Արմեն Ջիգարխանյան. Դերասան և ռեժիսոր ՀՀ, ՌԽՖՍՀ և ԽՍՀՄ (ՌԴ) ժողովրդական արտիստ

Արմեն Ջիգարխանյանը 1958 թ-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Նույն թվականից Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի դերասան էր. դերերից էին` Սերգեյ (Ալեքսեյ Արբուզովի «Իրկուտսկյան պատմություն»), Ռիչարդ III (Վիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Թոդորոս (Պսաֆասի «Պահանջվում է ստախոս») և այլն
1967 թ-ին հրավիրվել է Մոսկվայի լենինյան կոմերիտմիության անվան թատրոն, որտեղ խաղացել է Բասարգինի (Կոնստանտին Սիմոնովի «Հայրենի ծուխ»), Մոլիերի (Միխայիլ Բուլգակովի «Մոլիեր»), Սոկրատեսի (Էդվարդ Ռաձինսկու «Զրույցներ Սոկրատեսի հետ») և այլ դերեր: 1969–96 թթ-ին Ջիգարխանյանը եղել է Մոսկվայի Վլադիմիր Մայակովսկու անվան թատրոնի դերասան. լավագույն դերերից են՝ Լևինսոն (Ալեքսանդր Ֆադեևի «Ջախջախում»), Ստենլի, Մեծ Պա (Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն» տրամվայ», «Կատուն շիկացած տանիքին»), Խլուդով (Մ. Բուլգակովի «Վազք») և այլն

Արմեն Ջիգարխանյանը հայկական և ռուսական թատրոնի ու կինոյի նշանավոր 
վարպետներից է, ով ստեղծել է նուրբ և հոգեբանական ռեալիստական կերպարներ:

Ջիգարխանյանը 1996 թ-ից հանդես է գալիս տարբեր թատրոնների ներկայացումներում: Նույն թվականին Մոսկվայում հիմնել է իր՝ «Ջիգարխանյանի թատրոնը», բեմադրել «Շահրազադեի հազար ու մեկ գիշերը» (ըստ Վենիամին Սմեխովի «Ալի Բաբան և 40 ավազակները»), խաղացել է ԿրեպպիԿրեպպի վերջին ժապավենը»՝ ըստ Սամուել Բեքետի), Մալվոլիոյի (Վ. Շեքսպիրի «Տասներկուերորդ գիշեր»), ՍալիերիիՓոքր ողբերգություններ»` ըստ Ալեքսանդր Պուշկինի), Մաքսի (առաջին դերակատարն է, «Վերադարձ տուն»՝ ըստ Հարոլդ Պինտերի) և այլ դերեր: 1991–96 թթ-ին դասավանդել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտում:
1959 թ-ից Ջիգարխանյանը նկարահանվում է կինոյում (առաջին դերը Հակոբն է՝ «Փլուզում» կինոնկարում, 1960 թ., Հայֆիլմ): Խաղացել է կատակերգական, արկածային, ողբերգական և երաժշտական կինոնկարներում: «Բարև, ես եմ» (1965 թ., ռեժիսոր՝ Ֆրունզե Դովլաթյան) ֆիլմում մարմնավորել է երիտասարդ գիտնական Արտյոմ Մանվելյանի դերը և արժանացել համընդհանուր ճանաչման: Դրան հաջորդել են իրարից տարբեր և նույնիսկ հակասական դերակատարումներ, որտեղ լիովին դրսևորվել են նրա դերասանական կարողությունները:
Հայկական կինոյում ստեղծած լավագույն դերերից են՝ ՄկրտիչԵռանկյունին», 1967 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1975 թ.), ՂազարյանՏղամարդիկ», 1972 թ.), ՍերոբՀարսնացու հյուսիսից», 1975 թ.), ԻսայՍգավոր ձյունը»՝ ըստ Անրի Թրուայայի, 1978 թ., ՀԽՍՀ Պետական մրցանակ՝ 1979 թ.), ՄխիթարՀուսո աստղ»՝ ըստ Սերո Խանզադյանի «Մխիթար սպարապետ» վեպի, 1978 թ.), Բազազ ԱրտեմԳիքոր»՝ ըստ Հովհաննես Թումանյանի, 1982 թ.), ՌազմիկՄենավոր ընկուզենի»՝ ըստ Վարդգես Պետրոսյանի, 1986 թ.), ԱբրահամՎերադարձ», 2010 թ.) և այլն
Ջիգարխանյանը նկարահանվել է հիմնականում Մոսֆիլմում, նաև այլ կինոստուդիաներում. ՊռոշյանՀուլիսի 
6-ը», 1968 թ.), ՕվեչկինԱնորսալիների նոր արկածները», 1968 թ.), ԼևոնԵրբ գալիս է սեպտեմբերը», 1976 թ.), Մաքս Ռիշար-Էրիխ ԲեխլերԹեհրան-43», 1981 թ.), Դինո ԿյարելլիՆիկոլո Պագանինի», 1982 թ.), ՕսիպՌևիզոր», 1996 թ.), ՍտալինԴարաշրջանի աստղը», 2005 թ.), Քեռի ԱշոտՈ՞վ է տանտերը», 2006 թ.), ԱկադեմիկոսԿայսրության անկումը», 2007 թ.), ՊապիկԱ՛յ, երջանիկ մարդ», 2009 թ.) և այլն:


Ջիգարխանյանը նկարահանվել է շուրջ 300 ֆիլմում (անունը գրանցվել է «Գինեսի ռեկորդների գրքում»), արժանացել է ՀԹԳՄ «Վահագն» (2002 թ.), ՌԴ թատերական գործիչների միության «Բյուրեղապակե Տուրանդոտ» (2010 թ.) մրցանակների, ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի (1996 թ.), ՌԴ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար III (1995 թ.) և IV (2005 թ.) աստիճանների, Սուրբ Ալեքսանդր Նևսկու (2006 թ.) շքանշանների: