Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման մրցույթի արդյունքները

Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում տեղի է ունեցել մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման համար հայտարարված մրցույթի մրցանակաբաշխությունը, որն անցկացրել են Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը և քաղաքապետի խորհրդական-գլխավոր դիզայներ Գագա Ամատունին։