Քանդակագործ վարպետ Ռուբեն Նալբանդյանի համար առաջնայինը խաչքարագործությունն է. ֆոտոշարք

Ռուբեն Նալբանդյանն ավելի քան 25 տարի է ինչ զբաղվում է քանդակագործությամբ:
Քանդադակործությամբ նա ստեղծեց Օշականի հայտնի խաչտառերը, նրան վստահեցին բուլղարական այբուբենը քանդակելու գործը, Օրբելի Եղբայրների արձանը և բազում այլ աշխատանքներ, սակայն վարպետ Ռուբենը քանդակագործության մեջ ավելի շատ տեղ է տալիս խաչքարերի պատրաստմանը` որպես ազգային և հոգևոր մնայուն արժեքներ:

Խաչքար պատրաստելը` հասարակ քանդակագործություն չէ: Ըստ վարպետի խոսքերի` դրա համար զգուշավորություն, գործի նկատմամբ սեր, պատասխանատվություն և հավատք է անհրաժեշտ:
«Պատկերացնո՞ւմ եք, անհավատ մարդը խաչքար պատրաստի։ Խաչքարագործը պիտի հավատ ու սեր ունենա, Աստված ունենա իր ներսում, առանց դրա գործը առաջ չի գնա», -ասում է վարպետ Ռուբեն Նալբանդյանը:

Նրա առաջին խաչքարը տեղադրվել է 1987 թվականին` Ծաղկաձորում:
Իսկ այսօր արդեն խաչքարագործի հարյուրավոր աշխատանքներ են տեղադրված Հայաստանում և երկրի սահմաններից դուրս, արթնացնում են հայ մարդու հավատը, ապրեցնում հայրենասիրությունը:
Վարպեը պատրաստել է ավելի քան 880 խաչքար: Իր եղբայրների հետ ձեռնարկած գործն այսօր նա շարունակում է իր տղայի հետ և հույս ունի, որ իր թոռնիկներն էլ կշարունակեն իր սկսած գործը:



Հայկ Կիսեբլյան
Ֆոտոշարքը` Սրապիոն Գևորգյանի