Գրիգոր Սահակյան. ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ, բեմանկարիչ

Երաժշտական կոմեդիայի թատրոնում բեմանկարչական պատկառելի վաստակ ունի բեմը լավ ճանաչող, թատրոնը գիտցող, ներկայացման գեղանկարչական բոլոր մանրամասներին տիրապետող նկարիչ Գրիգոր Սահակյանը, որն այս թատրոնում աշխատել է 1978-2010 թթ՝ մինչև մահկանացուն կնքելը: Նա երկար տարի եղել է թատրոնի գլխավոր նկարիչը:
Արգասավոր է եղել Սահակյանի գործունեությունն այս թատրոնում հատկապես տարբեր ռեժիսորների հետ ունեցած համագործակցությունից, որից շահել են նրա ձևավորումները:
‹‹Տաքսի, տաքսի››, ‹‹Արևը Ձեզ հետ››, ‹‹Բախտավոր մարդիկ››, ‹‹Ութ սիրագորով կանայք››, ‹‹Քնքույշ սրտից պատուհաս››, ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››, ‹‹Ես եմ, եկել եմ››, ‹‹Խաթաբալա››, ‹‹Ֆիլումենա Մարտարանո››, ‹‹Պահանջվում է ստախոս››, տարբեր ժամանակաշրջանների և հեղինակների պիեսներ, որոնց համար Գ. Սահակյանը ի հայտ բերեց մտահղացումների հարստություն, հաստատվելով որպես հասուն բեմանկարիչ:

Թատերային վառ աշխատանք է ‹‹Ատամնաբույժն արևելյան›› օպերետի բեմադրության հարթ ու թեթև ձևավորումը: Բեմի կենտրոնում կառուցված դիմակապատ բեմահարթակ, ինչը լայնացնում է բեմի հայելին, գունագեղ զգեստների և լույսերի օգնությամբ մեծ արագությամբ փոխվող գործողությունների միջավայր` (բակ, բնակարան, պարահանդես), տարածություն ստեղծելու հետաքրքիր լուծումներ: Բեմանկարչության վառ օրինակ է ‹‹Արդյոք ովքեր են›› ներկայացման ձևավորումը, որը Գրիգոր Սահակյանի արվեստի նվաճումներից մեկը կարելի է համարել:


Տաղանդավոր բեմանկարիչը տասնյակ ներկայացումներ է ձևավորել Ռիգայի և Երևանի օպերային թատրոններում, Սունդուկյանի անվան, Պատանի հանդիսատեսի, Գյումրու, Վանաձորի, Արտաշատի, Բեյրութի Վ. Փափազյանի անվան, Դոնի-Ռոստով և այլ թատրոններում:
30 և ավելի տարիներ եղել է Երևանի Գեղարվեստական-Թատերական ինստիտուտի ուսանողական թատրոնի բեմանկարիչը:

ՁԵՎԱՎՈՐԱԾ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐ

Ժ. Անանյան - ‹‹Տաքսի, տաքսի››
Մ. Դարվաշ - ‹‹Միայն քեզ եմ սիրում››
Է. դեՖիլիպո - ‹‹Չեմ վճարի››
Ա. Պապայան - ‹‹Արևը ձեզ հետ››
Գ. Տեր-Գրիգորյան - ‹‹Զգուշացեք, նա դեռ կա››
Ա. Այվազյան, Հ. Պարոնյան - ‹‹Ատամնաբույժն արևելյան››
Ա. Պապայան - ‹‹Մեծ հարսանիք››
Ժ. Հարությունյան - ‹‹Բախտավոր մարդիկ››
Վ. Սոլոգուբ - ‹‹Քնքույշ սրտից պատուհաս››
Ժ. Անանյան - ‹‹Տեր, մի թող մեզ անտեր››
Գ. Սունդուկյան - ‹‹Խաթաբալա››
Դ. Ֆսաֆաս - ‹‹Պահանջվում է ստախոս››
Է. դեՖիլիպո - ‹‹Ֆիլումենա Մարտուրանո ››