Հին Խնձորեսկն ու «Ինը մանուկի» աղբյուրը. ֆոտոպատմություն
Ավանդույթներ
,
Արվեստներ
,
Ճարտարապետություն
,
Քանդակագործություն
,
Ֆոտոշարք
.
9/11/2015 05:10:00 pm
Հին Խնձորեսկի երկու «ափերը» միացնող ճոճվող կամուրջը կառուցվել է 2012 թվականի հունիսին: Կամրջի երկարությունը 160 մետր է, բարձրությունը` 63 մ, քաշը` մոտ 14 տոննա:
Կամուրջից երևում են ոչ միայն Խնձորեսկի չորս եկեղեցիները, այլև նշանավոր «Ինը մանուկի» աղբյուրը:
Ըստ հին մի ավանդության` երբ հերթական անգամ Խնձորեսկի վրա հարձակվում են թշնամիները, գյուղի կանայք ու աղջիկները տղամարդկանց հետ պայքարում են պաշարումից ազատվելու համար:
Պայքարի ընթացքում զոհվում է ինը երեխաների մայր, այրի Սոնան: Նրա հայրը` ուստա Օհանը, գյուղի կենտրոնական թաղում` Պիծիձորում, ուր հսկա ընկուզենու արմատներից ջուր էր ծորում, հիասքանչ կամարով և շքեղ թասով աղբյուր է կառուցում` նվիրելով իր աղջկա հիշատակին և ի բարօրություն ինը որբերի, Ավարտելով աղբյուրի կառուցումը՝ ուստա Օհանը դիմել է սրբին. «Այ սուրբ աղբյուր, աղաչանք եմ անում, թող աղբյուրի ջուրը դառնա մեր Սոնայի կրծքի կաթը և պահպանի որբացած թոռներիս… »:
Աղբյուրի թասը կնոջ կուրծք է հիշեցնում, որից ջուր հնարավոր է խմել միայն խոնարհվելով և երկու ձեռքով հենվելով գետնին: