն, ռիթմական զարմանալի նկարագիր, որը նույնպես արդյունավետ էր թիֆլիսյան դերասանական արվեստի, միջավայրի բանաստեղծական ոգորման:
Բաբկեն Ներսիսյանն այն դերասնաններից էր, որը թատրոնում սեփական թատրոնն էր ստեղծել՝ որտեղ լինելով միակն ու եզակին, հավատարիմ էր մնացել ինքն իրեն:
Չափազանց դժվար է նկարագրական լեզվով, թեկուզ հնարավորին չափով փոխադրել հույզերի ու զգացմունքների այն երանելի աշխարհը, ինչն իր վարպետությամբ ստեղծել է Բաբկեն Ներսիսյանը:


1956-ին Թբիլիսիի հայ դրամայից փոխադրվելով Սունդուկյանի անվան թատրոն, Բաբկեն Ներսիսյանը դերասանական նոր միջավայրում անմիջապես գտավ իրեն, ինչպես և հանդիսատեսի ու քննադատության համակրանքը: Սունդուկյանի անվան թատրոն էր գալիս ստեղծագործական հարուստ փորձի և կայուն նախասիրությունների տեր մի դերասան, որ ուներ մեծ դերերի ոչ միայն չթաքցրած հավակնություն, այլև հնարավորություն: 

Նոր թատերաշրջանում նա շատ չանցած գրավեց իր տեղը՝ ունենալով իր անելիքը: Ներսիայանի առաջին ցայտուն անձնավորումը (Մաուրիսիո ‹‹Ծառերը կանգնած են մահանում››) վկայեց նրա ակներև ձիրքն ու հասուն վարպետությունը: Նույն գրավչությունն էր տալիս ‹‹Դեպի ապագայի›› նրա կատարմանը (Հեղինակ, մարտիկ և քաղաքացի), հակառակ դեր խաղաց Բեն Ալեքսանդրի (‹‹Իմ սիրտը լեռներում է››) և Արա Գեղեցիկի անձնավորումներում: 

Առաջին դեպքում բացահայտ պաթոսային խոսքի տեր դերասանը ցույց տվեց բանասիրական խոսքի տիրապետման հիանալի արվեստ: Բ. Ներսիսյանը, որ արտասանության լավագույն վարպետներից էր (Սայաթ-Նովայի արտասանության մեջ թերևս չգերազանցված), ‹‹Դեպի ապագայում›› Ե. Չարենցի խոսքը հնչեցրեց արտիստական ճշմարիտ ներշնչանքով, հավաք ու խստորոշ: Այստեղ պաթետիկ արտասանությունը ուներ գեղարվեստական արդարացում և իմաստավորում: Անվերապահ հաջողություն ունեցավ նրա Գևորգը (‹‹Նույն հարկի տակ››), որի մասին քննադատությունը գրեց. ‹‹Դերասնաի վառ, ինքնատիպ ձիրքը, սուր դերապատկերի նրա հակումը՝ այս ներկայացման մեջ գտան արժանի գործադրություն››: 

Բաբկենի անձնավորած կերպարները ստեղծել են գույների շռայլ նվիրումով, արտիստական վարակիչ բավականությամբ, մերկացման շեշտված պաթոսով, վերջապես դերասանին հատուկ պլաստիկայով: Դերասանն անձնավորել է հրաշալի դրական կերպարներ՝ Բեն Ալեքսանդր (Վ. Սարոյան ‹‹Իմ սիրտը լեռներում է››), Եղիշե Չարենց (‹‹Դեպի ապագան››), Պեպինո (Դե Ֆիլիպո ‹‹Շաբաթ, կիրակի, երկուշաբթի››), Մուրոմսկի (Սուխովո –Կոբիլին ‹‹Դատական գործ››): 

Միքայելը (Շիրվանզադե ‹‹Քաոս››) Բաբկեն Ներսիսյանի լավագույն դերերից է՝ հարուստ դերասանի և՛ մերկացման, և՛ հաստատման գծերը երևացնելու հնարավորություններով: Հետաքրքիր էր Ներսիսյանի անձնավորած Սամսոնյանը (Գ. Սունդուկյան ‹‹Ամուսիններ››): Վերստին փարթամ խաղ, գույների թանձրացում, բացասման արտիստական բավականություն: 

Միանգամայն սպասելի էր, որ Բ. Ներսիսյանի արտիստական տվյալները կներդաշնակեն Եվրիպիդեսի ‹‹Իֆիգենիուն Ավլիսում›› ողբերգությունը Ագամենոնի դերիում և այդպես էլ եղավ: