Զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված համերգ Առնո Բաբաջանյանում

Մայիսի 23-ի երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան Փոքր ֆիլհարմոնիկ համերգասրահում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի և Աշուղ Ռազմար Սասունցու նախաձեռնությամբ կմեկնարկի Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգային ծրագիրը, որ շաղկապվում է նաև մայիսյան Եռատոնի հետ: 
Համերգ երեկոյին կմասնակցեն նաև ՀՀ վաստակավոր երգիչներ և անսամբլներ:

Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: 
Աշուղի հոգում մշտապես իշխում է հայի տառապալից, բայց փառապանծ աշխարհը: 
Աշուղը երգեր է գրում ու երգում հայրենի Սասունի բարբառով, պահում գեղջուկ մարդու հպարտ ու աներեր կամքը:


Ինչքան ջերմատունը փոքր է, այնքան ծախսերը մեծ են, լուծումը` մեծ ջերմատներ կառուցելն է

Ժամանակակից գյուղատնտեսությունը զարգացնելու համար, Հայաստանում ամենածախսատար պրոցեսը ջեռուցումն է, քանի որ գազը թանկ է:
Կարապետի խոսքերով՝ այսօր ծախսերի նվազեցման լուծումը մեծ ջերմատներ կառուցելն է: Ըստ նրա՝ ինչքան ջերմատունը փոքր է, այնքան ծախսերը մեծ են: Նրա և իրանցի գործընկերոջ հաշվարկներով, ջերմատուն պետք է կառուցել 2500քմ-ից սկսած, որպեսզի եկամուտ ապահովի:
«Մեզ մոտ 200-500 քմ ջերմատուն են կառուցում, ինչից հնարավոր չէ եկամուտ ստանալ, ստացած գումարները ծախսվում են ջերմատան վրա: Իմ ներկայիս 800 քմ ջերմատունը եղել է 3 հատ առանձին-առանձին ջերմատներ, միացրել եմ իրար ու ծախսերը մոտ 30%-ով պակասել են: Ձմռանը մենք տաքացնում ենք ջերմատան ներսի օդը, որը սառում է դրսի պատերի մակերեսից: 

Ջերմատունն ինչքան մեծ լինի, այնքան դրսի պատերի մակերեսը փոքր կլինի՝ օդի ծավալի հաշվին: Օրինակ՝ 5000 խմ օդը ավելի ուշ կսառի, քան 3000 խմ-ը և անիմաստ գումարներ էլ չեն ծախսվի ջեռուցման վրա: Հիմնականում ջերմատները ցածր են կառուցում, ինչը չի կարելի, քանի որ օդի ծավալը քչանում է և շուտ է սառում: Բացի այդ, փոքր ջերմոցների հողն է քիչ, ինչն արդյունավետ չէ»,-ասում է Կարապետը:

Նա ոլորտի ևս մեկ խոչընդոտ է համարում ներկայիս բանկային քաղաքականությունը: Լուրջ ներդրում կատարելու համար գյուղատնտեսն անպայման պետք է բանկերից վարկ վերցնի, իսկ բանկերը երկարաժամկետ վարկեր չեն տրամադրում, կամ լավագույն դեպքում տրամադրում են, երբ անշարժ գույք կամ մի 100 հազար դոլարանոց գույք են գրավ թողնում, որ 50 հազար դոլար վարկ տրամադրեն:
«Բանկային համակարգը գյուղացիների համար առայժմ ձեռնտու ու եկամտաբեր չէ: Ես գնամ ասեմ, որ ալոե եմ աճեցնելու և 3 տարի եկամուտ չեմ ստանալու, չեմ կարծում, որ հանրապետությունում լինի մի բանկ, որ ինձ գումար տա, կամ տա ոչ թե 1-2 մլն դրամ, այլ ասենք՝ 10 մլն դրամ»,-նշում է Կ. Ավագյանը և հուսադրում, որ մեծ ցանկության դեպքում նույնիսկ այս պայմաններում հնարավոր է գյուղատնտեսությամբ զբաղվել և եկամուտներ ստանալ:

Աղբյուրը` hetq.am

Եթե մեծ ծախսերից վախենում ես` չես կարող մեծ եկամուտներ ստանալ

Գյուղատնտեսի խոսքերով՝ եթե մեծ ծախսերից վախենում ես, չես կարող մեծ եկամուտներ ստանալ և անմիջապես բերում է իր օրինակը. «12 հազար հատ ալոեի սածիլ եմ ստացել, 3-4 հազար դոլար ծախսել եմ միայն հումուսի ու տարաների վրա, այս պահին գնորդ չունենք, բայց հետաքրքրվողներ շատ կան: Այսօր գնորդ չունենք՝ վաղը կունենանք, վաղը չի լինի՝ ուրիշ տարբերակ կա՝ նոր ջերմատուն կկառուցենք, ջերմատուն չենք կառուցի՝ ալոեն ապրանքային տեսքի կբերենք, գեղեցիկ տարաների մեջ կդնենք ու կտանենք խանութներ վաճառքի: Իրացնելու տարբեր ձևեր կան, պետք է ճիշտ հաշվարկել»,-ավելացնում է Կ. Ավագյանը:

Կարապետ Ավագյանը մոտ 37.000 դոլար ծախսել է իր 800 քմ ջերմոցի վրա և մինչև տարեվերջ, այսինքն՝ բերքահավաք, ևս 4-5 հազար դոլարի ներդրում պետք է կատարի: Այդ գումարի մեջ ներառված է նաև սածիլների արտադրությունը:

Նա 1000 քմ ալոեի ջերմատուն կառուցելու համար հաշվարկ է կատարել և պարզել, որ հատը 1000 դրամով 3 մլն դրամի սածիլ է անհրաժեշտ, կաթիլային համակարգ անցկացնելու համար պետք կգա մոտ 300.000 դրամ, պոլիէթիլենը կարժենա 400.000 դրամ, տարեկան սնուցումները՝ 100.000 դրամ, 1 աշխատողի հաշարկով մեկ տարվա բանվորական աշխատանքները՝ մոտ 1 մլն դրամ, իսկ ձմռան ջեռուցումը՝ տարեկան 2 մլն դրամ:

Հանրապետությունում ալոեի տերևների մթերման գինը 3 դոլար է: Կարապետն ասում է, որ զանգվածային բերքահավաքի դեպքում 3 դոլարը եկամտաբեր է աճեցնողի համար: Նրա հաշվարկով 1000 քմ ջերմոցը տարեկան կարող է տալ 12 տոննա բերք, ինչը 3 դոլարով վաճառելու դեպքում կարժենա 36.000 դոլար և այդպես 30-40 տարի: Իսկ ընթացիկ ծախսերն ավելի քիչ են լինելու՝ միայն բուժումներ, սնուցում, բանվորական աշխատուժի վճարում և ջեռուցում:


Աղբյուրը` hetq.am

Շուտ եկամուտ ստանալը` շատ եկամտաբեր հեռանկարային գործ չէ


Շուտ եկամուտ ստանալն է այսօրվա առաջնային սկզբունքը, թեկուզ քիչ և պակաս ներդրումներով: Նույնիսկ 5000 դրամի բուժումը ֆերմերը խնայում է և չի տալիս բույսին: Ես չեմ կարողանում այդ մեթոդով աշխատել, որովհետև չեմ կարծում, որ դա հեռանկարային ու եկամտաբեր է: 
Կարող է ինչ-որ կարճ ժամանակահատվածի համար եկամտաբեր լինի, ընտանիք պահես, բայց դա հեռանկարային գործ չէ:


Ճիշտ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան: Ճիշտ հակառակը՝ հանրապետությունում աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կան, քանի որ շուկան հագեցած չէ:

Կարապետ Ավագյան

Հայաստանում հեռանկարային ծրագրեր ունեցող գյուղատնտեսներ չկան. Կարապետ Ավագյան

Կարապետը մեծ ցանկություն ունի պայմանագրեր կնքել հյութ արտադրող գործարանների հետ, որպեսզի դրսից ներկրվող պատրաստի ալոեի հյութի փոխարեն Հայաստանում արտադրվի այն, ինչն ավելի եկամտաբեր կլինի և կապահովի լրացուցիչ աշխատատեղեր: Կարապետի ցանկությունն այժմ չի կարող իրականություն դառնալ, քանի որ արտադրություն զարգացնելու համար չկա արտադրանք: 

Նա համամիտ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան: Ճիշտ հակառակը՝ հանրապետությունում աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կան, քանի որ շուկան հագեցած չէ:

«Տեսեք, շատերը լոլիկ են աճեցնում, բայց դա բավարար չէ ամբողջ հանրապետության համար, և 6 ամիս Թուրքիայից լոլիկ է մտնում Հայաստան: Ստացվում է, որ մենք տարվա կեսն ենք կարողանում ապահովել լոլիկով: 

Նույնը նաև այլ ոլորտներում: Ամբողջ տարի Հոլանդիայից ծաղիկ է ներկրվում Հայաստան, չենք կարողանում պահանջարկն ապահովել: 

Եթե ձեռնտու չէ տեղում աճեցնելը, ապա ինչպե՞ս է ձեռնտու Հոլանդիայում աճեցնելը, տրանսպորտային ծախսեր կատարելով Հայաստան տեղափոխելն ու վաճառելը: Եթե Հայաստանում աճեցնես ու այդ գնով հասցնես խանութներին, շատ ավելի եկամուտ կստանաս, քան դրսից ներկրես»,-ասում է Կ. Ավագյանը:

Ըստ նրա՝ ամբողջ հարցն այն է, որ Հայաստանում մեծ գումարներ ծախսող, երկարաժամկետ հեռանկարային ծրագրեր ունեցող գյուղատնտեսներ չկան: 
Կարապետն ասում է, որ մեզ մոտ հետևյալ սխեման է գործում. ունենալ 300քմ մակերեսով ջերմոց, ծաղիկ աճեցնել, 4-5 ամիս հետո արագ շուկա տանել, վաճառքից ստացած գումարով վարկ փակել կամ ապրել:

Աղբյուրը` hetq.am

Ոչ թե ներկրել, այլ համախմբվել և միասին արտադրելով շուկան զարգացնել

Չի կարելի վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից:
Կարապետը լույսը բացվելուն պես մտնում է ջերմոց և այնտեղից դուրս է գալիս գիշերը ժամը 22:00-23:00-ին: Այդ ընթացքում բույսին տալիս է այն, ինչն անհրաժեշտ է, դրա համար էլ նրան հաջողվում է լեզու գտնել բույսերի հետ:

«Հիմա էլ ալոեի վրա փորձեր եմ անում, մեթոդ եմ գտել, որ կարողանամ աճն արագացնել: Բիոհումուսով փորձեր եմ անում, ստացվել է: 
Սովորական հողախառնուրդում մեկ տարի առաջ սածիլներ ստացա, բայց դրանք տխուր վիճակում էին, չէին աճում: Մի քանի փորձեր արեցի ու պեռլիտով, կարմիր ավազով հողախառնուրդ ենք ստացել ու բույսը գերազանց աճում է: Նույնը նաև պարարտանյութերի հարցում: Ինտերնետում գտել եմ, որ ալոեն պետք է պարարտացնել կակտուսի համար նախատեսված պարարտանյութով, սակայն գտել եմ այլ պարարտանյութ, որն ավելի լավ ազդեցություն է թողնում, քան գրականության մեջ նշվածը»,-ասում է Կարապեետը:

Նա իր փոքր ջերմոցում միաժամանակ զբաղվում է և ապրանքային ալոեի աճեցմամբ, և նոր սածիլների արտադրությամբ: Հայաստանում ալոեի տարածումը խթանելու նպատակով ալոեի մշակությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների համար Կարապետը լուծում է գտել, որպեսզի վերջիններս իր նման 3 տարի բերքահավաքին չսպասեն: Նա առաջարկում է միանգամից 1.5 տարեկան սածիլներ, ինչի շնորհիվ գյուղացին եկամուտ կստանա ոչ թե 2.5-3, այլ՝ 1-1.5 տարի հետո:

Կարապետն ասում է, որ ալոեի մշակությամբ զբաղվելու ցանկություն են հայտնում շատերը, սակայն, երբ տեղեկանում են, որ 3 տարի պետք է ներդրումներ կատարեն ու եկամուտ չստանան, հետ են կանգնում իրենց մտադրությունից, ասելով՝ «բա ինչով ապրեմ»: 

«Դեղարտադրող գործարանների հետ պայմանագրեր ունեմ, բայց շուկան հետևյալն է՝ պետք է որոշակի քանակության բերք ունենալ, չես կարող 2-3 հարյուր կիլոգրամ տանել գործարանին տալ: Գործարանն ուզում է գոնե խմբաքանակը լինի մեկ տոննայից ոչ կապաս, իսկ ես այդքան արտադրանք չեմ կարող տալ և ցանկանում եմ ավելացնել ջերմոցը: Այս պահին իմ ջերմատունն ընդլայնելու համար գումարներ չունեմ, դեռ գումարները ծախսում եմ եղածը բերքի հանելու վրա: Աշնանը կսկսեմ հավաքել տերևները, բայց հիմնական եկամուտս կսկսվի 2016թ-ից», -նշում է Կարապետը:

Նա առաջարկում է աշխուժություն առաջացնելու, ներքին շուկան զարգացնելու նպատակով մի քանի հոգով հավաքվել և համատեղ ջերմատներ կառուցել, ինքն էլ պատրաստ է աջակցել թե իր խորհուրդներով, թե ալոեի սածիլներով:

Աղբյուրը` hetq.am

Նոր բիզնես. Ալոեն 3 տարի բուծելուց հետո, 30-40 տարի անընդհատ բերք է տալիս


  Կարապետի իրանահայ գործընկերը եկել է Հայաստան և սկզբնական շրջանում խորհուրդներ է տվել, թե ինչպես աճեցնի ալոեն: Կարապետը ալոեի աճեցման համար Հայաստանում մասնագետ չի կարողացել գտնել և հիմնականում օգտվել է համացանցից ու գրականությունից:


Կարապետն ասում է, որ ալոեն պատկանում է սուկուլենտ բույսերի ընտանիքին և վերջինիս հիմնական պահանջը ռեժիմի ապահովումն է՝ անհրաժեշտ լուսավորությունը, օդը, ջեռուցումը, ոռոգումը, անձրևացումը և այլն: Այն շատ պահանջկոտ բույս չէ, խնդիրներ չի առաջացնում, բայց եթե ռեժիմը չես կարողանում ճիշտ ապահովել, այսինքն՝ բույսի ծրագիրը խախտում ես, սկսում է խնդիրներ ունենալ. աճն է դանդաղում, հիվանդություն է զարգանում և այլն: Ռեժիմը պահելուց և ամիսը երկու անգամ սնուցելուց հետո պետք է համբերատար սպասել 2.5-3 տարի և վաճառքի հանել ալոեի տերևները:

«2.5 տարեկանից սկսած ալոեի տերևներն ավելի փարթամ են լինում, իսկ զանգվածը՝ շատ, ինչը ձեռնտու է և ֆերմերին և մթերող գործարանին: Ես ունեմ 2.4 տարեկան բույսեր, բայց չեմ կարծում, որ բերքահավաքը ինձ ձեռնտու է: Հաշվարկ ենք կատարել, որ ևս կես տարի սպասենք նոր սկսենք ալոեի տերևները քաղել: Եթե հիմա կարող ենք հավաքել 100կգ տերև, ապա 6 ամիս հետո դա կլինի 150 կիլոգրամ: Այդ 50 կիլոգրամը կորցնելու ենք ամեն 100 կիլոգրամի մեջ և 6 ամիս շարունակ, բայց մենք 2,5 տարի սպասել ենք և 6 ամսվա համար չարժե շտապել»,-նշում է նա:

Կարապետն ասում է, որ ալոեի մշակության 3 տարին գյուղացու համար երկար է թվում և լուրջ ներդրումներ է պահանջում, սակայն այն ունի մեծ առավելություն. 3 տարի հետո 30-40 տարի անընդհատ բերք է տալիս, «կանգնել չկա», իսկ յուրաքանչյուր տարի՝ նախորդի համեմատ, բերքատվությունն ավելանում է:

Աղբյուրը` hetq.am

Կարապետ Ավագյանը բացել է ալոեի «կոդը». Քրիզանթեմից աստրոմերիա, այնուհետև՝ ալոե

Կարապետ Ավագյանը արդեն 14 տարի ծաղիկներ է աճեցնում: Սկզբում աճեցրել է հոլանդական տեսակի քրիզանթեմներ, հետո՝ աստրոմերիա, այժմ էլ իր տան դիմացի 800քմ մակերեսով պոլիէթիլենային ջերմատանը զարկ է տվել ալոեի աճեցմանը: Կարապետը հետաքրքրվել է և պարզել, որ ինքը հանրապետությունում միակն է, որ ալոե (հալվե) է աճեցնում:

«Աշխատանքը պետք է ստեղծագործական ինչ-որ բան լինի: Եթե ստեղծագործություն չկա, խնդիրներ լուծելու, դժվարություններ հաղթահարելու հետաքրքիր պրոցեսներ չկան, դառնում է ստանդարտ բան, և չեմ կարողանում աշխատել: Եթե նույնիսկ լոլիկը քրիզանթեմից ու ալոեից 2 անգամ ավելի շատ բերքատվություն ապահովեր, ես լոլիկի մշակությամբ չէի զբաղվի, որովհետև այսօր ստանդարտ բան է»,-«Հետքի» հետ զրույցում ասում է մասնագիտությամբ ինժեներ Կարապետը:

Քրիզանթեմից աստրոմերիա, այնուհետև՝ ալոե

Արմավիրի մարզի Գայ գյուղի բնակիչ Կարապետ Ավագյանը քրիզանթեմի աճեցմամբ սկսել է զբաղվել 60 քմ տարածքից: Սկզբում փորձել է հասկանալ ծաղկի լեզուն ու երբ «գլուխ» է հանել, ավելացրել է տարածքը: Քրիզանթեմի աճեցումը նրա մոտ ստացվել է, և արտադրանքը շուկա է դուրս բերել: Կարապետը պատմում է, որ նոր տեսակի ծաղիկները հետաքրքրել են ոլորտով զբաղվողներին, և քրիզանթեմի սածիլների պահանջարկ է առաջացել: Սկսել է քրիզանթեմի սածիլների վաճառքով զբաղվել: Քրիզանթեմը իրեն թե եկամուտ է բերել, թե հանրապետությունում ծաղիկն է տարածվել, իսկ երբ ծաղկի մշակությունը դարձել է զանգվածային, իսկ հանրապետությունում քրիզանթեմն ընդունվել է որպես «սովորական ծաղիկ», Կարապետի մոտ քրիզանթեմի նկատմամբ հետաքրքրությունը կորել է և փորձել է նոր՝ ավելի հետաքրքիր բան մտածել:

Նրա ուշադրության կենտրոնում են հայտնվել Հայաստանում աստրոմերիա ծաղկի նոր տեսակները, որի մշակությամբ զբաղվելը և շահութաբեր էր, և նորություն էր շուկայում: Կարապետը սկսել է զբաղվել աստրոմերիայի աճեցմամբ:

«Ինձ դուր է գալիս բարդ, նոր ստեղծվող, թվացյալ անլուծելի խնդիրներ ունեցող բույսերի հետ աշխատելը: Չեմ սիրում անել մի բան, որը բոլորն են անում և ամեն ինչ պարզ է: Առաջնահերթ ինձ հետաքրքրում է ոչ թե դրանից մեծ գումարներ ստանալը, այլ կոնկրետ բույսը մշակելը և վերջնական արդյունքը տեսնելը»,-ասում է Կարապետը և հավելում, որ ցանկացած բույս կոդ ունի, իրեն հետաքրքիր է այդ կոդը բացելը: Հենց մարդը կարողանա կոդն ամբողջովին բացել ու կարդալ, եկամուտը ավտոմատ գալու է:

Աստրոմերիա աճեցրել է 5-6 տարի: Բայց այդ ծաղիկն էլ արագ տարածվել է Հայաստանում և, Կարապետի բնորոշմամբ, դարձել «պոմիդորի, վարունգի ու այլ բանջարեղենի նման մի բան»: Դրանից հետո Կարապետը դարձյալ ընկել է փնտրտուքի մեջ:

Այդ հարցում նրան ուղղորդել է հարևան Իրանում բնակվող մի հայ գործընկեր: Նա հուշել է Կարապետին, որ դեղաբույսեր աճեցնի: Սկզբում որոշել է ալոեի և ուրցի նոր տեսակների մշակությամբ զբաղվել: Հետաքրքրվել և պարզել է, որ Հայաստանում ալոե չեն աճեցնում, սակայն մոտ 30 տարի դեղագործական նպատակներով ալոե ներկրվում է Վրաստանից և այլ երկրներից:

Դեղագործական գործարանների ղեկավարների հետ բանակցություններից հետո որոշել է հենց ալոեի մշակության վրա կանգ առնել: Սկզբնական շրջանում իրեն օգնել է գյուղատնտեսության մեջ նորարարությունները խրախուսող ծրագիրը, որին դիմել և մրցույթում հաղթել է:


Աղբյուրը` hetq.am

«Թանգարանային գիշեր» միջոցառումների շարքը Մայր Աթոռում. ժամանակացույց

Մայր Աթոռում, "ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳԻՇԵՐ" ծրագրի առիթով, բաց կլինեն Սբ Էջմիածնի Մայր Տաճարի ավանդատուն-թանգարանը և Ռուբեն Սևակի թանգարանը:

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ձեռնարկումների

11:00 - Սկիզբ:

15:00 - Բանախոսություն Ռուբեն Սևակի թանգարանում` "Պատմամշակութային արժեքների ժողովում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Մեծ Եղեռնի օրերին" թեմայով (բանախոս` Մայր Աթոռի Թանգարանների և Արխիվի տնօրեն Տ. Ասողիկ քահանա Կարապետյան):

18:30 - Երգեհոնային համերգ Մայր Տաճարում (երգեհոնահար` Թերեզա Ոսկանյան):

20:30 - "Շողակաթ" հեռուստաընկերության պատրաստած "Մայր Աթոռի արխիվները վկայում են..." ֆիլմի դիտում Ռուբեն Սևակի թանգարանում:

24:00 - Ավարտ:

Վանաձորի «Հորովել» անսամբլի Համերգին կմասնակցի նաև Գագիկ Շամշյանը

ՀՀ մշակույթի նախարարության և Վանաձորի քաղաքապետարանի աջակցությամբ մայիսի 17- ին Ժամը 19:00-ին Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում, Գյումրու Վարդան Աճեմյանի և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների մասնակցությամբ տեղի կունենա Վանաձորի «ՀՈՐՈՎԵԼ» երգի-պարի անսամբլի Համերգ-ներկայացումը:
Բեմադրությունը` ՀՀ վաստակավոր արտիստ՝ Հովհաննես հովհաննիսյանի, Լյուդվիգ Հարությունյանի:

Գեղարվաեստական ղեկավար` Արմեն ներսիսիյան, երաժշտական մասի ղեկավար` Էլմիրա Կռոյան, գլխավոր բալետմայստեր՝ Արայիկ Գեվորգյան: