Ազատություն. Միքայել Նալբանդյանի բանաստեղծության գաղտնի շերտերը
Ազատ աստվածն այն օրից,
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Երբ հաճեցավ շունչ փչել,
Իմ հողանյութ շինվածքին
Կենդանություն պարգևել.
Ես անբարբառ մի մանուկ
Երկու ձեռքս պարզեցի,
Եվ իմ անզոր թևերով
Ազատությունն գրկեցի։
Մինչ գիշերը անհանգիստ
Օրորոցում կապկապած
Լալիս էի անդադար,
Մորս քունը խանգարած,
Խնդրում էի նորանից
Բազուկներս արձակել.
Ես այն օրից ուխտեցի
Ազատությունը սիրել։
Թոթով լեզվիս մինչ կապերը
Արձակվեցան, բացվեցան,
Մինչ ծնողքս իմ ձայնից
Խնդացին ու բերկրեցան,
Նախկին խոսքն, որ ասացի,
Չէր հայր, կամ մայր, կամ այլ ինչ.
Ազատությո՜ւն, դուրս թռավ
Իմ մանկական բերանից։
«Ազատությո՞ւն,— ինձ կրկնեց
Ճակատագիրը վերևից.—
Ազատությա՞ն դու զինվոր
Կամիս գրվիլ այս օրից:
Օ՛հ, փշոտ է ճանապարհդ,
Քեզ շատ փորձանք կը սպասե.
Ազատություն սիրողին
Այս աշխարհը խիստ նեղ է»։
— Ազատությո՜ւն, — գոչեցի, —
Թող որոտա իմ գլխին
Փայլակ, կայծակ, հուր, երկաթ,
Թող դավ դնե թշնամին,
Ես մինչ ի մահ, կախաղան,
Մինչև անարգ մահու սյուն,
Պիտի գոռամ, պիտ կրկնեմ
Անդադար. ազատությո՜ւն։
Միքայել Նալբանդյան
Միքայել Նալբանդյանն իր այս բանաստեղծությամբ վեր է հանում հայ մարդու և ընդհանրապես մարդ արարածի ազատ ապրելու իրավունքը: Բանաստեղծը ազատությունը համարում է մարդու հիմնական իրավունքներից մեկը, որը մարդն ունի իր ծննդյան առաջին օրվանից և որը որ պիտի ունենա, և որը պիտի տրվի նրան անփոխհատույց և անժամկետ: Սակայն մեծ գրողն իր տողերում անդրադառնում է նաև մարդ էակի առջև ծառացած խնդիրներին` նշելով, որ ազատություն փնտրողներին փշոտ ծանապարհ է սպասում:
Իր կուռ տողերի մեջ կարծրացնելով բառեր, մեծ բանաստեղծն իր հեռագիրն է առաքում մեզ, որը մինչ այսօր կարելի է ասել, որ չի՛ կորցրել իր ուժն ու իմաստնությունը:
Նալբանդյանը ձերբակալվեց և աքսորվեց, իսկ այնուհետև մահացու հիվանդացավ և իր մահկանացուն կնքեց Գերցինի և Օգարյովի` ռուսկան հեղափոխականների հետ ունեցոծ իր կապերի համար, սակայն դա չեր խանգարում նրան լինել մեծ հայ, մեծ դաշնակցական գործիչ և ազգայնական մտավորական, ինչն էլ արտահայտվել է նրա բանատեղծություններում:
Դժվար չէ հասկանալը, որ լինելով այսքան ազգայնական և ազատատենչ` Նալբանդյանը երբեք կողմ չէր լինի բոլշևիկյան մարտավարությանը և Էրգիրն ազատելով օսմանյան կայսրության ճանկերից` Նալբանդյանը երբեք չեր ցանկանա այն միացնել մեկ այլ կայսրության:
Եթե Նալբանդյանին չձերբակալեին, չաքսորեին Գերցինի և Օգարյովի հետ ունեցած կապի համար և այդպիսով մահվան չհասցնեին` տարիներ հետո նույնը կանեին Գերցինի և Օգարյովի քաղաքականության ժառանգորդները:
Քանի որ Կոմունիստականացված Հայաստանին նույնպես հերոսներ էին պետք` Հեղափոխական Նալբանդյանը իր մահից հետո Սովետահայաստանում հերոս դարձավ: Նալբանդյանի գրականությունը չարգելվեց, սակայն «մշակվեց» և «զտվեց», տարածվեց, բայց որպես ոչ դաշնակցական և ոչ ազգայնական գրող, այլ որպես զուտ հեղափոխական: Նալբանդյանի ստեղծագործությունների մի մասը մատնվեց մոռացության:
Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը կիրառվեց, սակայն ձևափոխված, կոմունիստականացված տարբերակով, որտեղ գրականության մեջ արգելված «ազատություն» բառը փոխարինված էր «աշխատություն» պռոլետարիատական բառով:
Գրականագետները նշում են, որ այս բանաստեղծության իրական տարբերակը, Նալբանդյանի մյուս արգելված ստեղծագործությունների հետ մեկտեղ` շարունակում էր ապօրինաբար ձեռքից ձեռք անցնել: Մարդիկ թեև թաքուն, բայց այնուամենայնիվ շարունակում էին Նալբանդյան ընթերցել:
Հայկ Կիսեբլյան