XX դարասկզբի ջարդերի և Մեծ Եղեռնի հետքը գորգագործության ոլորտում
Ավանդույթներ
,
Գծանկար
,
Գորգագործություն
,
Գործիքներ
,
Դեկորատիվ-կիրառական արվեստ
,
Դիզայն
.
5/28/2015 11:32:00 pm
XX դարի սկզբին հայկական քաղաքների մեծ մասում ձեռագործ գորգերի ու կարպետների արտադրությունը կանգնեց` ջարդերի և շարունակական տեղահանությունների արդյունքում, երբ արժեքավոր հայկական գորգերի մեծ մասը կորավ կամ ոչնչացվեց: Գորգագործության արվեստը անցել էր սերնդեսերունդ, և ընտանիքների ոչնչացումն ու տարանջատումը, համարյա, անհնարին դարձրեց այդ ավանդույթի շարունակումը: Այնուամենայնիվ, Ղարաբաղում գորգագործությունը, որպես արվեստի տեսակ և արհեստ, պահպանվեց խորհրդային ժամանակաշրջանում: XIX-XXդդ. –ում Շուշիի գորգերը ամենալավն էին տարածաշրջանում և վաճառվում էին բոլոր հարևան քաղաքներում:
907թ.–ին Շուշիի գորգերի գործարանում աշխատում էին 120 կանայք, ովքեր տարեկան արտադրում էին 600-700 գորգեր, որոնց մեծ մասը արտահանվում էր Եվրոպա: Խորհրդային տարիներին գործարանը տեղափոխվեց Ստեփանակերտ: Այսօր ձեռագործ կարպետներն ու գորգերը արտադրվում են ոչ միայն Ստեփանակերտում և Շուշիում, այլև շրջակա գյուղերում, մասնավորապես Ծաղկաշատ գյուղի ազգագրական թաղամասում գտնվող «Նիկոլ Դուման» տուն-թանգարանում: Այս գորգերը մինչ այսօր էլ հայտնի են և մեծ համբավ ունեն իրենց բարձր որակի շնորհիվ: Ներկայումս հայկական գորգերի նախշերը օգտագործվում են նաև նորաձևության և դիզայնի ոլորտում: Հիմնական գույները, որոնք օգտագործվում են Ղարաբաղի գորգերում՝ կարմրի, կապույտի և շագանակագույնի մուգ երանգներն են:
Արդեն մեկ դարից ավել է ինչ հայ գորգագործները շարունակում են կլասիկ «Ղարաբաղ» տեսակի գորգերի գործման ավանդույթը: «Ղարաբաղի» դիզայնը ներառում է եվրոպական ծաղկների մոտիվները և ներշնչված է օրիգինալ Ղարաբաղ գորգերի ոճից, որոնք գործվել են հայերի կողմից 19-րդ դարում: Ոճի ժամանակակից արտադրություն իրականացնողների շարքում առաջատարներից է «Մեգերյան Կարպետ» ընկերությունը: