Հայերը նախկինում ունեցել են Նավասարդ և Բարեկենդան

Հայերը նախկինում ունեցել են Նավասարդ և Բարեկենդան` տարվա սկիզբ և տարվա վերջ տոները, սակայն դարերի ընթացքում փոփոխվել են դրանք և քանի որ դրանք այլևս չկան, նշում ենք ամանորը: Ամանորը նոր կյանքի սկիզբն է, հավատը լավ ապագայի նկատմամբ, նաև հայ կնոջ մեծարման, հարգանքի տոնն է: Ամանորը նաև ընտանիքի հավաքական երևույթն է: 
Ամեն տարի, մեր նախնիներն ամանորին «Ղափամա» էին պատրաստում և ընտանյոք ուտում այն: Կլոր դդումն աշխարհն է խորհրդանշում, իսկ միջի կորիզները՝ մարդիկ են: Կենաց ծառի հասկացությունը գալիս է մայրիշխանությունից, այն կնոջ պտղաբերությունն է:

Նկարչուհի Լուսիկ Ագուլեցի