Ազատություն. Միքայել Նալբանդյանի բանաստեղծության գաղտնի շերտերը

Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։

Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։

Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։

«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։

— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանն իր այս բանաստեղծությամբ վեր է հանում հայ մարդու և ընդհանրապես մարդ արարածի ազատ ապրելու իրավունքը: Բանաստեղծը ազատությունը համարում է մարդու հիմնական իրավունքներից մեկը, որը մարդն ունի իր ծննդյան առաջին օրվանից և որը որ պիտի ունենա, և որը պիտի տրվի նրան անփոխհատույց և անժամկետ: Սակայն մեծ գրողն իր տողերում անդրադառնում է նաև մարդ էակի առջև ծառացած խնդիրներին` նշելով, որ ազատություն փնտրողներին փշոտ ծանապարհ է սպասում:
Իր կուռ տողերի մեջ կարծրացնելով բառեր, մեծ բանաստեղծն իր հեռագիրն է առաքում մեզ, որը մինչ այսօր կարելի է ասել, որ չի՛ կորցրել իր ուժն ու իմաստնությունը:
Նալբանդյանը ձերբակալվեց և աքսորվեց, իսկ այնուհետև մահացու հիվանդացավ և իր մահկանացուն կնքեց Գերցինի և Օգարյովի` ռուսկան հեղափոխականների հետ ունեցոծ իր կապերի համար, սակայն դա չեր խանգարում նրան լինել մեծ հայ, մեծ դաշնակցական գործիչ և ազգայնական մտավորական, ինչն էլ արտահայտվել է նրա բանատեղծություններում:
Դժվար չէ հասկանալը, որ լինելով այսքան ազգայնական և ազատատենչ` Նալբանդյանը երբեք կողմ չէր լինի բոլշևիկյան մարտավարությանը և Էրգիրն ազատելով օսմանյան կայսրության ճանկերից` Նալբանդյանը երբեք չեր ցանկանա այն միացնել մեկ այլ կայսրության:
Եթե Նալբանդյանին չձերբակալեին, չաքսորեին Գերցինի և Օգարյովի հետ ունեցած կապի համար և այդպիսով մահվան չհասցնեին` տարիներ հետո նույնը կանեին Գերցինի և Օգարյովի քաղաքականության ժառանգորդները:
Քանի որ Կոմունիստականացված Հայաստանին նույնպես հերոսներ էին պետք` Հեղափոխական Նալբանդյանը իր մահից հետո Սովետահայաստանում հերոս դարձավ: Նալբանդյանի գրականությունը չարգելվեց, սակայն «մշակվեց» և «զտվեց», տարածվեց, բայց որպես ոչ դաշնակցական և ոչ ազգայնական գրող, այլ որպես զուտ հեղափոխական: Նալբանդյանի ստեղծագործությունների մի մասը մատնվեց մոռացության:
Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը կիրառվեց, սակայն ձևափոխված, կոմունիստականացված տարբերակով, որտեղ գրականության մեջ արգելված «ազատություն» բառը փոխարինված էր «աշխատություն» պռոլետարիատական բառով:
Գրականագետները նշում են, որ այս բանաստեղծության իրական տարբերակը, Նալբանդյանի մյուս արգելված ստեղծագործությունների հետ մեկտեղ` շարունակում էր ապօրինաբար ձեռքից ձեռք անցնել: Մարդիկ թեև թաքուն, բայց այնուամենայնիվ շարունակում էին Նալբանդյան ընթերցել:

Հայկ Կիսեբլյան

Գրող, հրապարակախոս, լուսավորիչ, փիլիսոփա, գրաքննադատ` Միքայել Նալբանդյան

Միքայել Նալբանդյանը հայ ռեալիստական գրականության հիմնադիրներից է
Նա խոր հետք է թողել հայ հասարակական մտքի և ազգային  գաղափարախոսության ձևավորման վրա:

Միքայել Նալբանդյանը 1837–45 թթ-ին սովորել է Նոր Նախիջևանում` ճանաչված մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: 1848–53 թթ-ին աշխատել է Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում (Քիշնև) որպես քարտուղար, 1853 թ-ին մեկնել է Մոսկվա: Նույն թվականին Սանկտ Պետերբուրգի համալսարանում քննություններ է հանձնել և ստացել հայոց լեզվի ուսուցչի վկայական, ապա Մոսկվայի Լազարյան ճեմարանում աշխատել է որպես հայոց լեզվի ուսուցիչ: 1854–58 թթ-ին եղել է ազատ ունկնդիր Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: 1860 թ-ին Սանկտ Պետերբուրգի համալսարանում ստացել է արևելյան բանասիրության թեկնածուի գիտական աստիճան:
1858 թ-ից Նալբանդյանը Ստեփանոս Նազարյանի հետ Մոսկվայում հրատարակել է «Հյուսիսափայլ» ամսագիրը, որտեղ տպագրվել են նրա հրապարակախոսական, քննադատական հոդվածները, վեպերը, գրական լեզվին և այլ հարցերի նվիրված աշխատությունները:
Նալբանդյանը 1860 թ-ին մեկնել է Հնդկաստան՝ հնդկահայ վաճառական Մասեհ Բաբաջանի՝ Նոր Նախիջևանի համայնքին կտակած ժառանգությունն ստանալու նպատակով: Ուղևորության ընթացքում եղել է Վրաստանում, Հայաստանում և Թուրքիայում, հանդիպել է հայ մշակույթի մի շարք գործիչների, Իտալիայում՝ գարիբալդիականների, Լոնդոնում՝ ռուս վտարանդի հեղափոխականների (Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Միխայիլ Բակունին) հետ: Նրա նպատակը համաեվրոպական ազատագրական շարժման մեջ նաև հայ ժողովրդի ազատագրության հարցն ընդգրկելն էր: Այս տեսակետից Նալբանդյանն առավել կարևորել է ազգերի ազատագրական պայքարը ցարական Ռուսաստանում՝ համոզված, որ կայսրության փլուզումն ազատագրություն կբերի բազմաթիվ ազգերի, այդ թվում՝ հայերին:
1862 թ-ին Նալբանդյանը վերադարձել է ուղևորությունից, մասնակցել «Զեմլյա ի վոլյա» կազմակերպության ընդհատակյա գործունեությանը, ձերբակալվել է` Լոնդոնում ռուս հեղափոխականների հետ համագործակցելու մեղադրանքով և բանտարկվել Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում: 1865 թ-ին, արդեն թոքախտով հիվանդ, աքսորվել է Սարատովի նահանգի Կամիշին քաղաքը, որտեղ էլ մահացել է
Նալբանդյանի ստեղծագործության բարձրակետը հրապարակախոսությունն էԵրկու տող», 1861 թ., «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», 1862 թ., «Հեգելը և նորա ժամանակը», 1863 թ., և այլն). վերլուծել է ժամանակի ազգային-հասարակական կյանքի երևույթները, արծարծել տնտեսական, քաղաքական, մշակութային, փիլիսոփայական հարցեր: Նա արևելահայ և արևմտահայ հատվածների հասարակական կյանքի երևույթները քննել է համազգային շահերի ու հեռանկարների տեսանկյունից: Քննադատելով հոգևոր դասի գործունեությունը՝ չի ժխտել եկեղեցու դրական դերը հայոց պատմության մեջ:
Նալբանդյանը լուսավորությունը համարել է ժողովրդի բարոյական վերածննդի և ազգային կյանքի վերաշինության հիմքերից մեկը, կրթության և դաստիարակության ոլորտում բացառիկ դեր հատկացրել մայրենի լեզվին: Շարունակելով Խաչատուր Աբովյանի ավանդույթները՝ պայքարել է աշխարհաբարի ամրապնդման և զարգացման համար, բանտում սկսել է գրել աշխարհաբարի քերականությունը
Հայ իրականության մեջ առաջինը Նալբանդյանն է կարևորել քննադատության նշանակությունը գրականության զարգացման համարԿրիտիկա «Սոս և Վարդիթերի», 1863–64 թթ.), քննել է պատմության ու գրականության փոխհարաբերությունները, գեղեցիկի հիմնախնդիրը, նրա ըմբռնման պատմական փոփոխությունները և այլ հարցեր: Նա է հայ գրականություն ներմուծել ֆելիետոնի ու պամֆլետի ժանրերը:
Նալբանդյանի «Մինին՝ խոսք, մյուսին՝ հարսն» (1857 թ.), «Մեռելահարցուկ» (1859 թ.) երկերը հայ վիպագրության անդրանիկ օրինակներից են
Նալբանդյանի պոեզիային բնորոշ են փիլիսոփայական խոհն ու քնարական մտորումները: Բանաստեղծական բարձր ներշնչանքի արտահայտություն են հատկապես «Իտալացի աղջկա երգը», «Ազատություն», «Մանկության օրեր» բանաստեղծությունները: «Ազատություն» բանաստեղծությունն ուսանելի օրինակ է, թե ինչպես է ազատության բնածին զգացողությունը ձևավորվում որպես գաղափար: «Մանկության օրերը» ազատագրական պայքարի կոչ է ընդդեմ բռնության, խավարի ու տգիտության.

Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրիճի ձեռքին,
Արյուն ու կրա՜կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին:

Նալբանդյանը սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության զինվոր և գաղափարի նահատակ: Նրա կերպարին անդրադարձել են արվեստում և գրականության մեջ
Միքայել Նալբանդյանի անունով ՀՀ-ում կոչվել են փողոցներ, դպրոցներ, Գյումրիի մանկավարժական ինստիտուտը, գյուղ՝ Արմավիրի մարզում, Երևանի Օղակաձև զբոսայգում կանգնեցվել է նրա հուշարձանը: Հայաստանի գրողների միությունը սահմանել է Միքայել Նալբանդյանի անվան գրական մրցանակ:

Համերգ Գէորգեան հոգևոր ճեմարանում

Մայիսի 31-ին, ժամը 18:00-ին Գէորգեան հոգևոր ճեմարանի հանդիսութիւնների սրահում տեղի կունենայ Նոր Նորքի Հայորդեաց տան «ՇՈՂԱԿԱԹ» մանկապատանեկան երգչախմբի համերգը՝ նուիրուած երեխաների պաշտպանութեան միջազգային օրուան:


Երգչախմբի ղեկավար՝ Կարինէ Եզեկեան
Նուագակցող՝ Գայիանէ Ներսիսեան

Մուտքն ազատ է: