Արդի քանդակագործական աշխատանքների պատվերը բաժանվում են 2 մասի
Արդի քանդակագործական աշխատանքների հասարակական պատվերը մշակութային բաց սահմանների պայմաններում բաժանվում են երկու մասի :
Առաջինը հայ մեծանուների կամ հայկական տեսակի ու ինքնության բնորոշիչներ, որոշարկիչներ և երկրորդը ` հանրային ինֆանտիլիզմի ձևավորման աշխատանքները:
Բնական է, որ խորհրդային մշակույթի լծակների թուլացմանը զուգընթաց զարգանալու էր հայ, անկախ մշակույթի ձևավորումը:
Դեռ 1965թ ազգային ազատագրական վերելքից հետո արդեն հայկական կերպարվեստը սկսեց ձևավորվել առավել լիբերալ դրսևորումներով ` ինչի վառ ապացույց էր կերպարվեստի, երաժշտության և գրականության մեջ մոդերն արվեստի զարգացմանը զուգընթաց հայկական , ազգային արժեքների ու տարրերի մասնակի ներմուծումը խորհրդային մշակույթի մեջ:
Առավել ևս անկախացումից հետո հայկական կերպարվեստի մեջ միանգամից և հախուռն կերպով սկսեցին ստեղծվել ազգային հերոսների` Ֆիդայինների դիմանկարներ և քանդակներ:Երևան Գյումրի մայրուղու ` Երևանի մուտքի մոտ ` բարձրահարկի դիմային պատին տեղադրվելէր Գևորգ Չաուշի նկարը և հանրային բազում վայրերում հայտնվեցին ,- այստեղ պետք է կանգնեցվի / հերոս կամ մեծանուն ով արգելված էր խորհրդային տարիների / գրությամբ քարեր:
Ակնկալելի էր , որ շատանալու էին նաև կրոնի , եկեղեցու վերաբերյալ ստեղծագործությունների խորհրդային արգելիքով սահմանափակված կերպարվեստի դրսևորումները :Դռները բաց էին:
Այս ամենը պետք է ուղեկցվեր համայնքային և անհատական մրցակցությամբ, բայց դուրս էր մղելու արվեստի ոլորտում մրցակցությունը և արվեստագետների մրցակցությամբ պայմանավորված աճը : Համայնքները ունենալով սահմանափակ միջոցներ հուշարձաններ պատվիրելու համար ` անում էին հնարավոր ցանկալին:
Տարբեր համայնքներում շատացան տարբեր ողբերգական և պատմական թեմաներով կատարված խաչքարերն ու ընդունված չափերից փոքր կատարված հուշաղբյուր հուշարձանները / ըստ մասնագիտական տեսակետի ցանկացած հուշարձան պետք է փոխկապակցված լիներ քաղաքաշինական գծի հետ և կարիք կար ունենալու մասնագիտական ներգրավվածություն, իսկ որոշ դեպքերում ինքնուս մասնագետների կատարմամբ պայմանավորված այս ամենը արվոււմ էր ոչ համապատասխան /:
Երկրորդ տեսակը , որ պայմանավորված էր միջին ձեռներեցության զարգացման հետ անվանեցինք արվեստի ինֆանտիլիզմ ` ըստ Բրուս Գրանտի տերմինի :
Խոսքը գնում է տարբեր գովազդային և պոպուլիզմով դրդված քանդակների / նստած մեծանուներ. ֆիլմերի հերոսներ , տվյալ ապրանքանիշից բխող կերպարներ սիմվոլներ և այլնի / զարգացմանը ու տարերային կերպով շատացմանը մեզանում:
Այն որ գործարար ` մասնավոր հատվածը արդեն 2000 թ սկզբերից ի վիճակի էր <<արվեստ >> պատվիրել և նորից դրսևորվել << հարմար ու ոչ մասնագիտական կատարմամբ ծավալապատկերային աշխատանքներ` ակնհայտ է դառնում արդեն մեր օրերում:
Այս երևույթը բնորոշ է ոչ միայն մեր երկրին այլ նաև ամբողջ աշխարհին քանի որ բարձր արժեք արվեստի ստեղծագործությունները ունեն հանրային ընկալվածության խնդիր և ասենք Հենրի Մուրի կամ մեր դեպքում Երվանդ Քոչարի ազատ ոճով կատարված աշխատանքները խորհրդային և հետխորհրդային ժամանակահատվածում չէր հասկացվի հասարակության կողմից / դեռ թարմ է հայտնի Առնո Բաբաջանյանի արձանի/ հեղ Դ.Բեջանյան և Պառկած կնոջ/ հեղ . ֆերնանդո Բոտերոյի հետ կապված հանրային բացասական կարծիքը /
Առավել ևս այն ամենը ինչ կապված է խորհրդային ժամանակահատվածի հետ / անկախ արժեքից / ընկալվում է որպես անցյալի մնացուկ և քանի որ անկախ Հայաստանի արվեստը ձգտում ունի դառնալու համաշխարհային արվեստի մաս` ապա մեր աչքին հաճո է թվում այն ամնեը ինչ չկա մեր մոտ:
Հասարակությունը հոգնել է արձաններ և երկրպագության վայրեր ստեղծելուց և առհասարակ` երկրպագելուց :
Այս ամենի մեջ իր ուրույն տեղն ունի անշուշտ համացանցը ` ուր աննախադեպ ծավալով տարածվում էն աշխարհում ինֆանտիլիզմի դրևսրումներ /պատից դուրս եկող կիսամարդ , կիսամարդիկ առհասարակ /
Իսկ որն է իրական` ոչ թե պարտադրված զարգացման արդյուքնում դրսևորվող քանդակագործական աշխատանքների հասարակական պատվերը ու պահանջարկը?:
հարցը բաժանվում է երկու մասի :
Նախ որ տների համար քանդակներ գնելու ավանդույթ չկար անգամ խորհրդային տարիներին և գնվում էին միայն հին կամ հնաոճ քանդակներ :
Երկրորդ ` հասարակությունը առավել հակված է խնամված և քանդակազարդ պուրակների ստեղծմանը:
Վերջին տարիներին պետությունը ընթացքում քանդակագործական / բուն քանդակ և ոչ թե ճարտարապետական կոթող կամ քաղաքաշինական գիծը լրացնող հատվածներ / աշխատանքներ չի պատվիրել:
Ստացվում է , որ չկան թեմաներ կամ էլ քիչ կարևորված են այս տիպի աշխատանքները ?
Իրականում ճարտարապետական տրանֆորմացիայի արդյունքում մի կողմից և մյուս կողմից միջոցների ու համընդհանուր հայտարարների բացակայությունը տանում է համընդհանրված հուշարձան- շինությունների կազմակերպմանը ու բացառապես ճարտարապետության լեզվով:
Հասկանալով այս ամենը` նկատենք որ բոլոր ժամանակներում առկա տենդեց լինելով հանդերձ `այս երևույթը ժամանակավոր է և ունենալու էիր շարունակությունը:
Խոսել էինք ՀՀ անկախության տարիների քանդակագործական աշխատանքերի տեղադրման մեր նկատառումների մասին , որոնք բնորոշ ենք նախքին խոհրդային` ինչպես նաև որոշ դեպքերում բոլոր երկրների նման գործընթացների իրականացման վերաբերյալ :
Ասել էինք , որ շարունակելի է ….
Առհասարակ պետության կողմից այս տարիներին իջեցված քանդակագործական կամ գեղարվեստական պատվերներ եղել են, սակայն, ոչ նկատելի և ինչը բացատրվում է սոցիալական հնարավորություններով:
Այս դեպքում սոցիալական հնարավորություններ ասելով ի նկատի ունենք նաև սոցիալական պատվերը , քանի որ պետության կողմից իջեցված պատվերը ուներ իր առաջնահերթությունները , որոնք պայմանավորված են / դեռ տեսանելի անցյալում/ պետական շինարարության, ազգային արժեքների պահպանության, ազգային անվտանգության մշակույթի դրսևորումներով:
Այդպիսիք են Եղեռնի թանգարանը, հայ մեծանուների քանդակներ, Եռաբլուրի ճարտարապետական համալիրը և այլն:
Նկատելի է , որ այս տարիների ընթացքում կատարվածը հիմնականում ունի ճարտարապետական / ոչ գեղարվեստական/ հուշարձանի ձևաչափ , ինչ և բացատրելի է պետականության շիրարարության հավակնությունների տեսանկյունից :
Ստացվում է, որ գեղարվեստական կամ պարզ քաղաքացուն առավել հասանելի պատվերները պայմանավորվում են համայնքային նախաձեռնություններով և այս մակարդակում:
Այս ամենը չի նշանակում , որ հզոր մոնումենտալ գեղարվեստական հուշարձանների պատվերների անհրաժեշտություն չկա, սակայն այն , որ վերջիններիս իրականացման մոտեցումներում հիմնավորվել է նաև հետագա կիրառականության խնդիրը / ենթադրենք կառուցվում է ինչ որ գեղարվեստական հուշարձան` հարցը թե ինչպիսի հետագա կիրառականություն կարող է այն ունենալ և որքանով են արդարացված ծախսերը ` առկա է և ունի իր կիրարկվածությունը այս խնդրի մեջ/
Բնական է , որ ազատ տնտեսվարման պայմաններում ուղղակի վերցնել ու հուշարձան պատվիրելը տրամաբանական չէ և թերևս խորհրդային գաղափարախոսության համար ծախսվող միջոցներին տիրապետում են աշխարհի որ բոլոր երկրները և այս հանգամանքը ևս իր ազդեցությունը ունի պետպատվերի կայացման առաջնահերթությունների` չափի , բովանդակության և նպատակահարմարության վրա:
Նոր անկախացած պետությունների և տնտեսությունների դեպքում այս ամենի իրականացումը հիմնականում տեղի է ունենում հանրային հանգանակության միջոցներով ` ինչ մեզանում որպես գործող մոդել նկատելի է համայնքային մակարդակում և մասնավորպես Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու կառուցման օրինակով:Պետությունը հասկանալով իր քաղաքացու հնարավորություները զերծ է պահում վերջիներիս այսպիսի գործընթացներից կամ համահայկական հանգանակություններ կատարում խիստ կարևոր ազգային կենսագործունեության նպատակների իրականացման նպատակով:
Դժվար կլինի ամփոփել ամբողջը, քանի որմերարդի իրականության մեջ ինչքան էլ որ հավակնոտ լինել ` կան հնարավորություններ և սոցիալական պահանջի մակարդակում չարտաբերված գեղարվեստական հուշարձանի պատվերի բացակայությունը հուշում `.
— մոտ տեսանելի ապագայում մոնումենտալ քանդակագործական և ազգային նշանակության ստեղծոգործություններ ունենալը քիչ հավանական է: Խոսքը իհարկե կատարված կամ կարատող աշխատանքների գեղարվեստական արժեքային հատվածի մասին չէ և դեռ ժամանակի մեջ հնարավոր է, որ բացահայտվեն բացառիկ արժեքներ այս ոլորտում:
— մեզանում ձևավորված իրականությունը այս խնդրում դեռ առաջարկելու է կազմակերպվածության որոշ խնդիրներ ` ինչպիսիք ենք այս աշխատանքների տեղադրվածության հիմքերի և քաղաքաշինական տեսքերի համապատասխանեցվածության խնդիրները:
— մինչ հանրային / այս դեպքում ազգային / պատվերի լիարժեք լրումը ` այս տիպի քանդակները , որմնանկարները հիմնականում պատվիրվելու և իրականացնելու են համայնքային կամ անհատների միջոցներով:
— հարցականի տակ է դրվելու այս աշխատանքների ոչ անձնավորված լինելը և համընդհանուր կողմից ընդունելի լինելու հանգամանքը
Իր հերթին այս ամենը հուշում է, որ այսօր իսկ անհրաժեշտ է կառուցել այս գործընթացների կառավարման , մեթոդաբանական ամփոփվածության և ամբողջականության տեսակետներ` քանի որ ժամանակ հետո ակնկալվող պետական և ազգային պատվերների կայացման դեպքում մենք սիտպված ենք լինելու բացարձակն զերոյական կետից վերջիններս կառուցելով ունենալ հերթական, զարգացման հիմք չունեցող իրավիճակները:
Արթուր Գևորգյան