Ատոմ Էգոյան. Միշտ պետք է ինքդ քեզ մարտահրավեր նետես
Մինչև 1993 թվականը, կանադացի կինոռեժիսյոր Ատոմ Էգոյանի անունը, Հայաստանում հայտնի էր շատ քչերին: Նրա մասին ինֆորմացիան եկավ "Օրացույց" ֆիլմի հետ, որի մի փոքրիկ մասը նկարահանվել էր Հայաստանում: Այդ ժամանակ մենք մեզ համար նոր սկսեցինք բացահայտել այն ռեժիսյորին, որին արդեն շատ լավ ճանաչում էին Կանադայում, Եվրոպայում և Ամերիկայում:
Ատոմ Էգոյանը ծնվել է Կահիրեում, 1960 թվականին: Երբ նա 3 տարեկան էր, նրա ընտանիքը մեկնեց Կանադա և բնակություն հաստատեց Վիկտորիայում: Ապրում էին իրենց կահույքի խանութի բերած եկամուտով: Ատոմը դեռ երեխա էր, երբ նրա տատիկին տարան ծերանոց: Այդ իրադարձությունը այնքան էր ազդել նրա վրա, որ նա դադարել էր հայերեն խոսել, և նույնիսկ փակում էր ականջները, երբ նրա մոտ հայերեն էին խոսում: Երբ նրա "Ընտանեկան դիտում" ֆիլմի 17 ամյա հերոս Վանը (կիսով չափ հայ) հայտնվում է նույն իրավիճակում, նա ոչ միայն սկսում է այցելել իր տատիկին, ինչպես դա արել էր Ատոմը, այլ հետ է վերադարձնում նրան տուն: Իր ազգային պատկանելության մասին Ատոմ Էգոյանը երբեք չի մոռացել: Ասենք ավելին՝ հայկական թեման, այս կամ այն կերպ առկա է նրա ֆիլմերից մեծամասնության մեջ:
Իսկ 2002 թվականին, նա նկարահանում է "Արարատ" ֆիլմը, որի հիմնական թեման՝ Թուրքիայում հայերի եղեռնն է: Հայկական արմատները հավերժ մխրճված են նրա էության մեջ: Էգոյանի ֆիլմերը դժվար է անվանել ինքնակենսագրական: Սակայն նրա կյանքից բազում դրվագներ տեղ են գտել նրա ֆիլմերում: Երիտասարդ տարիներին նա մի քանի տարի աշխատել է Վիկտորիայի "Մոնարխինյա" շքեղ հյուրանոցում: "Դեր տեքստով" (1989) ֆիլմի գործողությունները, համարյա ամբողջությամբ կատարվում են հյուրանոցում: 1989 թվականին, Ատոմի ծնողների կահույքի խանութը հրդեհվել էր: "Ապահովագրական գործակալը" (1991) ֆիլմում, հրդեհվում է հերոսի տունը: Երբ Էգոյանը գրում էր "Էկզոտիկա" ֆիլմի սցենարը, նրա գլխավոր դերը նա նախատեսել էր իր կնոջ, դերասանուհի Արսինե Խանջյանի համար, ով նկարահանվել է նրա համարյա բոլոր ֆիլմերում: Ֆիլմի նկարահանումները սկսելուց, Արսինեն հղիության 7-երորդ ամսում էր: Նրանց կենսագրության այս փաստը միանգամից մտցվում է սցենարի մեջ. և բնականորեն խաղացվում ֆիլմում:
Մենք բոլորս հավատում ենք, թե հսկում ենք մեր կյանքը: Մեզ հարմար է ապրել այն աշխարհում, որը որոշակի աստիճանով գործում է նախօրոք տրված օրենքներով... Մեզ կարևոր է իմանալ, որ եթե վարվենք այսպես և այսպես, կատարենք ճիշտ ընտրություն, մենք կպարգևատրվենք, որ այս համակարգը աշխատում է: Այլապես կյանքը կորցնում է իր իմաստը և վեր է ածվում քաոսի:
Իմ բոլոր ֆիլմերը՝ շատ աձնական պատմություններ են, որոնք պատմվում են որոշակի ձևով:
Մինչ 1991 թվականը, Էգոյանը Հայաստանում չէր եղել: Իսկ 91-ին նա Մոսկվայի կինոփառատոն բերեց իր "Ապահովագրական գործակալը" ֆիլղմը, որով էլ որոշեց այցելել նախնիների հայրենիք: Հենց իր՝ Էգոյանի խոստովանությամբ, իր ողջ կյանքում նա իրեն հայ էր զգում իդեալապես:
"Օրացույցը", որը Էգոյանը սկսեց նկարահանել Հայաստան գալուց անմիջապես հետո, դարձավ նրա առաջին ֆիլմը, որը ամբողջությամբ ստեղծվեց հայկական նյութի վրա: Հետո եղավ "Էկզոտիկան", որը Էգոյանին բերեց հաղթանակ Կաննի փառատոնում:
Այո, մենք ունենք ընտրություն, բայց այդ ընտրությունը թելադրվում է մեր փորձով և այն բանով, թե ինչ ենք մենք թույլ տալիս մեզ տեսնել: Ինչը նորից վերադարձնում է մեզ մեր ընկալաման ապարատի անկատարությանը:
Էգոյանի ամենասկանդալային ֆիլմը դարձավ "Արարատը"՝ 1915 թվականի հայերի եղեռնի մասին ֆիլմը: "Արարատը" կտրուկ բողոքի ալիքներ առաջացրեց Թուրքիայում, որտեղ Էգոյանի ածխատանքը գնահատեցին որպես՝ Թուրքիայի նկատմամբ ատելություն և թշնամություն սերմանելուն ուղղված քարոզչություն: Թուրքիայի կուլտուրայի նախարար Թալայը հայտարարեց՝ "Վատ է, որ զբաղվելով այսպիսի համամարդկային արվեստով, ինչպիսին է կինոն, մարդիք թույլ են տալիս իրենց աղավաղել պատմական փաստերը և այդ ձևով թշնամություն սերմանել ժողովուրդների միջև": Սակայն Էգոյանին այս ամենը արդեն հետաքրքիր չէ: Նա կատարել էր իր կարևոր խնդիրը՝ ներողություն էր խնդրել իր նախնիների երկրից այն մոռացության համար, որին, պատմության կամքով դատապարտված են եղել հազարավոր իր հայրենակիցներ:
Մաքուր կինեմատոգրաֆին ես կդասեի իմ ֆիլմերից "Օրացույցը", "Ընտանեկան դիտումը" կամ "Արարատը": Նրանցում ես փորձում եմ ասել ավելի լուրջ բաներ, նրանք տարբերվում են իրենց տեքստուրայով և կինեմատոգրաֆիստական ընտրությամբ: Ինձ համար կարևոր է տեսողական շարքի ալքիմիան, մետաֆիզիկական լցվածությունը, փիլիսոփայական հարցերը:
Ատոմ Էգոյանը՝ Կաննի սիրեցյալն է և ֆավորիտը, որի ուսերի ետևում ամենահեղինակային միջազգային կինոդիտման երեք մրցանակ կա: Չնայած նրան, որ Կանադա նա գնացել էր արդեն 18 տարեկան հասակում, Էգոյանին համարում են Կանադական անգլալեզու կինոի ներկայացուցիչ և դասում են նույն շարքում մեծն Դեվիդ Կրոնենբերգի հետ: Եվ իրականում՝ Էգոյանի ռեժիսյորական ոճը զարմացնում է իր բազմազանությամբ՝ "Ապահովագրական գործակալը" դրաման, "Էկզոտիկա" թրիլլերը, "Արարատ" տրագեդիան և հիմա "Որտեղ է թաքնվում ճշմարտությունը" դետեկտիվը, նրա համար ստեղծեցին որքան տաղանդավոր, այնքան էլ անկանխատեսելի հեղինակի իմիջ:
Ատոմ Էգոյանը դեռ երիտասարդ է, և մենք իրավունք ունենք սպասելու նրանից նոր հետաքրքիր աշխատանքներ:
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
Աղբյուրը` psyhelp.am