Ամբողջ աշխարհը ճանաչում է այս հայ ոսկերիչ-դիզայներին. Նուռ (Արման Դավթյան)

Քարտյե, Շանել, Շոպարդ,...,Նուռ: Այո, ես չեմ սխալվում, այդ մետրի անունն է Արման Դավթյան, սակայն նա ավելի շատ հայտնի է Նուռ մականունով: Այս անունը Ձեզ թվում է անծանո՞թ: Դա նշանակում է, որ Դուք մոդայից լուրջ հետ եք մնացել: Ամբողջ աշխարհը վաղուց արդեն ճանաչում է այս հայ ոսկերիչ-դիզայներին, որի ստեղծագործությունները հպարտությամբ են կրում այնպիսի հանրահայտ մարդիք, ինչպիսիք են՝ ԱՄՆ նախքին պետ.քարտուղար Մադլեն Օլբրայթը, մեծ բալերինա Մայա Պլիսեցկայան, ջազ-ռոքի արքա Էլ Ջեռռոն, երգիչ և դերասան Շերը, հայտնի թենիսիստ Անդրե Աղասսին և այլն: Նա նաև "Միսս Հայաստան" և "Միսս Անդրկովկաս" թագերի հեղինակն է, իսկ Մադլեն Օլբրայթը նրա ՝սքիզներով պատվիրել է 20 ոսկյա ճարմանդ, ձևավորված ադամանդներով, զմրուխտներով, մարգարիտներով և սապֆիրներով: Այս ցուցակը դեռ երկար կարելի է շարունակել, սակայն ես ավելի շատ ուզում եմ ներկայացնել այս անսովոր մականուն ունեցքղ զարմանահրաշ մարդուն այնպիսին, ինչպիսին ես նրան տեսա առաջին անգամ:

Առաջին անգամ ինձ Նուռ են անվանել մանկությունում, այն բանից հետո, երբ մի մանկական ներկայացման մեջ խաղացի այդ մրգի դերը: Տարիներ անց այդ մականունը վերադարձավ ինձ մոտ՝ մի կատակ-խաղի ժամանակ իմ ընկերներին հարցրել էին թե ինչի հետ են ինձ ասսոցացնում, որին տրվել էր միանշանակ պատասխան՝ Նուռի: Հետաքրքիրը այն է, որ ես նուռ ուտել չեմ սիրում, նուռն ինձ համար գաստրոնոմիական հետաքրքրությունների շրջանակից դուրս է գտնվում: Նուռի հետ ինձ կապում է ավելի շատ ինչ-որ անտեսանելի ներքին կապ: Ես ինձ զգում եմ նուռի պես: Երբ ես մտածում եմ իմ մասին, առաջինը ինչ գալիս է մտքիս՝ դա նուռն է: Ինչ-որ մեկը մի անգամ նկատեց, որ նռենին, որ ես պատրաստել եմ, իրականին այդքան էլ նման չէ: Ես փորձել եմ ոչ թե ստանալ արտաքին նմանություն, այլ պատկերել նռան հոգին: Եվ այն հին մարդու նման, ով մի անգամ երկնքում, համաստեղությունների ուրվագծերում, սկսեց նկատել ամենատարբեր կենդանիների, հուսով եմ, որ մարդիք ամեն իմ աշխատանքի մեջ կկարողանան նուռ տեսնել:

Արվեստանոցում, որտեղ նա մեզ սրտաբաց ընդունեց, կանգնած էր մարդ-արարչի բարի և անկաշկանդ մթնոլորտ: Այս ժպտերես և մանկական անկեղծությամբ լեցուն մարդը, ով իր բոլոր բջիջներով փորձում է հասկանալ և զգալ կյանքը, հաճույքով ցուցադրում էր իր էքսկլյուզիվ աշխատանքները և պատմում նրանցից յուրաքանչյուրի ստեղծման հետաքրքրաշարժ պատմությունը: Այդ պատմությունները նման էին հեքիաթների, և նա պատմում էր այդ ամենը հեքիաթասացի վարպետությամբ՝ ոգևորված և շատ հետաքրքիր: Արվեստանոցում կանգնած էր նրա սիրած բայկը, անկյունում ֆոտոխցիկը, որով նա արհեստավարժ ձևով նկարում էր այն ամենը՝ ինչ ստեղծում էր, ընտրելով նրանց համար զարմանալի համապատսխան միջավայր:


Ես չեմ կարող ստեղծել որևե բան մինչև չծանոթանամ նրա ապագա տիրոջ հետ: Ամեն մարդ իմ մեջ արթնացնում է որոշակի էմոցիաներ, որոնք էլ ես արտապատկերում եմ իմ աշխատանքներում: Ի միջի այլոց, պատվիրատուի հետ զրուցելուց հետո, ես ինքս եմ որոշում, թե ինչ նրան կսազի, և հազվադեպ եմ սխալվում... Մարդը կարող է ասսոցացվել երաժշտության, արցունքի կամ ուրախության հետ՝ մի խոսքով ասած ինչի հետ ասես:

Նա որոշակի պատվերներ չի ընդունում, թույլ չի տալիս, որ խառնվեն դիզայնի ընթացքին: Պատվիրատուները մեծամասամբ իրականում նկատում են զարդի և նրա անվանման մեջ իրենց բնավորության գծերը: Երևի հենց այդ պատճառով է, որ նրա հեղինակային աշխատանքների տերերը, կրում են այդ զարդերը միշտ, վերաբերվում են նրանց ինչպես թալիսմանի, և ձգտում, որ www.nur.ru կայքում, իրենց զարդի լուսանկարի տակ անպայման գրվի իրենց անունը: Նրա մտածելակերպի գլոբալությունը բերել է նրան, որ իր ստեղծագործություններում նա օգտագործում է ամենաանսպաելի նյութեր: Մատանիներ մորթուց, կրիայի պատյանից և ոսկուց, ապարանջաններ կաշվից զարդարած սև ադամանդներով, կախազարդեր փայտից և շափյուղաից: Նրա հեքիաթում այս համակցությունները կենդանանում են և լցվում հարմոնիայի հարուստ գույներով: Նրա դիզայններում չկան կարծրատիպեր՝ միայն հեղինակային մոտեցում, համեմված ինտելլեկտով և խիզախ ֆանտազիայով: Վարպետը սիրում է էքսպերիմենտներ անել ոչ միայն դիզայնի մեջ, այլ փորձում է նաև զարդերին տալ նոր հնարավորություններ: Օրինակ՝ մատանին, որը նախատեսված է երեք մատի համար, երկկողմանի կախազարդը կամ ճկուն մոմե արձանիկները, որոնք բարդ են, ոչ միայն իրենց տեխնիկական կատարման մեջ, այլև մտահաղացման:

Լինելով մի քիչ հոգեբան, մի քիչ էզոթերիկ և միստիկ, բավարար փիլիսոփա և բավարար տեղեկացված մարդ, նա իր ստեղծագործությունների մեջ ներդնում է այն, վաղուց կորցված հայկական միստիկան, որը գտնում է հին ձեռագրերում: Հա, չմոռանամ ասել, որ նա միստիկական գլուխկոտրուկների մեծ սիրահար է և ունի դրանց նվիրված ստեղծագործությունների շարք:

Ես կարծում եմ, որ հանճարեղություն հասկացություն չկա: Մարդը ի վիճակի չէ որոշել հանճարեղության աստիճանը, չկա չափանիշ, որով կարելի է դա որոշել: Հենց այդ պատճառով էլ ես չեմ համարում իմ մտքերը հանճարեղ: Առանց կեղծ համեստության կասեմ՝ միգուցե նրանք մի փոքր ոչ ստանդարտ են, անսովոր,... բայց հանճարեղ նրանց չեմ անվանի՝ իրավունք չունեմ: Միայն ժամանակը իրավունք ունի որոշել, թե ինչ բան է հանճարեղություն: Նա էլ՝ "անսեռ ժամանակը", հենց հանդիսանում է այդ չափանիշը:

Նա հանդիսանում է "քանդակի մեջ անիմացիայի" ստեղծողը: Իր բոլոր ստեղծագործությունները նա համարում է միանման թանկ, համարելով նրանց իր երեխաներ, սակայն կա մեկ ստեղծագործություն, որի մասին վարպետը սիրում է խոսել սովորականից ավելի շատ: Դա անիմացված քանդակներն են՝ "Հանճարը" անվանումով փոքր պլաստիկայի շարքը, որը չորս միջազգային ցուցահանդեսներում ստացել է Գրան-պրի: Այս քանդակները պտտելով, նրանք նոր միտք ու ձև են ստանում:

"Հանճարը"՝ անիմացվող քանդակ է, հոգեռեալիզմի ոճի մեջ: Արձանիկներից յուրաքանչյուրը ունի 5-ից 7 հենման կետ, և իր յուրաքանչյուր դիրքում արտահայտում է անձի որոշակի հոգեբանական վիճակ: Հանդիսատեսին ես առաջարկում եմ իմ սցենարը, սակայն միևնույն ժամանակ հնարավորություն եմ տալիս փոխել արձանիկների և նրանց կեցվածքների հերթականությունը և պատմել իրենց պատմության տարբերակը:

Լինելով հոգեբան, ուզում եմ ներկայացնել Նուռին մի քիչ այլ տեսանկյունից: Ես կարծում եմ, որ վարպետ-փիլիսոփան սիրում է մտորել, և պետք է ունենա շատ հետաքրքիր ներքին դիալոգ: Ուզում եմ ներկայացնել Նուռի, մի քիչ սյուռռեալիստական դիալոգը ինքն իր հետ: Ի սկզբանե ուզում եմ ներողություն խնդրել վարպետից այս խիզախության համար, և պատասխանատու հայտարարում եմ, որ այս դիալոգը իրական չէ, այլ նրա մասին իմ պատկերացման արգասիքը:

-Ի՞նչ է կատարվում ինձ հետ: Ես շատ խելո՞ք եմ դարձել:

-Ոչ, ուղղակի կաղ կյանքը ձեռնափայտով խփել է գլխիս:

-Իսկ գոյություն ունի՞ արդյոք ինձ համար կատարելություն:

-Կարծում եմ, որ դա կինն է, գունդը, իր նմանին ծնելու ընդունակությամբ օժտված ձևը: Տղամարդը կատարյալ չէ, և այդ պատճառով էլ գտնվում է, արդյունքների և պայքարի մշտական փնտրտուքի մեջ:

-Չեմ կարծում, որ կնոջը ընդհանուր առմամբ կարելի է համարել կատարելություն: Ցանկացած կնոջ մեջ կա մի բան, որը նյարդայնացնում է:

-Չեմ կարծում, որ նյարդայնացնել բառը այստեղ տեղին չէ: Երբ Աստված կավից ստեղծեց Ադամին, որպեսզի ամոքի նրա միայնությունը դրախտում, տաքացնի և լուսավորի նրա կյանքը, նա կրակի լեզուներից ստեղծում է հրե Լիլիթին: Սակայն Լիլիթը շատ տաք և կրքոտ կին դուրս եկավ: Նա իր հրով այրում էր Երկրային Ադամին: Եվ, որ վերջնականորեն չսպանի Ադամին, նա իրեն զոհաբերեց՝ գնաց երկրի ընդերքը, որ ներսից տաքացնի և կյանք տա Երկրին:

-Եվ երբ Աստված ստեղծեց Եվային Ադամի կողից ը կավից, նա արդեն օգտագործեց այն կավը (հողը), որի մեջ արդեն կար Լիլիթի մի փոքրիկ կայծ, և մինչ այսօր և դարեդար ամեն Եվայի մեջ ապրում է Լիլիթի մի կայծ, որը կարող է բռնկվել և վերածնվել, եթե զգա իսկական Ադամի ճշմարիտ սերը:

-Ես շատ բան եմ տեսել, սակայն չեմ դադարում զարմանալ: Այդ ամենը ինձ իրո՞ք չի հոգնեցրել:

-Ոչ, անհնար է սքանչանալ նրանով, թե ինչքան կատարյալ է ստեղծված աշխարհը և այն ամենը ինչ նրանում ապրում է, ծաղկում, բուրում, մահանում, փտում և գարշահոտում՝ այս ամենն այնքան հարմոնիկ և իրար լրացնող է, որ ուղղակի ուզում ես լռել և խոնարհվել այդ Մեծության առաջ: Կարծում եմ, որ մարդը չի կարող լռել, որովհետև ստեղծված է Արարչի տեսքով և նմանությամբ, և ինքն էլ համապատասխանաբար ինչ-որ չափով արարիչ է, ուղղակի ամեն մեկը իր ձևով՝ ինչ-որ մեկը գեղեցկության, մյուսները հարմարության, գիտա-տեղնիկական առաջընթացի, զենքի և պատերազմի, ամեն ինչ իրար լրացնող է և հարմոնիկ տվյալ ժամանակաշրջանի համար:

-Ինչքան քիչ պռոբլեմներ, այնքան շատանում են փոքր պրոբլեմները՞:

-Ոչ, այդ աֆորիզմը ինձ համար չէ, ես երբեք քիչ պրոբլեմներ չեմ ունեցել, նրանք միշտ ավելցուկով են, Հենց նրանք քչանում են, ես ինձ հորինում եմ նորերը, և ամեն նոր անգամ ես դա անում եմ ավելի հարուստ կենսափորձով:

-Դու չես մեծանում՝ շարունակում էս թռչել չհասկանալվ, որ մարդ ես, ու չունես թևեր:

-Թռչելու համար թևեր պետք չեն:


Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
Աղբյուրը`  psyhelp.am