Երևանում մեծ շուքով կայացավ Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը. ֆոտոշարք
Ավանդույթներ
,
Արհեստներ
,
Արվեստներ
,
Գործիքներ
,
Խեցեգործություն
,
Հայտարարություններ
,
Հողագործութուն
.
9/26/2015 10:02:00 pm
Այսօր` սեպտեմբերի 26-ին, երբ որոշ հայեր վայնասուն են բարձրացել և հայտնվել սթրեսային իրավիճաակի մեջ, հայ-ադրբեջանական սահմանին պատահած միջադեպերի պատճառով, Երևանի Անգլիական այգում անց է կացվում Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը: Փառատոնի շրջանակներում իրենց գյուղմթերքով հանդես եկավ նաև Տավուշ աշխարհի սահմանամերձ գոտում գտնվող, համանապահ Բարեկամավան գյուղը, որը գրեթե ամեն օր հայտնվում է ադրբեջանական պետութան գնդագոծության ներքո:
Փառատոնի ընթացքում իր ակտիվությամբ աչքի ընկավ նաև Տավուշի սահմանամերձ Բերդ քաղաքի տաղավարը:
Փառատոնին մասնակցեցին նաև ՀՀ մյուս մարզերից ժամանած ֆերմերային խմբերը, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցները, նորորարություններ ներմուծող փորձագետները, գյուղմթերք արտադրողներին աջակցող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում հաջողություն գրանցած կանանց խմբերը: Մանսակիցները ներկայացրեցին իրենց արտադրանքները, գյուղատնտեսական մթերքները, հողագործության տեխնոլոգիաներն ու ձեռագործ աշխատանքները:
Գյուղական կյանքի և ավանդույթների 2-րդ փառատոնը անցկացվում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Եվրոպական հարևանության գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացման ծրագրի» շրջանակում:
Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի