Տարվա հայտնություն. Նարեկ Կիրակոսյան

Բանաստեղծ Նարեկ Կիրակոսյանը ծնվել է 1987 թ.-ին Երևան քաղաքում։ Գերազանցությամբ ավարտել է ԵՊՄՀ բանասիրական ֆակուլտետը։ 
2004 թ.-ին` 16 տարեկանում, տպագրվել է նրա «Ժամանակի սիմֆոնիա» բանաստեղծությունների ժողովածուն։ 
2014 թ.-ին տպագրվել է «Մեդիտացիա» բանաստեղծությունների և էսսեների ժողովածուն: Թարգմանվել է անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Բազմիցս տպագրվել է հայաստանյան և սփյուռքահայ մամուլում։
2015 թ.-ին «Անդին» ամսագրում տպագրված բանաստեղծական շարքի համար արժանացել է «Տարվա հայտնություն» հատուկ մրցանակին: