Ոչ թե ներկրել, այլ համախմբվել և միասին արտադրելով շուկան զարգացնել
Ավանդույթներ
,
Արհեստներ
,
Գործիքներ
,
Խոհանոց
,
Հայտարարություններ
,
Հողագործութուն
.
5/16/2015 02:25:00 pm
Չի կարելի վախենալ մեծ ծախսերից, պետք է վախենալ փոքր եկամուտներից:
Կարապետը լույսը բացվելուն պես մտնում է ջերմոց և այնտեղից դուրս է գալիս գիշերը ժամը 22:00-23:00-ին: Այդ ընթացքում բույսին տալիս է այն, ինչն անհրաժեշտ է, դրա համար էլ նրան հաջողվում է լեզու գտնել բույսերի հետ:
«Հիմա էլ ալոեի վրա փորձեր եմ անում, մեթոդ եմ գտել, որ կարողանամ աճն արագացնել: Բիոհումուսով փորձեր եմ անում, ստացվել է:
Սովորական հողախառնուրդում մեկ տարի առաջ սածիլներ ստացա, բայց դրանք տխուր վիճակում էին, չէին աճում: Մի քանի փորձեր արեցի ու պեռլիտով, կարմիր ավազով հողախառնուրդ ենք ստացել ու բույսը գերազանց աճում է: Նույնը նաև պարարտանյութերի հարցում: Ինտերնետում գտել եմ, որ ալոեն պետք է պարարտացնել կակտուսի համար նախատեսված պարարտանյութով, սակայն գտել եմ այլ պարարտանյութ, որն ավելի լավ ազդեցություն է թողնում, քան գրականության մեջ նշվածը»,-ասում է Կարապեետը:
Նա իր փոքր ջերմոցում միաժամանակ զբաղվում է և ապրանքային ալոեի աճեցմամբ, և նոր սածիլների արտադրությամբ: Հայաստանում ալոեի տարածումը խթանելու նպատակով ալոեի մշակությամբ զբաղվելու ցանկություն ունեցողների համար Կարապետը լուծում է գտել, որպեսզի վերջիններս իր նման 3 տարի բերքահավաքին չսպասեն: Նա առաջարկում է միանգամից 1.5 տարեկան սածիլներ, ինչի շնորհիվ գյուղացին եկամուտ կստանա ոչ թե 2.5-3, այլ՝ 1-1.5 տարի հետո:
Կարապետն ասում է, որ ալոեի մշակությամբ զբաղվելու ցանկություն են հայտնում շատերը, սակայն, երբ տեղեկանում են, որ 3 տարի պետք է ներդրումներ կատարեն ու եկամուտ չստանան, հետ են կանգնում իրենց մտադրությունից, ասելով՝ «բա ինչով ապրեմ»:
«Դեղարտադրող գործարանների հետ պայմանագրեր ունեմ, բայց շուկան հետևյալն է՝ պետք է որոշակի քանակության բերք ունենալ, չես կարող 2-3 հարյուր կիլոգրամ տանել գործարանին տալ: Գործարանն ուզում է գոնե խմբաքանակը լինի մեկ տոննայից ոչ կապաս, իսկ ես այդքան արտադրանք չեմ կարող տալ և ցանկանում եմ ավելացնել ջերմոցը: Այս պահին իմ ջերմատունն ընդլայնելու համար գումարներ չունեմ, դեռ գումարները ծախսում եմ եղածը բերքի հանելու վրա: Աշնանը կսկսեմ հավաքել տերևները, բայց հիմնական եկամուտս կսկսվի 2016թ-ից», -նշում է Կարապետը:
Նա առաջարկում է աշխուժություն առաջացնելու, ներքին շուկան զարգացնելու նպատակով մի քանի հոգով հավաքվել և համատեղ ջերմատներ կառուցել, ինքն էլ պատրաստ է աջակցել թե իր խորհուրդներով, թե ալոեի սածիլներով:
Աղբյուրը` hetq.am