Վանուշ Խանամիրյան
Ծնվել է Երևանում: Ավարտել է Երևանի Շահինյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը: 1935-41թթ սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում: ԱշխատելՍպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում:
1939թ-ից է սկսվել նրա բեմական առաջին քայլերը, որոնք պսակվել են հաջողությամբ և կանխորոշել հետագա ամբողջ ստեղծագործական ուղին` «Անուշ», «Երջանկություն», «Ալմաստ» բեմադրություններում: Բեմադրել է տասնյակների հասնող ներկայացումներ` «Գայանե», «Բախչիսարայի շատրվանները», «Սպարտակ», «Լոռեցի Սաքոն», «Ռայմոնդա», «Խանդութ», «Կարապի լիճը» և այլն: Առաջին գլխավոր դերը կատարել է 1941թ.`«Վալպուրգյան գիշեր» բեմադրության մեջ: 1941-69թթ եղել է օպերային թատրոնի գրեթե բոլոր բեմադրությունների պարային հատվածների կամ գլխավոր կատարողը, կամ բեմադրիչը:
1968-92թթ հանդիստացել է Հայաստանի պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմեյստրը, որի ընթացքում բեմադրել է բազմաթիվ պարային համարներ` «Տոնական սյուիտ», «Քարավան», «Անմահություն», Կոմիտասի «Վաղարշապատի պարը», Ա.Խաչատրյանի «Էնզելի», «Կակաչներ», ազգագրական պարերի շարք` «Սասուն» և այլն:
2000թ-ից հիմնադրել և ղեկավարել է Հայաստանի Պարարվեստի գործիչների միությունը, որը 2009թ-ից կրում է իր անունը: 2004թ. ստեղծել է վետերան-պարուսույցների «Վանուշ» պարախումբը, իսկ 2010թ.` «Բարդիներ» պարախումբը: 1963թ. արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը:
Մահացել է Երևանում: