Սոս Սարգսյան. ազգային-ժողովրդական բնավորության արտացոլանքը բեմում և էկրանին
Ազգային բնավորություններ են Սոս Սարգսյանի մարմանավորած կերպարներից շատերը, ու թերևս ամենից լավ նա հասկացավ և արտահայտեց ազգային-ժողովրդական բնավորության էությունը:
Ինչ խաղաց Սոս Սարգսյանը հայի ճակատագիր է, ինչ խոսեց հայի խոսքն է:
Ծնվել է 1929-ի հոկտեմբերի 24-ին, Ստեփանավանում: 1954-ին ավարտել է Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը և աշխատանքի անցել Գ. Սունդուկյանի անվան թատրոնում:
1991-ին հիմնադրել է Համազգային թատրոնը:
Ս. Սարգսյանը ռեալիզմի դպրոցի այն դերասններից է, որ հասնում են ներքին կերպարափոխման՝ առանց թատերային արտաքին ընդգծումենրի ակներև ցայտունացման: Նրա դերասանական խառնվածքն առավել համոզիչ դրսևորվել է իր նախասիրած տառապող և ուժեղ բնավորությունների անձնավորմամբ՝ Արտաշես՝ (Գ. Տեր-Գրիգորյանի ‹‹Վերջին մեխակներ››), Զիմզիմով (Գ.Սունդուկյանի ‹‹Պեպո››), Դոն Կիխոտ (Բուլգակովի ‹‹Դոն Կիխոտ››), Տիբալտ, Յագո, Լիր (Շեքսպիրի ‹‹Ռոմեո և Ջուլիետ››, ‹‹Օթելլո››, ‹‹Լիր արքա››), Ադամյան (Ժ. Հարությունյանի ‹‹Խաչմերուկ››), Մացակ ապեր (Ն. Զարյանի ‹‹Հացավան››), Թաղապետ (Դե Ֆիլիպոյի ‹‹Սանիտայի թաղապետը››), կինոդերերից են՝ Մկրտիչ (‹‹Եռանկյունի››), Քննիչ (‹‹Մենք ենք, մեր սարերը››), Նահապետ Զամբախով (‹‹Խաթաբալա››), Ձորի Միրո (‹‹Ձորի Միրո››), Ասացող (‹‹Մատենադարան››) և այլն:
Անսովոր հմայքով օժտված, բեմում իսկույն երևացող Ս. Սարգսյանը տպավորիչ է ոչ միայն տեսքով, այլև ձիրքով ու դերասանական տվյալներով: Տասնամյակներ շարունակ նա պահպանում է հայ թատրոնի նշանավոր դերասանի համարումը իբրև դերասանկան արվեստի երևույթ, իր կերտած բազմաթիվ դերերի մեջ խոշոր արժանիք է Սոս Սարգսյանի Ջոն արքան՝ մտքի աշխատանքով անձնավորած կերպար: