Զորավար Անդրանիկի 150-ամյակին նվիրված համերգ Առնո Բաբաջանյանում

Մայիսի 23-ի երեկոյան Առնո Բաբաջանյանի անվան Փոքր ֆիլհարմոնիկ համերգասրահում «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» ՀԿ-ի և Աշուղ Ռազմար Սասունցու նախաձեռնությամբ կմեկնարկի Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակին նվիրված համերգային ծրագիրը, որ շաղկապվում է նաև մայիսյան Եռատոնի հետ: 
Համերգ երեկոյին կմասնակցեն նաև ՀՀ վաստակավոր երգիչներ և անսամբլներ:

Աշուղ Ռազմար Սասունցին (Ռազմար Պանդուխտի Վարդումյան) ծնվել է Իրինդ գյուղում, որտեղ նորովի հաստատվեցին Սասուն աշխարհից տեղահան եղած հայերը: 
Աշուղի հոգում մշտապես իշխում է հայի տառապալից, բայց փառապանծ աշխարհը: 
Աշուղը երգեր է գրում ու երգում հայրենի Սասունի բարբառով, պահում գեղջուկ մարդու հպարտ ու աներեր կամքը: