Ի՞նչպես պատրաստել մածնաբրդոշ

Բաղադրիչներ.
մածուն- 250 գ,
թթվասեր – 50 գ,
չորացրած նանա,
աղ,
վարունգ – 1 հատ,
սխտոր – 1 պճեղ

Խորը թասի մեջ խառնել մածունն ու թթվասերը: Սխտորը գործիքով ճզմել, միացնել խառնուրդին: Վարունգը մանր կտրատել, խառնել մածնաբրդոշին, մի քիչ չոր նանա փշրել, աղ անել և խառնել: Մածնաբրդոշը լցնել ամանի մեջ, վրան կտրատած մաղադանոս շաղ տալ: