Աստրախանի հին հայկական եկեղեցու տեղում կառուցված խաչքարը շարունակում է «ապրեցնել» համայնքը

Աստրախանի «Հայկական» զբոսայգին խորհրդանշում է քաղաքի հայերի պատմական ներդրումն ու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը:
Այգու կենտրոնում տեղադրված հուշահամալիրը կանգնեցված է մոտ 300 տարի առաջ կառուցված, սակայն սովետական-աթեիստական դարաշրջանում հիմնահատակ ավերված Հայ Առաքելական «Տիրամոր ննջման» եկեղեցու տեղում:
Խաչքարը պատրաստված է հայկական տուֆից: Այն և հուշարձանի տուֆակերտ 3 կամարները` պատրաստվել և Հայաստանից Աստրախան են ուղևորվել Աստրախանի հայ համայնքի նվիրատվությունների շնորհիվ:

2015-ի հուլիսի 13-ին «Տիգրան Մեծ» Բարեգործական Հիմնադրամի նախաձեռնությամբ Աստրախանի կենտրոնում գտնվող «Հայկական» զբոսայգում տեղի ունեցավ Մեծ Եղեռնի մասին հիշեցնող հերթական ֆլեշմոբ-ակցիան:
Զբոսայգու կենտոնում գտնվող խաչքարի առջև հավաքված հայերը հերթական անգամ բարձրացրեցին Մեծ Եղեռնի 100 ամյակի խորհուրդը կրող` 100 մետր երկայնք ունեցող Հայոց Եռագույնը, որից հետո, խաչքարի շուրջ շրջան կազմելով, 100 վայրկյան լռությամբ հարգեցին Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակը:

Ակցիայի նպատակը` Աստրախանի բնակիչների և զբոսաշրջիկների ուշադրությոնը ևս մեկ անգամ դեպի 100 ամյա ոճրագործությունն ուղղելն էր:
Իսնչպես «Տիգրան Մեծ» Հիմնադրամի նախագահ Սրապիոն Գևորգյանի Աստրախանյան մյուս միջոցառումներում` այդպես էլ այս անգամ, նրա կողքին էին Աստրախանի հայ համայնքի ակտիվ ներկայացուցիչները և «Երկրապահ կամավորականներ»-ի միության Աստրախանյան կառույցի անդամները:



Տեղի ունեցաւ Քեսապի Քէօրքիւնէ գիւղի Հայ Աւետարանական եկեղեցւոյ վերաբացումը. ֆոտոշարք

Քեսապի Քէօրքիւնէ գիւղի Հայ Աւետարանական եկեղեցւոյ վերաբացում եւ Պատուելի Ժիրայր Ղազարեանի պաշտօնական «Պտուելիութեան» տուչութիւն:

Քէօրքիւնէի Հայ Աւետարանական եկեղեցւոյ վերաբացումը տեղի ունեցաւ երէկ՝ 12 Յուլիս 2015-ին, առաւօտեան ժամը 10:00-ին: Ներկայ էր նաեւ Հայ Աւետարանական եկեղեցւոյ համայնքապետ Վեր. Յարութ Սելիմեան:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրէլ է «Քեսապ Երիտասարդական Միութիւն» 'Kessab Youth Union'-ը: