Փոփ-արտ` մասսայական մշակույթի նախադրյալներն, առաջացումն ու անհրաժեշտությունը

Զանգվածային մշակույթի նախադրյալներիը ձևավորվել են մարդկության առաջացման պահին, կամ առնվազն ՝քրիստոնեական քաղաքակրթության արշալույսին, երբ լայն լսարանի համար կազմվում էին Սուրբ Գրքերի հեշտացած տարբերակներ:

Զանգվածային մշակույթի զարգացման գործում կարևոր դեր են ախաղացել 17- 18-րդ դդ. Եվրովական գրականության մեջ ձևավորված արկածային դեդեկտիվ վեպերը, որոնք մեծ տպաքանակով տպագրվում էին ընթերցողների լայն շրջանակների համար: 

Զանգվածային մշակույթի զարգացման վրա մեծ ազդեցություն ունեցավ 1870 թ. Մեծ Բրիտանիայում ընդունված օրենքը համընդհանուր, պարտադիր կրթության մասին: 

Այս ամենը միայն զանգվածային մշակույթի նախապատմություունն է: Իսկական զանգվածային մշակույթը կապվում է ժամանակակից ամերիկյան քաղաքակրթության հետ:
Այս առիթով ամերիկյան հայտնի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին գրում է. «Եթե Հռոմը աշխարհին տվեց իրավունք, Անգլիան՝ պառլամենտականգործունեության ,Ֆրանսիան՝ մշակույթ, հանրապետական նացիոնալիզմ ,ապա ժամանակակից ԱՄՆ-ը՝ գիտատեխնիկական հեղափոխություն և զանգվածային մշակույթ»: 


Ժամանակակից հասարակության մեջ հատուկ նշանակություն են ձեռք բերել «զանգվածային» (մասսայական) և «Էլիտար» մշակույթները, որոնց նկատմամբ մշակութաբանության մեջ ձևավորվել է առանձնահատուկ վերաբերմունք: 


Մինչև 20- րդ դարի սկիզբը գոյություն ունեին բավական հստակ բաժանված էլիտար և ժողովրդական արվեստներ: Առաջինը տարածված էր քաղաքում, որտեղ կրթության ու դաստիարակության մակարդակը բարձր էր: Երկրորդը հաճախ ստեղծվում էր կրթություն չունեցող մարդկանց կողմից, սակայն իր մեջ կրում էր սերունդե-սերունդ անցած ազգային ավանդույթները: 20-րդ դարում, երբ, գյուղացիները և մանր բուրժազիան վերաբնակվեցին քաղաքներում, հանգեցրեց նրան, որ մարդիկ, որոնք կտրվեցին բռնությունից և կրում էին ժողովրդական մշակույթի ավանդություններն ու արժեքները, պահանջում էր ավելի մեծ կրթություն, ժամանակ,նյութական հնարավորություներ: 
Դրա հետևանքով 20-րդ դարի սկզբին զգալիորեն իջավ արվեստի որակի նկակատմամբ պահանջկոտությունը : Բարձր մշակույթն ու արվեստը դառնում են առավել քիչ հասկանալի: Նոր քաղաքային զանգվածին պետք էր ավելի մատչելի մշակույթ: « Զանգվածային մշակույթը» ձևավորվեց մասսայական արդատրության ու սպառման հասարակության հետ միաժամանակ: Ռադիոն հեռոուստատեսությունը, կապի ժամանակակից միջոցները, իսկ հետագայում տեսա և համակարգչայինն տեխնիկան նպաստեցին նրա արագ տարածմանը: Մինչ 2-րդ համաշխարհային պատերազմը և հետպատերազմյան առաջին տարիներին «զանգվածային մշակույթը» գերազանցապես ամերիկյան հիմնահարց էր, իսկ այժմ նրա նկատմամբ հետաքրքրությունը մեծացել է նաև մյուս երկրներում:

«Մասսայական մշակույթ » տերմինը հանդես է եկել 1944թ, երբ լույս տեսավ ամերիկյան սոցիոլոգ Դ. Մակդոնալդի « Զանգվածային մշակույթի տեսությունը» հոդվածը: Իսկ ավելի վաղ (1939) լուռ տեսած Տ. Էլիոտի «Քրիստոնեական հասարակության գաղափարները» գրքում ներկայացված «զանգվածային հասարակության մշակույթ» տերմինը այսօր էլ օգտագործվում է : 

«զանգվծային մշակույթի» տեսության հեղինակները նրա հիմքը և գործունեության ոլորտը համարում են մասսայական հասարակությունը:

Մշակութաբանների մի մասը զանգվածային մշակույթի հանդես գալը կապում են արդյունաբերության զարգացման և մեր կյանքի ողջ դրվածքի քաղաքայնացման, ինչպես նաև քաղաքական կյանքի դեմոկրատացման ու լուսավորականության տարածման հետ: Որոշ մշակութաբաններ « զանգվածային մշակույթ»ասելով հասկանում են այն մշակույթը , որը սպառվում է լայն զանվածների կողմից , ոմանք ՝էլ նրա գոյությունը կապում են ժամանակակից քաղաքականության հետ, այն ընդունում են որպես մարդկային մշակույթի զարգացման հերթական փուլ: 

Մեր դարի 80-ական թվականներից « զանգվածային մշակույթի » կողքին օգտագործվում է «Ժողովրդային մշակույթ» հասկացությունը: Բ. Ռոզենբերգը պաշտպանում է այն կարծիքը, որ « Ժամանակակից տեխնոլոգիան զանգվածային մշակույթի գոյության անհրաժեշտ և բավարար պատճառ.ոչ ազգային բնույթը, ոչ տնտեսական կառուցվածքը, ոչ քաղաքական համակարգը որոշիչ նշանակություն չունեն»: Գիտատեխնիկական նվաճուների օգնությամբ արագորեն տարածվում են մշակույթի նորույթներն ու ստեղծագործությունները: Զանգվածային հաղորդակցման ժամանակակից միջոցների շնորհիվ մարդկանց հասանելի են դարձել բարձր գեղարվեստական արժեք ունեցող արվեստի բազմաթիվ ստեղծագործությունները: 

Մյուս հանգամանքը, որով բացատրում ենն «զանգվածային մշակույթի» անհրաժեշտությունը ազատ ժամանակը լրացնելու հարցն է: Արդի քաղաքակրթությունը հանգեցրել է ազատ ժամանակի անսահման մեծացմանը, «որը պետք է սպանել, որպեսզի նա չսպանի մարդուն»:Ահա այդ անսահման ազատ ժամանակը լրացնելու համար էմ որ ստեղժվել է «զանգվածային մշակույթը»:
Մասսայական մշակույթի մեջ մտցվում է այն ամենը, ինչ տարածվում է մասսայական հաղորդակցման միջոցների օգնությամբ: Այս տեսակետը ֆրանսիացի մշակութաբան Ժ. Ֆրիդմանը ձևակերպում է այսպես .«զանգվածային մշակույթ ասելով հասկանում ենք մշակույթային արժեքնեի ամբողջությունը, որը դրվում է լայնն հասրակության տրմադրության տակ զանգվածային հաղորդկցման միջոցների շնորհիվ»: Այս վերջիններիս շնորհիվ յուրաքանչյուր մարդ ունի ողջ մշակութային նվաճումներից օգտվելու հավասար հնարավորություն: 
«Զանգվածային մշակույթի» Զանգվածային ստեղժագործություններում ժողովուրդը ստանում է հենց այն, ինչն իրեն անհրաժեշտ է: Գեղագիտական կողմը` պարտադիր չէ :

Զանգվածային և էլիտար մշակույթ, Pop Art & Elite Art


Ըստ մշակութային արժեքների ստեղծման ու սպառման առանձնահատկությունների, գոյություն ունի մշակույթի սոցիալական երկու տիպ՝ զանգվածային և էլիտար:

Զանգվածային մշակույթը մշակութային արդյունքների այն տեսակն է, որը ստեղծվում է անընդհատ և մեծ չափով: 
Դա լայն լսարան ունեցող առօրյա կյանքի մշակույթն է: 

Փոփ-արտ ժամանակակից տերմինով անվանված երևույթը` թերևս միշտ էլ եղել է: Սակայն միշտ էլ ժամանակի ընթացքում այն ֆիլտրվել է, մաքրվել: Մնում է ուժեղը, հարազատը, ավելի ազգայինն ու հոգևորը և թերևս դրանից էլ առաջանում է Էլիտ-արտը:

Մեր կայքը կանդրադառնա այս ճյուղերից յուրաքանչյուրին, որտեղ որ հայ մարդու ձեռքերն են աշխատում, սակայն նախապատվությունն իհարկե կտրվի հայկական ազգային, ավանդական, ժողովրդական արվեստներին, արհեստենրին ու ավանդույթին:














Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի այրին բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին

Վիպասան, դրամատուրգ, նկարիչ Աղասի Այվազյանի այրին բաց նամակով դիմել է նախագահ Սերժ Սարգսյանին, որտեղ մասնավորապես ասված է.

<<Ներեցեք, բայց իրավիճակը ստիպում է այս կերպ դիմել Ձեզ՝ 2 կարեւոր հարցի առիթով.
Իհարկե, ես գիտեմ, որ տարածքի տրամադրումը ոչ թե Մշակույթի նախարարության, այլ Քաղաքաշինության նախարարության եւ Պետգույքի կառավարման վարչության իրավասության ներքո է, սակայն Աղասի Այվազյանի տուն-գրադարան-թանգարանի ստեղծման մասին իմ՝ Ձեզ ուղղված խնդրանքի պատասխանը ես նորից ստացա Մշակույթի նախարարությունից։

Մի՞թե նրա ստեղծագործական ժառանգությունը՝ արխիվ, նկարներ, գրադարան, այդպես էլ կմնա անհայտության մեջ ինձնից հետո։
Հասկանալի է, Ցեղասպանության 100-ամյակը կմթագնի գրողի 90-ամյա հոբելյանը։ Բայց համազգային արդարադատության պահանջի հետ պետք է արդարություն հաստատել նաեւ սեփական տանը։ Պետք է Աղասի Այվազյանին վերադարձնել «Երազ իմ երկիր» երգի հեղինակային իրավունքը, քանզի Ռոբերտ Ամիրխանյանը միայն երգի երաժշտության հեղինակն է։

Ահա՝ մեր ժամանակակից մշակույթի 2 կարեւոր խնդիրները, ինչի լուծման համար ես դիմում եմ Ձեր բարձրագույն միջամտությանը՝ ցավոք բաց տեքստով>>։

Աղասի Այվազյանի արվեստանոցի տարածքի խնդիրը տարիների պատմություն ունի. Դեռևս արվեստագետի կենդանության օրոք հարցը բարձրացվել էր Երևանի քաղաքապետարանում: Քաղաքային իշխանությունը, մեր տեղեկություններով անգամ հարցին դրական լուծում տալու պատրաստակամություն է հայտնել, սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով տարածքն այդպես էլ չի տրամադրվել: Աղասի Այվազյանը դեռ կենդանության օրոք արվեստանոցի էր վերածել Արաբկիր վարչական շրջանում գտնվող սեփական բնակարանը: Իբրև լրագրող՝ մի քանի ագամ առիթ եմ ունեցել Աղասի Այվազյանի արվեստանոցի վերածված բնակարանում հարցազրույց վարել նրա հետ. բնակարանում քայլելու տեղ պարզապես չկար, հյուրասենյակը լեփ-լեցուն էր նկարներով, ձեռագրերով, գրքերով ու քանդակներով: Աղասի Այվազյանը՝ իբրև արվեստագետ և մարդ, այս հարցում բացառիկ համեստ էր, և այս խնդիրը բարձրաձայնել չէր սիրում: Մի անգամ, երբ իբրև Երևանի քաղաքապետարանի <<Մայրաքաղաք>> ծրագրի լրագրող հերթական անգամ հարցազրույցի էի գնացել Աղասի Այվազյանի մոտ, նրա տիկինը հրաժեշտի ժամանակ ակնարկեց տարածքի հատկացման մասին: Աղասի Այվազյանը բարկացավ. <<Հարցը առկա է, դիմել ենք քաղաքապետարան, իրենց որոշելիքն է՝ կհատկացնեն, թե ոչ: Հիմա ի՞նչ ժամանակն է այդ մասին խոսելու>>: Իբրև լրագրող՝ չկարողացա զարմանքս թաքցնել. <<Փաստորեն քաղաքապետարանը Ձեր հարցին դրական լուծում չի տվե,լ ու Դուք այսքան գովեստո՞վ եք խոսքում քաղաքապետարանի ծրագրերի մասին>>:

Երևանի քաղաքապետն այն ժամանակ Երվանդ Զախարյանն էր, և դա այն ընթացքն էր, երբ Երևանում մեծ թափով կառուցապատման աշխատանքներ էին ընթանում, կառուցվող Հյուսիսային պողոտան ավարտական փուլում էր, կառուցվում էր Սարալանջի արագընթաց մայրուղին: Աղասի Այվազյանը Երևանի կառուցապատման ու զարգացման մեծ սիրահար էր, բոլոր ծրագրերի մասին խոսում էր բացառիկ ոգևորությամբ, բնակարանի պատուհանից ցույց էր տալիս շինհրապարակները և ասում, որ Երևանի կառուցումը այընտրանք չունի. <<Հայի կառուցածը չի կարող վատը լինել: Հայ վարպետի ձեռքով ստեղծված շենքը չի կարող ազգային չլինել: Մենք կառուցել ենք Բաքուն, կառուցել ենք Թբիլիսին, բայց մենք մերը չունեինք, որովհետև Երևանը նոր-նոր է դառնում մեծ քաղաք, մինչ այդ մեծ գյուղ էր: Մենք Երևանի շնորհիվ ունեցանք քաղաքային մշակույթ: Քաղաք չունեինք, որովհետև պետություն չունեինք, ամենամեծ մշակույթը պետություն ունենալն է>>,- ասում էր նա:

Վարպետն արդեն վատառողջ էր, հիշում եմ՝ նաև նրա պատասխանը, երբ հարցրի որպիսությունը. <<Դեղերն արդեն ինձ չեն օգնում, միակ բանը, որ օգնում է ինձ, շինարարության աղմուկն է>>: Հիշում եմ նաև, որ նեղված էր, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը իրեն դեռ չէր շնորհվել: Հենց այդ տարի՝ 2007 թվականին՝ մահվանվից երկու ամիս առաջ, Աղասի Այվազյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացի կոչումը. նրան մի կերպ, օգնելով բարձրացրին բեմ՝ հուշամեդալն ստանալու, հուզմունքը չէր կարողանում զսպել. <<Ամեն տեսակ կոչում ու մեդալ ունեմ, ինչ ասես՝ ստացել եմ, բայս սա իմ ստացած ամենամեծ կոչումն է>>,- բեմից ասաց նա:

Փաստորեն, Երևանի ամենաիսկական քաղաքացին այսօր անկյուն չունի Երևանում՝ ցուցադրելու իր արվեստը: Սա իսկապես ամոթ է, հատկապես որ Երևանում վաղուց արդեն սեփական արվեստանոցներ ու տարածքներ ունեն Այվազյանի ստվերի հետ անգամ չհամեմատվող մերօրյա աստղերն ու աստղուհիները: Նրանք ոչ միայն տարածքներ ունեն, այլև կառավարության որոշմամբ՝ տասնյակ միլիոնների հասնող պետական դոտացիա են ստանում՝ հրապարակներում մեկ ժամ երգելու, դպրոց- ստուդիա բացելու և տարատեսակ այլ բաների համար: Աղասի Այվազյանն, իհարկե, Աղասի Այվազյան է նաև առանց թանգարանի կամ արվեստանոցի, բայց տուն-թանգարան ստեղծելը անհրաժեշտ է նախ Երևանին, որովհետև դա կլինի բացառիկ վայր՝ իսկական երևանյան երանգներով:

Կարինե Սարիբեկյան

Քանդակագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանի համար առաջնայինը խաչքարագործությունն է. ֆոտոշարք

Ռուբեն Նալբանդյանն ավելի քան 25 տարի է ինչ զբաղվում է քանդակագործությամբ:
Քանդադակործությամբ նա ստեղծեց Օշականի հայտնի խաչտառերը, նրան վստահեցին բուլղարական այբուբենը քանդակելու գործը, Օրբելի Եղբայրների արձանը և բազում այլ աշխատանքներ, սակայն վարպետ Ռուբենը քանդակագործության մեջ ավելի շատ տեղ է տալիս խաչքարերի պատրաստմանը` որպես ազգային և հոգևոր մնայուն արժեքներ:

Խաչքար պատրաստելը` հասարակ քանդակագործություն չէ: Ըստ վարպետի խոսքերի` դրա համար զգուշավորություն, գործի նկատմամբ սեր, պատասխանատվություն և հավատք է անհրաժեշտ:
«Պատկերացնո՞ւմ եք, անհավատ մարդը խաչքար պատրաստի։ Խաչքարագործը պիտի հավատ ու սեր ունենա, Աստված ունենա իր ներսում, առանց դրա գործը առաջ չի գնա», -ասում է վարպետ Ռուբեն Նալբանդյանը:

Նրա առաջին խաչքարը տեղադրվել է 1987 թվականին` Ծաղկաձորում:
Իսկ այսօր արդեն խաչքարագործի հարյուրավոր աշխատանքներ են տեղադրված Հայաստանում և երկրի սահմաններից դուրս, արթնացնում են հայ մարդու հավատը, ապրեցնում հայրենասիրությունը:
Վարպեը պատրաստել է ավելի քան 880 խաչքար: Իր եղբայրների հետ ձեռնարկած գործն այսօր նա շարունակում է իր տղայի հետ և հույս ունի, որ իր թոռնիկներն էլ կշարունակեն իր սկսած գործը:



Հայկ Կիսեբլյան
Ֆոտոշարքը` Սրապիոն Գևորգյանի