Սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում, կռվում, աշխատում և ամենակարևորը երբեք խուճապի չեն մատնվում. տեսանյութ

Քաղաքում վայնասուն են դնում, հեքիաթներ պատմում զոհերի մասին, իսկ սահմանամերձ գյուղերում մարդիկ ապրում, կռվում, աշխատում և ամենակարևորը երբեք խուճապի չեն մատնվում:

Ջեզ ենք ներկայացնում Արշակ Զաքարյանի պատրաստած հերթական տեսանյութը:




Ցեղասպանության Սուրբ Նահատակների սրբապատկերը Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմնա մեկ ամիս

Սեպտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհությամբ և տնօրինությամբ, Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի առաջնորդությամբ, Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների սրբապատկերը Սբ էջմիածնից տեղափոխվեց Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցի



Հոգևորականներից, հավատացյալներից, զինվորներից և դպրոցականներից կազմված թափորը Մայր Աթոռից բերցած սրբապատկերը դիմավորեց Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու աստիճանների առաջ և խաչերթով տեղափոխեց Եկեղեցի, ինչից հետո մեկնարկեց Ս. Մարիամ Աստվածածնի ծննդյան տոնի Սուրբ և Անմահ Պատարագը:

Սրբապատկերը Մայր եկեղեցում կմնա մեկ ամիս:


Հիշեցնենք, որ Սրբապատկերն օծվել է 2015 թվականի ապրիլի 23-ին Մայր Սթոռ Սուրբ էջմիածնում տեղի ունեցած Հայոց Եղեռնի զոհերի սրբադասման արարողության ժամանակ:





Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի