Կաթողիկե Ս Աստվածածին և Ս Աննա Եկեղեցիները. ֆոտոպատմություն
Կաթողիկե Ս Աստվածածին և Ս Աննա Եկեղեցիները գտնվում են Երևանի կենտրոնում: Աբովյան և Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկի անկյունում։
Ս Աստվածածին եկեղեցին ներկայիս Երևանի ամենահին սրբատեղին է, որը աթեիզմի ժամանակաշրջանում չի ավերվել և շարունակում է գործել մինչ օրս: Մարիամ Աստվածածնի մոր` Սուրբ Աննայի անունը կրող եկեղեցին, Երևանի նորակառույց և նորաօծ եկեղեցիներից է, որը կացուցվել է խորհրդային տարիներին ավիրված աղոթավայրում, որի ծավալները հուշում են, որ այն խոշոր հոգևոր և մշակութային կենտրոն է եղել: Տարածքում կան նաև տարբեր դարերի պատկանող շինություններից մնացած զարդաքանդակներով և մաշտոցյան գրերով սրբատաշ քարեր, ինչպես նաև բազում խաչքարեր: Պատահական չէ, որ հենց այստեղ որոշվեց կառուցել նաև Մայր Աթոռի Հայրապետական Երևանյան նստավայրը:
Կաթողիկե Ս Աստվածածին Եկեղեցու հին կառույցի պատերին եղած արձանագրություններից վաղագույնը թվագրված է 1264 թվականով։ Նույն եկեղեցու արևմտյան ճակատին կան 1284, 1229 և 16-րդ դարով, իսկ հյուսիսային պատին՝ 1609 թվականով թվագրված արձանագրություններ։ Ըստ Աշխարհբեկ Քալանթարի եկեղեցու բազիլիկը ըստ կառույցի տեսակի դասական բազիլիկայի խիստ բնորոշ և կայուն տիպ է և ամենաուշը 7-րդ դարի կառույց էր, իսկ ներկայումս պահպանված Սուրբ Աստվածածին մատուռը, որ շարունակում է կրել Կաթողիկե անունը կառուցվել է 10-րդ դարում։
11-15-րդ դարերի ընթացքում Կաթողիկեն և Սուրբ Աստվածածինը կառուցվածքով իրար կապված, բայց իրարից անկախ եկեղեցիներ են եղել։ Մի հանգամանք, որը վկայված է հենց իրեն՝ Կաթողիկեի արձանագրություններում, սրանցից 14-րդ դարի սկզբի 1301-1318 թվականների արձանագրություններում եկեղեցու նվիրատուները ժամատեղացս հոգնակի ձևն են օգտագործում։ 15-րդ դարում բազիլիկան վեր է ածվում մատուռի համար ժամատան, իսկ մատուռը դառնում է նրա համար սեղան՝ բեմ։
Կաթողիկե եկեղեցին քանդելուց առաջ, 1936թ. |
Կաթողիկե եկեղեցին եռանավ բազիլիկ էր, կենտրոնական առանցքով, չորս պիլոններով, որոնց վրա երբևէ բարձրացել էր մեծ գմբեթ։ Կառուցված էր տուֆաքարով, կրաշաղախով։ Աղոթասրահի (14,0x19,3 մ) և արտաքին պարագծի (16,4x28,4 մ) չափերով այն թերևս հին Երևանի ամենատարողունակ եկեղեցիներից էր։ Մուտքեր ուներ հարավային և արևմտյան ճակատներից։ Եկեղեցուն կցակառուցվել էր ժամատուն, որի տեղում նույն դարի վերջին բարձրացել է Կաթողիկե եկեղեցին։
Կաթողիկե եկեղեցին քանդելուց 1936թ. |
Այդ ժամանակ էլ քանդվել հեռացվել է Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան պատի կենտրոնական հատվածը և հին եկեղեցին վեր է ածվել կցակառուցվածի ավագ սեղանի։ Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է բազիլիկի աբսիդի տեղում՝ դա պլանով, դրսից (առանց խորանների), որի բարդ պիլաստրները կապվում են իրար թեթև սլաքանման, բայց աղեղնավոր կամարներով եկեղեցի է։
Երևանի Կաթողիկե Ս Աստվածածին եկեղեցուն հարակից Ս Աննա եկեղեցու հիմնարկեքը կատարվել է 2011 թվականին, իսկ օծման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ 2015 թվականի ապրիլի 30-ին` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին: Եկեղեցին և Հայրապետական երևանյան նստավայրը կառուցվել են Հրայր և Աննա Հովնանյանների բարերարությամբ:
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի