Երևանում մեծ շուքով կայացավ Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը. ֆոտոշարք

Այսօր` սեպտեմբերի 26-ին, երբ որոշ հայեր վայնասուն են բարձրացել և հայտնվել սթրեսային իրավիճաակի մեջ, հայ-ադրբեջանական սահմանին պատահած միջադեպերի պատճառով, Երևանի Անգլիական այգում անց է կացվում Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում իրենց գյուղմթերքով հանդես եկավ նաև Տավուշ աշխարհի սահմանամերձ գոտում գտնվող, համանապահ Բարեկամավան գյուղը, որը գրեթե ամեն օր հայտնվում է ադրբեջանական պետութան գնդագոծության ներքո: 
Փառատոնի ընթացքում իր ակտիվությամբ աչքի ընկավ նաև Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքի տաղավարը:

Փառատոնին մասնակցեցին նաև ՀՀ մյուս մարզերից ժամանած ֆերմերային խմբերը, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցները, նորորարություններ ներմուծող փորձագետները, գյուղմթերք արտադրողներին աջակցող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում հաջողություն գրանցած կանանց խմբերը: Մանսակիցները ներկայացրեցին իրենց արտադրանքները, գյուղատնտեսական մթերքները, հողագործության տեխնոլոգիաներն ու ձեռագործ աշխատանքները:

Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը անցկացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում:




Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի

Սերժ Սարգսյանն ու Ռիտա Սարգսյանն այցելել են ձեռագործ գորգեր արտադրող «Մեգերյան կարպետ» ընկերություն. ֆոտոշարք

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ տիկին Ռիտա Սարգսյանն այսօր այցելել են «Մեգերյան կարպետ» ընկերություն, որն արտադրում է տարբեր դիզայնի եւ խտությունների ձեռագործ գորգեր: Ընկերությունն իր գործունեության հիմնական նպատակներից է համարում աշխարհում սփռված հայկական մշակութային արժեքների պահպանումը, վերականգնումը եւ վերարտադրությունը: Վերջին տարիներին ընկերությունն զբաղվում է նաեւ հին ձեռագործ գորգերի վերականգնմամբ եւ վերանորոգմամբ:

Հանրապետության նախագահը եւ տիկին Ռիտա Սարգսյանն ընկերության «Հովհաննես եւ Նոյեմի Մեգերյան» հայկական ձեռագործ գորգերի թանգարանում շրջայցի ժամանակ ծանոթացել են ժամանակակից Հայաստանի տարբեր տարածաշրջանների, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ Արեւմտյան Հայաստանի հին գորգերին, գորգագործների տեղամասում դիտել աշխատանքային գործընթացը: «Մեգերյան կարպետի» ցուցասրահներում նրանց ներկայացրել են նաեւ նոր ձեռագործ գորգերը:

Ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում՝ Եգիպտոսում, Պակիստանում, Աֆղանստանում, Չինաստանում, Հնդկաստանում, Ռումինիայում: «Մեգերյան կարպետ» ընկերությունն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 2000թ.: Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում ընկերության կողմից վերաբացվել են նախկին 20 արտադրական մասնաճյուղերը:

«Մեգերյան կարպետի» պատասխանատուների հավաստմամբ, մինչեւ տարեվերջ նախատեսվում է եւս երկու հայաստանյան մասնաճյուղերի վերագործարկում, որը հնարավորություն կտա ավելացնել եւ՛ արտադրության ծավալները, եւ՛ աշխատակիցների թիվը: