Նարեկ Կիրակոսյանի «Մեդիտացիա» գրքի քննարկում «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում
Հունիսի 3-ին՝ 19:00-ին, «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում տեղի կունենա հանդիպում-քննարկում Նարեկ Կիրակոսյանի հետ, որի ընթացքում կքննարկվեն վերջինիս «Մեդիտացիա» գրքի բանաստեղծությունները: Երեկոյի ընթացքում Նարեկը նաև կընթերցի դրանցից մի քանիսը:
Քննարկման արդյունավետության համար առաջարկում ենք օգտվել մեր գրադարանից, որտեղ առկա է գրքի 5 օրինակ: Այն կարող եք կարդալ ինչպես տեղում՝ հաճելի միջավայրում, անվճար սուրճի և թեյի ընկերակցությամբ, այնպես էլ վերցնել Ձեզ հետ երկու օրով՝ հետ վերադարձնելու պայմանով: