«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպություն
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ ստեղծվել է 2007թվականին: Կազմակերպության նպատակը հայ ավանդական կերակրատեսակների վերհանումն ու մասսայականացումն է: Անցած տարիներին կազմակերպությունն այդ ոլորտում լայն գործունեություն է ծավալել: Մասնավորապես, բանահավաքչություն է կազմակերպվել ՀՀ տարբեր մարզերում, կազմակերպել է մրցույթներ, սեմինարներ... «Ոսկե շերեփ», «Սկսնակ խոհարարների մրցույթ» և այլն...
Կազմակերպել է «Հացը լեռներում» ծիսական կերակրատեսակների ցուցադրություն համտես, հայ ավանդական տոներին կազմակերպել է միջոցառումներ` լուսաբանելով տվյալ տոնն ու դրա հետ կապված ծիսական խոհանոցը:
Ամեն տարի Ախթալայում անց է կացվում ավանդական դարձած Խորովածի փառատոնը, որ արդեն մեծ մասսայականություն է վայելում:
Պատրաստվում ենք ընդլայնել փառատոնների շարքը. տարբեր մարզերում անց ենք կացնելու հացի, տոլմայի, խաշի, կոլոլակի և այլ փառատոններ: Կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը «Երկիր Մեդիա» հեռուստաալիքով վարում է «Արարատյան խոհանոց» հաղորդաշարը, որը լայն լսարան ունի և մեծ արձագանքներ ենք ստանում անգամ հեռավոր արտասահմանից: Կազմակերպությունը ձեռնամուխ է եղել «Հայ ավանդական խոհանոց» հանրագիտարանի ստեղծմանը:
ՀՀ մարզերում, Արցախում և Ջավախքում անց ենք կացնում բանահավաքչություն, մոռացությունից վեր ենք հանում ոչ միայն ավանդական բաղադրատոմսեր, այլև խոհանոցի հետ կապված երգեր, ոտանավորներ և ծեսեր: Բանահավաքչության ժամանակ հատուկ ուշադրություն ենք դարձնում նաև Հայաստանի ազգային փոքրամասնություններին, նրանց խոհանոցին:
Կազմակերպությունը ձեռնամուխ է եղել նաև «Համահայկական խոհարարական ակադեմիայի» հիմնադրմանը:
Մեզ հետ կարող եք կապվել՝ այցելելով «Արարատ հոլ» ռեստորան՝
Քաղաք Երևան, Եզնիկ Կողբացու 30 հասցեում,
կամ զանգահարելով 091741479, 077936593 հեռախոսահամարներով:
ararathall.am