Շերտավոր գաթայի բաղադրատոմսը
Անհրաժեշտ մթերքներ` 1,5 կիլոգրամ կարագ կամ մարգարինgatae 3 բաժակ ալյուր 3 բաժակ գոլ ջուր 9 ձու 3 ճաշի գդալ քացախ 1 թեյի գդալ աղ 1 թեյի գդալ լիմոնի աղ
Սկսում ենք ձուն հարելով, լավ հարելուց հետո ավելացնում ենք 3 բաժակ գոլ ջուր, քացախը , լիմոնի աղը, աղը և այնքան ալյուր որ ստացվի կպչուն խմոր: Լավ հունցել, բաժանել մասերի, պետք է ստացվի 15 հավասար գնդեր: Դնել սառը տեղ կամ սառնարան, վրան գցել խոնավ սրբիչ և պոլիեթիլենային տոպրակ գցել, այնպես փակել որ օդ չմտնի: Այնուհետև պետք է պատրաստենլ խմորի միջուկը, վերցնում ենք կարագը և փափկեցնում, ավելացնելով 3 բաժակ ալյուրը: Պետք ե ստացվի համասեո զանգված, այն նույնպես բաժանեք 15 հավասար մասերի:
Խմորը 30 րոպե սաոը տեղ պահելուց հետո, սեղանին մի թեթև ալյուր շաղ տվեք ձեոքով թեթևակի բացեք ու մեջը տեղադրեք կարագե խյուսը,եզրերը ձեռքով հավագեք կպցրեք իրար , թեթեվակի ուղղեք դարձրեք քառակուսի: գաթա բ Որից հետո նորից շարեք տապակի վրա , վրան խոնավ սրբիչ և պոլիեթիլենային տոպրակ: Մոտ երեք ժամը մեկ գրտնակով բացեք և փակեք, երկու անգամ կրկնելուց հետո կարող էք թխել:
Վերջին գործողությունը մինչ ջեռոց մտնելը խմորի երեսը պատել ձվի դեղնուցով: Թխել ջեռոցում 250-270 աստիճանի տակ մինչև կարմրելը:
գաթա Խորիզ 6 կերակրի գդալ հալած յուղը քիչ տաքացնել, ավելացնել 2 բաժակ շաքարավազ,վանիլին ու խփել այնքան, մինչև որ զանգվածի գույնը սպիտակի, ապա ավելացնել ալյուրը դառնում է փխրուն շաղախ: Հիշեցնենք որ այս նույն խմորով կարող եք նաև պատրաստել նապոլեոն: Խմորները կարող եք պահել սառցե խցիկում և երբ հանեք թխելու վրաից հանել պոլիեթիլենային տոպրակը ,որպեսզի խմորը չխոնավանա: