Համշենահայերի Ամանորյա ավանդույթները
Յուրաքանչյուր Նոր տարի, ինչպես ամենուր, այնպես էլ համշենցիների մոտ, մի նոր հույս է: Ըստ հռոմեական օրացույցի` Ամանորի առավոտյան հյուր գնալն ընդունված չէ, որովհետև տվյալ անձը կարող է բախտաբեր կամ դժբախտություն բերող համարվել: Միայն նախապես հրավիրված մի փոքրիկ տղա երեխա է իրեն հրավիրածների տունն այցելում: Երեխային նվերներ են տալիս և բախտաբեր համարում:
Համշենցիները Նոր տարվա երեկոյան սկսում են զանազան կերակուրներ պատրաստել` առավոտյան իրենց տուն այցելելիք մանուկների համար: Երեխաները իրենց այցելած տանը ժողովրդական խաղիկներ են ասում` դրանց միջոցով բարեմաղթանքներ հայտնելով:
Որոշ ընտանիքներ, որոնք ախոռում ցուլ են ունենում, այն տան աջ դռնից են ներս բերում: Կա հավատալիք, ըստ որի` նման դեպքում ցուլը բախտաբեր է լինում:
Ամանորի գիշերը երիտասարդ աղջիկների համար առանձնահատուկ խորհուրդ է կրում: Այդ երեկո Համշենում աղի բլիթ են ուտում, որը պատրաստում են 7 տնից գաղտագողի վերցված եգիպտացորենի ալյուրով և որի մեջ մեծ քանակությամբ աղ են լցնում: Աղջիկները հավատում են, որ երազում ում տան դռան մոտ որ ջուր խմեն, հենց այդ տուն հարս կգնան: Այդ ավանդույթը կատարվում է ոչ միայն Նոր տարվա գիշերը, այլ նաև` սովորական օրերին: Այդ սովորույթը և հավատալիքը պահպանվում է նաև ներկայում:
Նյութը վերցված է Ռիզեի նահանգապետարանի պաշտոնական կայքէջից
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net