Մշո Սուրբ Կարապետ վանքի երկփեղկանի փայտյա դուռը (1312 թ.)
Գեղանկար
,
Դեկորատիվ-կիրառական արվեստ
,
Դիզայն
,
Խեցեգործություն
,
Ճարտարապետություն
,
Քանդակագործություն
.
8/01/2015 12:51:00 pm
Հայ կիրառական արվեստի այս գլուխգործոցը ներկայումս պահվում է Կանադայում, մասնավոր հավաքածուում: Ապշեցուցիչ է Մշո Սուրբ Կարապետի դռան հայտնաբերելու իրական պատմությունը, որի մասին մանրամասն նկարագրած ունի ճարտարապետության դոկտոր, երջանկահիշատակ Արմեն Հախնազարյանը: Փաստորեն դուռը հայտնաբերել է Ստամբուլում բնակվող գերմանացի արվեստագետ Ռիխտերը 1976-ին:
Նա գնել է այդ դուռը իր թուրք հարեւանից, որն էլ իր հերթին, դրանից մեկ տարի առաջ գտնվելով Մուշի քրդաբնակ գյուղերից մեկում, հայտնաբերել եւ մեծ դժվարությամբ տեղափոխել է այդ դուռը Ստամբուլ: Ռիխտերը Թուրքիայում գերմանական դեսպանատանը ունեցած իր կապերի շնորհիվ կարողացել է այդ թանկարժեք դուռը հանել երկրից եւ տեղափոխել Ֆրանկֆուրտ, Գերմանիա: Ռիխտերի մահից հետո, 1996թ. դուռը Լոնդոնում դրվում է աճուրդի եւ գնվում ընդամենը 50 հազար դոլարով անհայտ մի անձի կողմից՝ հայտնի է միայն, որ նա հայ չէ:
Եւ դա այն դեպքում, երբ աճուրդը նախապես հայտարարված է եղել ու հայերը պետք է որ ամեն գնով ձեռք բերեին այդ անգին գանձը: Ահա այսպիսի անհավանական եւ տխուր պատմություն՝ «Գարուն» ամսագրից, 1997, թիվ 3: Ինչպես ասում էր Լարոշֆուկոն. «Մենք հեշտությամբ մոռանում ենք մեր այն սխալները, որոնք հայտնի են միայն մեզ»: