Շերիլին Սարգսյան. 40 տարի լավագույն կատարողների տասնյակում
Շերիլին Սարգսյան Լապյեր Բոնո Օլլմեն (անգլերեն՝ Cherilyn Sarkissian LaPiere Bono Allman; 20 մայիսի 1946թ, Էլ-Սենտրո, Կալիֆորնիա), հայտնի է Շեր կեղծանունով (անգլերեն՝ Cher) - ամերիկյան փոփ կատարող, երգերի հեղինակ, դերասան, ռեժիսյոր և երաժշտական պրոդյուսսեր: Մեկն է այն քչաքանակ աստղերից, որի պարգևատրությունների հավաքածույում միաժամանակ ներկա են "Օսկար", "Գրեմմի", "Էմմի" և երեք "Ոսկե գլոբուս", որը նա ստացել է կինո, երաժշտական և հեռուստատեսային իդուստրիաներում ունեցած մեծ ներդրումների համար:
Նրա մայրը, Ջորջիա Հոլտը, դերասանուհի էր: Հայրը, հայստանցի Ջոն (Կարապետ) Սարգսյանը՝ վարորդ: Երբ նա ծնվեց, ծնողները ամուսնալուծված էին, և Շերը իր հորը հանդիպել է 11 տարեկան հասակում: Դեռ մանուկ ժամանակներից, նա երազում էր դերասան դառնալ և աշխատում էր իր ստորագրության գեղեցկության վրա: 16 տարեկանում նա մեկնում է Լոս-Անժելես:
Երիտասարդ Շերիլին Սարգսյանը երազում էր մի օր արթնանալ տեսնելով իրեն շիկահեր և կապուտաչյա՝ այդպիսին էր 60-ականների կանացի իդեալը: Միակ սևահերը, որ հույս էր ներշնչում նրան՝ Օդրի Հեպբերն էր:
Շերի կարյերան սկսվեց երբ նա 17 տարեկան էր: Առաջին հաջողությունը եկավ 1965 թվականին, երբ նա Սոննի և Շեր դուետի կազմում գրեց "I Got You Babe" երգը: Հետագայում Շերը ճանաչում գտավ ավելի շատ որպես անհատ կատարող, և դարձավ ամերիկյան հեռուստատեսությունում պոպուլյար "The Sonny and Cher Comedy Hour" շոու վարյետեի վարող, որի համար էլ արժանացել է "Ոսկե գլոբուս" մրցանակի: Քննադատների կողմից լավ ընդունված դերը 1984 թվականին "Silkwood" ֆիլմում, նրան բերեց "Օսկար", "Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր" կատեգորիայում: Հետագա տարիներին Շերը նկարահանվել է մի շարք հաջողակ ֆիլմերում՝ "Mask"-ը 1985 թվականին Կաննի կինոփառատոնում նրան բերեց "Ոսկե արմավենու ճյուղ" մրցանակը, իսկ "Moonstruck"-ում ունեցած իր դերի համար, նա պարգևատրվեց "Օսկարով", "Լավագույն կանացի դեր" նամինացիայում: Նույն ժամանակահատվածում, նրա մասնակցությամբ նկարահանվել են "The Witches of Eastwick" և "Mermaids" ֆիլմերը:
1962-ին, սրճարանում, Շերը հանդիպում է Սոննի (Սալվատորե) Բոնոյին, ով երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի մոտ ասիստենտ էր աշխատում: Սոննին առաջարկում է նրան ապրել իր մոտ, որի փոխարեն Շերը պետք է հավաքեր բնակարանը և ճաշ պատրաստեր: Շուտով նրանց հարաբերությունները ավելի մտերիմ են դառնում և նրանք ամուսնանում են: Այն ժամանակ, Շերը, Ֆիլ Սպելտորի ստուդիայում աշխատում էր որպես բեկ-վոկալի սեսսիոն երգչուհի և մասնակցում էր այնպիսի դասական երգերի ձայնագրման ընթացքին, ինչպիսին են՝ "You’ve Lost that Loving Feeling" (The Righteous Brothers), "Da Doo Ron Ron" (The Crystals) և "Be My Baby" (The Ronettes): Շերի առաջին անհատական ձայնագրությունը տեղի ունեցավ 1964 թվականին "Ringo I Love You" երգով, որը նա ձայնագրվեց Բոննի Ջո Մեյսոն կեղծանունով, որովհետև Սպեկտորը համարում էր "Շերիլին" անունը բավարար "ամերիկյան"չէ:
Սոննին սկսեց երգեր գրել և պրոդյուսսերություն անել, որի արդյունքում, 1965 թվականին, "Սոննի և Շեր" անվանումով դուետը բաց թողեց իր առաջին ալբոմը՝ "Look at Us": Սոննին պնդում էր, որ ալբոմի առաջին սինգլը լինի "I Got You Babe" երգը, որին հավանություն չէին տալիս ոչ լեյբլի ղեկավարությունը, ոչ էլ Շերը: Այդ ժամանակ, նա տարավ այդ երգը ռադիո, որտեղ այն հաղորդեցին այլ երգերի հետ, առաջարկելով քվեարկել դուր եկած կոմպոզիցիայի համար: Սոննին, Շերը և նրանց ընկերները ակտիվորեն զանգահարում էին քվեարկելով "I Got You Babe" երգի օգտին: Երգի պոպուլյարությունը աճեց, և շուտով նա Ամերիկյան և Մեծ Բրիտանիայի չարտերում, առաջին տեղերում էր: Երկարամազ Սոննիի և ոչ մեկին չնմանվող Շերի ապրելակերպը առանձնացնում էր նրանց այն ժամանակների փոփ կատարողներից, և այս դուետը սենսացիա դառավ Ատլանտիկայի երկու կողմում էլ: 1965-ի ամռանը, Շերը թողեց նոր ալբոմ՝ "All I Really Want to Do", որի համանուն երգը դարձավ նրա առաջին անհատական հիթը: 1960-ականների վերջում, այս դուետի պոպուլյարությունը անկում ապրեց: Մի շարք կոմերցիոն անհաջող ալբոմների պատճառով, այս զույգը ԱՄՆ կառավարությանը մեծ պարտքեր ունեցավ: 1969 թվականին, Շերը ունեցավ աղջիկ, ում անվանեց այն ֆիլմի անունով, որի նկարահանումների ժամանկ նա հղիացել էր՝ Չեստիտի: Չեստիտի Բոնոն, ում 41 տարին լրացավ 2010 թվականին, Օֆիցիալ փոխեց իր սեռը և այս տարվանից համարվում է տղամարդ:
1970 թվականին, Սոննին և Շերը հայտնվում են CBS ամերիկյան հեռուստաալիքում իրենց ծրագրով: "Սոննիի և Շերի կոմեդիկ ժամը" (հետագայում "Սոննիի և Շերի շոուն"), եթեր էր դուրս գալիս յոթ տարի, և իրենից ներկայացնում էր կոմեդիկ սկետչերի և երաժշտական համարների խառնուրդ, որտեղ հրավրվում էին այնպիսի հանրահայտ դեմքեր, ինչպիսիք են՝ Մայքլ Ջեկսոնը,Ռոնալդ Ռեյգանը, Դէվիդ Բոուին, Մուհամմեդ Ալին և այլն: 1971, 1973 և 1974 երին, Շերի 3 երգեր՝ "Gypsys, Tramps & Thieves", "Half-Breed" և "Dark Lady" -ը գլխավորում են ԱՄՆ ի չարտերը: 1974 թվականին, Սոննին և Շերը բաժանվում են, և ամուսնության հետ դադարում է նրանց շոուն: Առանձին հաղորդում ստեղծելու անհաջող փորձերից հետո, նրանք նորից միանում են ստեղծելով "Սոննիի և Շերի շոուն":
Սոննիից բաժանվելուց հետո, Շերը ամուսնանում է "The Allman Brothers" բլյուզ խմբի երաժիշտ Գրեգ Օլլմանի հետ: 1976-ին շնավում է նրանց որդին՝ Էլայջա Բլյու Օլլմանը, իսկ 1977-ին, նոր դուետը բաց է թողնում իրենց առաջին ալբոմը: 1979-ին երգչուհին օրինական փոխում է իր անունը դառնալով "Շեր":
1982 թվականին Շերը մեկնում է Նյու-Յորք, որպեսզի մասնակցի "Արի հինգի կողմերը հանդիպման Ջիմմի Դին, Ջիմմի Դին" Բրոդվեյյան ներկայացմանը: Նրա դերասանական խաղի մասին քննադատների դրական կարծիքներից հետո, Մայքլ Նիկոլսը նրան հրավիրում է նկարահանվելու "Սիլկվուդ" ֆիլմում: Երբ Շերը իմացավ, որ այդ ֆիլմի գլխավոր դերակատարը Մէրիլ Սթրիպն է, համաձայնեց նույնիսկ առանց կարդալու սցենարը: Գլխավոր հերոսին անպատասխան սիրահարված լեսբիանկայի դերի համար, Շերը արժանացավ "Օսկար" մրցանակի: 1985-ին, "Դիմակ" ֆիլմի նկարահանումից հետո, որտեղ Շերը խաղում էր հազվագյուտ հիվանդությունով հիվանդ դեռահասի մոր դերը, նա միանում է Դիմածնոտային խանգարումներով երեխաների օգնության ասսոցիացիային: 1987-ին Շերը մասնակցում է երեք ֆիլմերի նկարահանումների՝ "Կասկածյալը", "Իստվիկյան կախարդները" և "Լուսնի իշխանությունը", որի մեջ կատարած իր դերի համար էլ ստանում է "Օսկար" մրցանակ:
1987-ին Շերը պայմանագիր է կնքում Geffen Records-ի հետ:Նոր ալբոմի ձայնագրությանը մասնակցում են՝ Դայան Ուորրենը, Մայքլ Բոլտոնը և Բոն Ջովին: 1989-ին MTV-ին արգելում է նրա "If I Could Turn Back Time" կլիպի ցուցադրությունը, պատճառաբանելով Շերի չափից դուրս անկեղծ հագուստով: 1992-ին Շերի մոտ հայտնաբերում են խրոնիկական հոգնածության համախտանիշ: 1994-ն, մի շարք ուրիշ մասնակիցների հետ, մասնակցում է "The Beavis and Butt-Head Experience" ալբոմի ձայնագրմանը: 1996-ին Շերը իրեն փորձում է իրեն ռեժիսյորի դերում, նկարահանելով՝ "Եթե պատերը խոսել կարողանային" ֆիլմը, որտեղ էլ կատարում է էպիզոդիկ դեր, որի համար նրան շնորհվում է "Ոսկե գլոբուս" մրցանակ: 1998 թվականի հունվարին, 62 տարեկան հասակում, Կալիֆոռնիայում, դահուկնելով սահելիս մահանում է Շերի նախքին ամուսին, կոնգրեսսմեն Սոննի Բոնոն:
1998 թվականին Շերը բաց է թողնում իր "Believe" ալբոմը: Այդ ալբոմի համանուն երգը դառնում է միջազգային հիտ և 52 ամյա երգչի մրցանակները ավելացնում է "Գրեմմի"-ով՝ "Լավագույն պարային ձայնագրության" համար: Հենց այս ժամանակաշրջանից էլ, Շերը դառնում է գեյ-պաշտանմունքի առարկա, և 1998 թվականի վերջում հրատարակում իր "The First Time" գիրքը, որում պատմում է մեգաաստղի կյանքի դժվարությունների մասին: 1999 թվականի հունվարին, հսկայական հեռուստատեսային լսարանի առաջ, ֆուտբոլի Սուպերգավաթի ֆինալի ժամանակ, Շերը կատարում է ԱՄՆ պետական հիմնը: 2002-ից 2005 թվականները, "The Farewell Tour" հրաժեշտի տուրի շրջանակներում, Շերը տվել է 325 համերգ, աշխարհի շուրջ 20 երկրներում:
2008 թվականի փետրվարին, Շերը պայմանագիր է կնքում Լաս-Վեգասում տրվող համերգների մասին, որտեղ նա ելույթ է ունենում 2-3 տարի, շաբաթական 4 անգամ: 2010 թվականի մայիսի 18-ին Մոնակոյում տեղի ունեցած World Music Awards ծիսակատարության ժամանակ, նա ներկայացնում է իր նոր ալբոմից՝ "Already Been There" սինգլը: Նույն տարում դուրս է գալիս նրա նոր ալբոմը:
Շերը՝ կատարողներից միակն է, որի երգերը հասնում էին Billboard Hot 100-ի վերին տասնյակին շուրջ 40 տարի շարունակ (1960-ականներից մինչև 1990-ականները): "Believe" սինգլը համարվում է նրա ամենահաջողված և 1999 թվականի ամենավաճառվող ձայանագրությունը (այդ տարի վաճառվել է 10 միլլիոնից ավելի ձայնագրություն): Երգչուհին դեռևս պահում է իր, սինգլների ամերիկյան չարտի բարձունքներում գտնվելու ռեկորդը՝ նրա երգերը բարձունքների են հասել շուրջ 33 տարի, սկսած 1965 թվականից առ 1998 ով:
Շերի "Living Proof: The (Never Can Say GoodBye) Farewell Tour" հրաժեշտի տուրնեն, ձգվեց 3 տարի և վերջացավ 2005 թվականին համարվելով այդ ժամանակվա կին-կատարողի ամենահաջողակ տուրնեն:
Միհրդատ Ռոստոմի Մադաթյան
Աղբյուրը` psyhelp.am