Հատված Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի 1983թ. Մյուռոնօրհնության արարողության քարոզից
«Արդ, բազկատարած աղոթում ենք այսօր ձեզ հետ միասին, որ մեր աղերսներով բացվեն ողորմության դռները երկնքի, և Սուրբ Հոգու աստվածային զորությունը իջնի առատապես Մեր օրհնած այս նոր մյուռոնի վրա. և նրանով բաշխվեն Սուրբ Հոգու շնորհները՝ մեր եկեղեցիներին, համայն մեր հավատացյալ ժաղովրդին ի Հայաստան և ի սփյուոս աշխարհի:
Թող այս սրբալույս մյուռոնով ավելի և ավելի լուսավորվի հոգին ու կյանքի ճանապարհը հայ՝ հավատացյալների, և առավել պայծառանա մեր ժաղովրդի քրիստոնեական հոգին:
Այս լուսափայլ մյուռոնով թող էլ ավելի ամրապնդվեն սերն ու միությունը մեր մայր Եկեղեցու և ժողովրդի:
Այս զմրուխտ մյուռոնով մեր ժողովրդի կյանքը թող դաոնա էլ ավելի
օծուն Սուրբ Հոգու շնորհներով. Սուրբ Հոգու լուսավորող, մխիթարող ու խաղարարար շնորհներով:
Ավելի լույս, ավելի խաղաղություն մեր եկեղեցու զավակներին և նրանց համայնական ազգային կյանքին:
Ավելի լույս, ավելի խաղաղություն համայն աշխարհին, որ մեր օրերին այնքան մթագնած է, ու իռովահույզ: Թող խորտակվեն մանավանդ պատերազմի բոլոր զենքերը, և թող խաղաղվեն մահ ու ավեր սհրմանող ուժերը չարի»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, 25 սեպտեմբերի 1983 թ.