«Աճող» բիզնեսի նոր ուղղություն Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում. ֆոտոշարք

Կարապետ Ավագյանը առաջինն է և դեռևս միակը Հայաստանում, ով զբաղվում է ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցող Ալոե դեղաբույսի լայնամասշտաբ աճեցմամբ:
Կարապետի ջերմոցն արտաքնապես սովորական է, սակայան իրականում, այն յուրօրինակ լաբորատորիա է, որտեղ արդեն կայացել են մի շարք գիտական փորձեր, ուսումնասիրություններ և հետազոտություններ, և այդ ամենը կատարվել է ոչ թե «թղթի վրա», կամ տեսական աշխատանքներում, այլ գործնականում:

Նրան հաջողվել է ստեղծել Հայաստանի պայմաններում այդ արևադարձային բույսի աճեցման տեխնոլոգիան, ինչը վերջին 25 տարիների ընթացքում դեռևս ոչ մեկի չեր հաջողվել:
Կարապետի ջերմոցը` այդ ամենի խոսուն վկան է, և կապշեցնի` կստիպի ցնցվել ու պատվել սառը քրտինքով, ամեն մի սնահավատի, ով կհամարձակվի հայտնվել այդտեղ:
Պարզվում է, որ Հայաստանի հողը կարելի է «հարմարեցնել» այդ թանկարժեք արևադարձային դեղաբույսն աճեցնելուն: Հայաստանը կարող է Ալոե դեղաբույս, այդ թվում նաև Ալոեից ստացված խյուսեր, փոշիներ և խտոշարակ` սիրոպ ներմուծողից և սպառողից վերածվել արտադրողի և արտահանողի` դեպի այլ երկրներ:

Պարզվում է նաև որ Կարապետ Ավագյանի Ջերմատնտեսությունն անգամ ի վիճակի չի սպառել Ալոե դեղաբույսի Հայաստանյան պահանջարկի կեսն անգամ:
Գյուղատնտեսն այժմ զբաղվում է Ալոեի սածիլների, 4-5 տարեկան բույսերի և տերևների մանրածախ վաճառքով, սակայն պատրաստ է իր գիտելիքները կիսել բոլոր նրանց հետ, ովքեր կհամաձայնվեն նրա հետ միասին ևս մեկ, կամ մի քանի ջերմային տնտեսություն հիմնել, կամ գնելով մեծաքանակ սածիլներ` մեկնարկել սեփական բիզնեսը:

Մանրամասների համար` կարող եք զանգահարել` (041) 33-03-01


Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի