Ես ապրում եմ, որ ջազ նվագեմ. Մալխաս (Լևոն Մալխասյան)

Եվ այսպես... պարգևատրումները սովորաբար ունենում են ավելի շատ քաղաքական բնույթ, բայց ոչ այս դեպքում: Լևոն Մալխասյանը, "Երևանի պատվավոր քաղաքացի" կարմիր գրքույկի լիիմաստ տերն է: Ոչ, ես չէի ուզում ասել, որ սա իր միակ պարգևատրությունն է: Դրանք շատ են՝ "Մովսես Խորենացի" շքանշան, Լոմոնոսովի շքանշան՝ "Համաշխարհային երաժշտական մշակույթում մեծ անձնական ներդրում և արժանիքներ ունենալու համար" ժապավենով և այլն: Սակայն այս պարգևատրությունը յուրահատուկ բնութագրում է մաեստրոին, որովհետև նա միշտ իրեն համարել է "Իսկական Էրէվանցի", և իր ամբողջ կյանքը նվիրել է իր սիրած քաղաքին: Իսկ պատկերացնել այս քաղաքը առանց նրա, նույն բանն է, ոնց հասկանալ արևը առանց լույսի շողերի:

Ես նվագում եմ երաժշտություն, որն հայտարարում է այն մասին, թե ինչ եմ ուզում ասել, ինչի մասին եմ երազում և ինչ կարող եմ վստահել մտերիմ ընկերներին:

Մալխասը, դեռևս 60-ական թվականներից դարձել էր այս քաղաքի աղը և ողջ հայության պարծանքը, երբ Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտին կից ստեղծեց, ջազային տենդի սկզբի շրջանի Հայաստանի առաջին և լավագույն ջազ քառյակը: Դեռ այն ժամանակ, երիտասարդ Մալխասը իր քառյակով երբեք չեր մնում որպես փառատոնների հասարակ մասնակից:


Տանել չեմ կարողանում, երբ ինձ անվանում են հայկական ջազի նախահայր: Ես ուղղակի փոքրիկ կազմով խմբեր եմ ստեղծել: Առաջինը՝ 1963 թվականին Բրյուսովի ինստիտուտում, որտեղ սովորում էի, սակայն մ կյանքի և ոչ մի օր չաշխատեցի որպես բանասեր: Խումբը այդպես էլ կոչվում էր՝ "Լևոն Մալխասյանի եռյակ" և 1970 թվականին Կույբիշևի, համամիութենական ջազի փառատոնում, դարձանք դափնեկիր: Այդ ժամանակից էլ ես սկսեցի հաշվարկել իմ ջազային կարյերայի հաշվարկը:

Լևոն Մալխասյանի համեստությունը չափեր չունի: Նույնիսկ հիմա է նա ամաչում, երբ նրա մասին ինչ-որ շոյող խոսք ես ասում, սակայն միաժամանակ նա նպատակասլաց է "իսկական Էրէվանցու" նման: Կայացավ նրա վաղեմի երազանքը: Իր սիրած քաղաքի հենց սրտում աշխատում է "Մալխաս ջազ կլաբը" կամ, ինչպես սիրում է ժողովուրդը ասել՝ "Մալխասնոցը": Այս ակումբը կտրուկ տարբերվում է մնացածներից: Դա մի վայր է, որտեղ Մալխասը ընդունում է իր ընկերներին և հյուրերին: Հաշվի առնելով այն, որնրա ընկերները քաղաքի կեսից ավելին են, այս ակումբի բացվելը անհրաժեշտ էր ավելի շատ Երևանի համար, քան իր:


Երկրագունդը պտտվում է մի ուղղությամբ, Երևանը՝ հակառակ:


Երևանին Մալխասի էկլեկտիկ ջազային մոտեցման վառ օրինակ կարելի էր տեսնել ոչ վաղ 90-ականներին:

Երբ երկիրը գտնվում էր շատ վատ վիճակում, և ժամանակ էլ չկար երաժշտության մասին մտածելու, Մալխասը սկսեց վերակենդանացնել "Պոպլավոկ" սրճարանը: Նա վեր ածեց, ժամանակին մութ, ծխած, սխտորի հոտով լցված "լահմաջո-սրճարանը", ամերիկյան չափանիշներին համապատասխան ջազ-ակումբի: Սակայն դրանով նա չբավարարվեց, և սկսեց ջազ-փառատոններ կազմակերպել, որոնցից մեկին ներկա էր նույնիսկ ջազի արքաներից մեկը՝ Չիկ Կորեան, որի հետ էլ նա, համերգից հետո, ջեմ-սեյշն նվագեց "Պոպլավոկում": Ոչ բոլոր ջազմեններին է պատիվ վիճակվում, որ ինքը՝ Չիկ Կորեան բարձրացնի նրա ձեռքը որպես հաղթող: Երբ ես գրում եմ այս տողերը ինձ համակում է հպարտության զգացումը, որ ես Լևոն Մալխասյանի ժամանակակիցն եմ և կարող եմ սեղմել նրա ձեռքը:


Հոբելյաններին քեզ հանգուցյալի պես ես զգում՝ նստած ես բեմում ծաղիկների մեջ, վարագույրի վրա ինչ-որ բրոնզե թիվ է գրված... սարսափելի է:

....
Մալխասի հոբելյանները նույնպես յուրօրինակ են ստացվում: Սովորաբար դրանք նշվում են իր տանը՝ "Մալխաս ջազ ակումբում", որտեղ, բնականաբար, հնարավոր չէ տեղավորել Երևանի կեսից ավելին: Բոլոր նորմալ մարդիք իրենց հոբելյաններին նվերներ են ստանում, իսկ Մալխասը... ինքն է նվիրում: Նվիրում է զարմանահրաշ, հեքիաթային, նուրբ և ռազմատենչ, ամերիկյան և դրա հետ միասին զուտ հայկական երաժշտություն իր բոլոր ընկերներին, և ուրախանում...

"Ձեր 65 տարիներով, որից 45-ը նվիրել եք ջազին, դուք հարստացրել եք Երևանը, որին սիրում եք բոլորից շատ: Դուք, ջազը և Երևանը դառել եք մեկ ամբողջ: Հենց այս որակի մեջ էլ ես շնորհավորում եմ Ձեր հոբելայանը և ցանկանում նորանոր նվաճումներ:", - ասվում է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձում, նվիրված մաեստրոի 65 ամյա հոբելյանին:

Ես ամբողջ կյանքս Երևանում եմ անց կացրել: Շուրջ 40 երկներում եմ եղել, բայց միշտ վերադարձել եմ տուն անկախ նրանից թե ինչ հրապուրիչ առաջարկություններ են ինձ այնտեղ արվել: Ես ծեր պահակ եմ՝ պահպանում եմ իմ քաղաքը: Շատերը գնացին այստեղից, ով - Շտատներ, ով - Եվրոպա, ով - Մոսկվա: Եթե ես գնամ, ապա ո՞վ կմնա: Այստեղ՝ "Պոպլավոկում", արդեն յոթ տարի է ես դիմավորում եմ իմ ընկերներին աշխարհի տարբեր ծայրերից: Սա իմ պահակատունն է: Ես ծնվել եմ Երևանում: Հավանաբար ամենակարևորն այն է, որ ես շարունակում եմ ապրել այստեղ: Ես ապրում եմ, և երաժշտություն նվագում: Ես նվագում եմ այն երաժշտությունը, որն ասում է այն, ինչ ցանկանում եմ ասել ես, ինչի մասին ես երազում եմ, ինչ վստահում եմ միայն իմ մտերիմ ընկերներին:

Երբ մենք խոսում ենք հայրենասիրության մասին, միշտ պատկերացնում ենք զինվորի, հրացանը ձեռքին: Մալխասի հայրենասիրությունը սահմաններ չունի: Նրա բարի և անկեղծ ժպիտը, մի քիչ արբած աչքերը, որոնք կարծես թե հիմա անեկդոտ կպատմեն, հանգիստ բնական դիրքը սրճարանի սեղանի շուրջ բացատրում է բոլորին, որ նա տանն է, և չկա նրա համար դրանից թանկ բան: Դրան նա ձգտում էր շատ երկար, և հիմա բավականին թանկ է գնահատում այն:

Երեվանցիները պիտի տուն վերադառնան, քանի երկինքը չի լուսավորվել:


Մալխասը միշտ, ինչքան նրան հիշում են, հետևում է այս կարգախոսին: Ցերեկվա և առավոտյան ժամերին նրան ոչ մի տեղ չես հանդիպի: Նրան կարելի է հանդիպել երեկոյան, երբ "Մեծ Գետսբիի" մոտ հավաքվում են հյուրերը: Նա միշտ մնում է մինչ ուշ գիշեր, որպեսզի ճանապարհի իր վերջին հյուրին: Իսկ տուն է վերադառնում երկնքի լուսավորվելուց մի քիչ առաջ: Եվ զարմանալին և հետքրքիրը նա է, որ այս յուրահատուկ և մեծ մարդը ունի կրակայրիչների, գրիչների և պլաստիկ տոպրակների նկատմամբ թուլություն:

Թող մաեստրոյի կողքին գտնվող երիտասարդ երաժիշտները նրանից սովորեն ոչ միայն նվագելու արվեստը այլ նաև նրա յուրահատուկ և էքստրավագանտ փիլիսոփայությունը:


Երկար և առողջ կյանք քեզ Եղբայր Մալխաս՝ ԻՍԿԱԿԱՆ ԷՐԷՎԱՆՑԻ:



Միհրդատ Ռոստոմի Մադաթյան 
Աղբյուրը` psyhelp.am