Շուտ եկամուտ ստանալը` շատ եկամտաբեր հեռանկարային գործ չէ
Շուտ եկամուտ ստանալն է այսօրվա առաջնային սկզբունքը, թեկուզ քիչ և պակաս ներդրումներով: Նույնիսկ 5000 դրամի բուժումը ֆերմերը խնայում է և չի տալիս բույսին: Ես չեմ կարողանում այդ մեթոդով աշխատել, որովհետև չեմ կարծում, որ դա հեռանկարային ու եկամտաբեր է:
Կարող է ինչ-որ կարճ ժամանակահատվածի համար եկամտաբեր լինի, ընտանիք պահես, բայց դա հեռանկարային գործ չէ:
Ճիշտ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու, եկամուտներ ստանալու հնարավորություններ չկան: Ճիշտ հակառակը՝ հանրապետությունում աշխատելու բազմաթիվ հնարավորություններ կան, քանի որ շուկան հագեցած չէ:
Կարապետ Ավագյան