Լավաշի խորհուրդն` ըստ հայ դիցաբանության
Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսանիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշը ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»:
Այսպես Վահագնն ու Աստղիկը երբէք չեն կարողանում ամուսնանալ և մնում են հավերժական սիրահարներ:
Այժմ ավանդական հարսանիքների ժամանակ, հարսի ուսին լավաշ դնելու դերակատարումը օջախի մեծ կնոջն է բաժին հասնում, մեծամասամբ տղայի մորը` կիսուր մայրիկին:
Եվ մինչ այսօր, հարսանիքի ժամանակ հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի:
Լավաշը ոչ միայն կերակուր է, այլև պաշտամունքի նմանվող հարգանքի արժանի առարկա:
Հայկ Կիսեբլյան