Կոմպոզիտոր Ավետ Տերտերյան (1929-1994)
Ավետ Տերտերյանը ծնվել է 1929-ին սովետական Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։
Հայրը բժիշկ էր, հանդես էր գալիս նաև որպես երգիչ։ Մայրը նույնպես, չնայած պրոֆեսիոնալ երաժիշտ չէր, սակայն հանդես էր գալիս, որպես երգչուհի։ 1948 թ.–ին Տերտերյանը սկսում է ուսումը Բաքվի երաժշտական ուսումնարանում, իսկ 1951 թ.–ին տեղափոխվում է Երևան, Ռոմանոս Մելիքյանի անվան ուսումնարան։ 1952–ին Տերտերյանը ընդունվում է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի կոմպոզիտորական բաժին, Էդվարդ Միրզոյանի դասարան։ 1985–ից Տերտերյանը դասախոսում էր կոնսերվատորիայում։
Ավետ Տերտերյան ստեղծագործություններից են.
Թավջութակի սոնատ, պրեմիերան 1956 թ.
Առաջին լարային քառյակ, 1963 թ.
Սիմֆոնիա թիվ 1, չորս մասով, 1969 թ.
Սիմֆոնիա թիվ 2 երեք մասով, 1972 թ.
Սիմֆոնիա թիվ 3, երեք մասով, 1975 թ.
Սիմֆոնիա թիվ 4, մեկ մասով, 1976 թ.
Սիմֆոնիա թիվ 5, մեկ մասով, 1978 թ.
Սիմֆոնիա թիվ 6, մեկ մասով, 1981 թ.
Օպերա «Երկրաշարժ», 1984 թ. (գերմ. Das Erdbeben)
Սիմֆոնիա թիվ 7, մեկ մասով, 1987
Սիմֆոնիա թիվ 8, մեկ մասով, 1989
Երկրորդ լարային քառյակ, 1991
Սիմֆոնիա թիվ 9, 1994 (անավարտ)
Տերտերյանի երաժշտությունը բազմազան չէ։ Նա առավելապես հայտնի է իր սիմֆոնիկ երաժշտությամբ։ Նա իր սիմֆոնիաներում օգտագործել է դուդուկ, զուռնա, թառ և այլ նվագախմբային կազմի համար անսովոր գործիքներ, որոնք մեծ խիզախություն էին և նորամուծություն, ոչ միայն Հայսկական, այլև համաշխարհային երաժշտության մեջ:
Կոնսերվատորիայում սովորելու տարիներին Ավետ Տերտերյանը ստեղծել է հիմնականում վոկալ և գործիքային ստեղծագործություններ, թավջութակի սոնատ, որը բարձր գնահատվեց մոսկովյան երիտասարդ կոմպոզիտորների ստուգատեսում։
Տերտերյանը գրել է 8 սիմֆոնիա, որոնցում նա կիրառել է ժամանակակից գրելաոճեր՝ ալեոտորիկա, սոնորայնություն, ատոնալություն, ձայնագրման մեխանիկական միջոցների օգտագործում և այլն։ 1969 թվականին ստեղծեց իր առաջին սիմֆոնիան, որն իր մտահղացման ու իրականացման սկզբունքներով յուրատիպ ուղի բացեց հայկական երաժշտության մեջ։
Ավետ Տերտերյանը հեղինակել է նաև 2 օպերա` «Կրակե օղակում», «Երկրաշարժ» և մեկ բալետ` Շեքսպիրյան «Ռիչարդ Գ» ողբերգության հիման վրա «Ռիչարդ Երրորդի մենախոսությունները»:
Կոմպոզիտորը 1988-ից հետո երեք ձմեռային շրջան դասավանդել է Եկատերինբուրգի կոնսերվատորիայում:
Ռուբեն Տերտերյան |
Իր կյանքի վերջին տասնամյակն անցկացրել է Այրիվանքում գտնվող իրիսկ կառուցած տանը` մենակյացի կյանքով:
Տերտերյանը վախճանվեց 1994թ.-ին Եկատերինբուրգում` անավարտ թողնելով իր վերջին գլուխգործոցները` 9-րդ սիմֆոնիան և «Վարդանանք» միստերիան։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Նրա գործն այսօր շարունակում է նրա որդին` Էկվադորում բնակվող և աշխատող երաժշտագետ Ռուբեն Տերտերյանը:
Հայկ Կիսեբլյան
Subscribe to:
Posts
(
Atom
)