Գյումրիի քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը
Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանը գտնվում է Գյումրիում և ունի 4435հա տարածք՝ զբաղեցնելով քաղաքի ողջ տարածը: Գյումրին ՀՀ-յում հայտնի է իր գեղարվեստական հուշարձանների առատությամբ: Հետխորհրդային տարիներին համյանքապետարնի, համանքի բնակիչների նախաձեռնություններով քաղաքում տեղադրվել են բազմաթիվ խաչքարեր, հուշաղբյուրներ, հուշատախտակներ և արձաններ՝ ինչ իր հերթին նախապայման հանդիսացավ մեր պարկ- թանգարանի հիմնադրման համար:
Այն իր տեսակով բացօթյա պարկ-թանգարան է և բաղկացած է քանդակագործական աշխատանքերի և գեղարվեստական հուշարձանների 5 պուրակներից:
Հիմնադրվել է 2013թ Գյումրու ՄԷԿ Մշակութային Էքսպերիմենտալ Կենտրոն ՝ կրթամշակութային վերլուծություննների և զարգացման ՀԿ նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության, Գյումրու քաղաքապետարանի գործուն աջակցությամբ:
Քանդակագործության Ազգային պարկ թանգարանի կառուցվածքը
Քանդակագործության Ազգային պարկ- թանգարանը ունի մեկ ՝ Ժամանակների համերաշխության մշակութային համալիր և քանդակների հինգ պուրակներ:
_ժամանակների համերաշխության մշակութային համալիր /Մայր Հայաստան հուշահամալիրի տարածք-հատկացված է Կումայրի պատմամշակութային արգելոց թանգարանի Քանդակագործության Ազգային պարկ- թանգարան մասնաճյուղին/
_Պարկային քանդակների պուրակ / Հաղթանակի զբոսայգու հատված- համայնքային սեփականություն /
_Հայկական ազատամարտի ու ֆիդայական շարժմանն պուրակ / Հաղթանակի զբոսայգու հատված-համայնքային սեփականություն /
— Հայ մտավորականների պուրակ /դրամատիկական թատրոնի մերձական հրապարակ- համայնքային սեփականություն/
— Նանե հոթել քանդակների պուրակ /մասնավոր սեփականություն/:
Խաչքարերի պուրակ / սրբ.Ամենափրկիչ եկեղեցու պուրակ/
Քանդակագործության Ազգային պարկ-թանգարանի հիմնական գործունեությունը ուղղված է ՝
Գյումրու գեղարվեստական հուշարձանների, համայնքային և պետական նշանակության որմնանկարների պահպանությանը, հանրահռչակմանն:
Գեղարվեստական հուշարձանների քաղաքաշինական նորմերին համապատասխանեցմանն ու վերջինիս գիտամեթոդական հենքի կազմակերպմանը:
Առաքելությունից բխող կրթական ու մշակութային ծրագրերի իրականացման ու մշակութային միջավայրի բարելավմանը:
Պատմական հուշարձաններիկորսված հատվածի ուսումնասիրությանն ու հնարավորության դեպքում վերակագնմանը:
Գեղարվեստական հուշարձանների վերակագնմանը և այս ոլորտում կրթական ծրագրերի իրականացմանը: